ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումը` պետությունների ղեկավարների մակարդակով, կկայանա առաջիկա օրերին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովը պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո:
Նա հիշեցրել է նաև, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը։
ՀԱՊԿ-ի կազմում վեց երկիր կա՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նշվում է, որ ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության արդիական հացերը։
Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար առաջարկվում է դիմել ավիաընկերությանը:
Վրացական ավիաընկերությունը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: