«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման աշխատանքները

Տնտեսագետն ասել է՝ ինչ սպասել Բայդենից «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ

89
(Թարմացված է 13:07 20.11.2020)
Փորձագետները կարծում են, թե ԳԴՀ ակնկալիքները, որ Ջո Բայդենի օրոք «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը կմեղմանա, չեն արդարացվի։ Տնտեսագետ Ստանիսլավ Միտրախովիչը Sputnik ռադիոկայանի եթերում մեկնաբանել է այդ թեմայով գերմանական Bild թերթի հրապարակումը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիները շատ բարդ էին Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների իմաստով։ Ջո Բայդենի դեպքում հեռանկարներն առանձնապես ավելի լավը չեն։ Սակայն որոշ հարցերում կարող են առաջխաղացումներ լինել։ Ու դա լարվածություն է առաջացնում․․․ Լեհաստանի մոտ։

Bild ամսագրի լրագրող Յուլիան Ռեպկեն կարծում է, որ գերմանացի քաղաքական գործիչների սպասումները կապված այն բանի հետ, որ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ի հռետորաբանությունը «Հյուսիսային  հոսք-2»-ի հետ կապված կմեղմանա, չեն արդարանա։

Նա կոչ է արել պատրաստ լինել, որ Վաշինգտոնը կշարունակի իր անզիջում քաղաքականությունը այդ ուղղությամբ։ Ռեպկեն նման կանխատեսում է անում, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն ապահովագրական ու հավաստագրեր տրամադրող ընկերությունների դեմ, որոնք աշխատում են ռուսական ձեռնարկությունների ու նավերի հետ։ Հոդվածի հեղինակը նշում է, որ օրակարգում դեռ գերմանական իշխանությունների դեմ սահմանափակումներ չկան, սակայն Բայդենը «կարող է թաղել» գրեթե պատրաստի «Հյուսիսային հոսք – 2»-ը։

Նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Բենջամին Շմիտը պնդում է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները նույնքան բացասաբար են տրամադրված Ռուսաստան-Գերմանիա խողովակաշարի նկատմամբ։

«Եվրոպան այլ շահեր ունի». Ավստրիան քննադատել է «Հյուսիսային հոսք–2»–ի պատժամիջոցները

Էներգետիկ անվտանգության մասնագետ Ալան Ռայլին նույնպես կարծում է, որ Բայդենի գլխավոր նպատակը նախագիծը փակելն է։

Տնտեսագետ, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի ու Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչն իրավիճակը ոչ միանշանակ է համարում։

«Ինչ վերաբերում է Բայդենի վերաբերյալ ակնկալիքներին, ապա դրանք երկակի են։ Մի կողմից՝ Բայդենի թիմում կան բազում մարդիկ, որոնք Ռուսաաստանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցային քաղաքականության կողմնակիցներ են։ Հենց ինքը՝ Բայդենն էլ Ռուսաստանը բացասական տեսակետից էր նկարագրում։

Մյուս կողմից՝ Բայդենը կարող է ձևացնել, որ պակաս էգոիստ է, քան Թրամփը։ Իսկ եթե նա պակաս էգոիստ է, ապա չի կարելի ասել (եվրոպացիներին) «մենք համագործակցում ենք» ու միանգամից ասել. «Եկեք ամերիկյան պատժամիջոցներ կիրառենք եվրոպական ընկերությունների դեմ՝ «Գազպրոմի» հետ համագործակցելու համար»։  Այդ պատճառով Բայդենի հնարավոր գործողությունները միանշանակ չեն։ Կտեսնենք, կարծում են, այդտեղ դեռ որոշակի տարբերակներ կարող են լինել», - ասել է Ստանիսլավ Միտրախովիչը Sputnik ռադիոկայանի եթերում։

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսում է գազատարի երկու ճյուղերի շինարարություն` տարեկան 55 միլիարդ խմ գազ հզորությամբ, այն Ռուսաստանից Բալթիկ ծովով ձգվելու է մինչև Գերմանիա։

Նախագծին դեմ է Ուկրաինան, որին անհանգստացնում է ռուսական գազի տարանցումից ստացվող եկամուտների հավանական կորուստը, ինչպես նաև ԱՄՆ–ին, որն իր հեղուկ գազը Եվրոպա առաքելու ծրագրեր ունի։ Բացի դրանից, շինարարությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր են արել Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Բալթյան երկրները։

Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի դեկտեմբերի 20–ին ստորագրել է 2020թ–ի պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։

ԱՄՆ–ը պահանջել է կապալառու ընկերություններից անհապաղ դադարեցնել շինարարությունը։ Allseas–ը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2»–ի շինարարությամբ, դադարեցրել է աշխատանքը։

89
թեգերը:
«Հյուսիսային հոսք» նախագիծ, Ռուսաստան, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Նովիչոկը» կլուծի՞ «Հյուսիսային հոսք-2»–ի ճակատագիրը
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում
Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

510
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

510
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ
ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

30
(Թարմացված է 16:26 04.12.2020)
Գերատեսչությունում հույս են հայտնել, որ ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ նոր ներկայացուցիչը տեղի ունեցածն անուշադրության չի մատնի։

ԵՐԵՎԱՆ 4 դեկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է լատվիական իշխանությունների գործողությունները Baltnews և Sputnik Լատվիա կայքերի ռուսալեզու լրագրողների նկատմամբ, որոնց տներում խուզարկություններ էին իրականացվել:

Ավելի վաղ Sputnik Բլիժնեե զարուբեժեն հայտնել էր, որ այդ ԶԼՄ-ների աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել Լատվիայի քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով՝ Եվրամիության պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար: Հարցաքննություններից հետո նրանցից երկրից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել։ Նրանց կարող է սպառնալ պատիժ՝ դրամական տուգանքից մինչև բանտարկություն։

«Լատվիայի պետական անվտանգության ծառայության ագրեսիվ գործողությունները, որոնք դեկտեմբերի 3-ին ձեռնարկվել են Ռիգայում Sputnik-ի բյուրոյի աշխատակիցների և ռուսալեզու լրագրողների նկատմամբ, գնահատում ենք որպես ժողովրդավարական հասարակության հիմքերի՝ ԶԼՄ-ների ազատության և կարծիքների արտահայտման իրավունքի ոտնահարման աղաղակող օրինակ: Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ կատարվել են ձերբակալություններ, հարցաքննություններ և խուզարկություններ, ներկայացվել են քրեական մեղադրանքներ»,-ասվում է ԱԳՆ-ի կայքում հրապարկված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են գերատեսչությունում, Sputnik Լատվիայի աշխատակազմի կողմից ԵՄ պատժամիջոցների խախտման մեղադրանքները բացարձակապես անընդունելի են։

«Այս սահմանափակումները անձնական բնույթ ունեն, վերաբերում են անձամբ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին և չեն կարող տարածվել բոլոր նրանց վրա, ովքեր համագործակցում են մեդիահոլդինգի հետ»,-ընդգծել են նախարարությունում։

ԱԳՆ-ում հայտարարել են, որ «միաժամանակ հաշվեհարդար է ձեռնարկվել Baltnews լրատվական գործակալության ռուսալեզու լրագրողների և Լատվիայի մի շարք հասարակական գործիչների նկատմամբ»:

«Այս ամենն իսկական պատժիչ ակցիա է, որը ոչ մի կասկած չի թողնում, որ շինծու մեղադրանքները ռուսատյաց ենթատեքստ ունեն։ Հարցը կբարձրացվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հարթակում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հույս են հայտնել, որ ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ նոր ներկայացուցիչը տեղի ունեցածն անուշադրության չի մատնի և Լատվիային մատնացույց կանի զանգվածային լրատվամիջոցների վրա «նման հարձակումների անընդունելիությունը», ինչպես նաև «խոսքի ազատության ապահովման ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»:

«Խա՞ղ է»․ ինչու են արգելափակվել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները

«Համարժեք գնահատական ենք ակնկալում նաև ԵՄ-ի կողմից», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ Telegram-ի իր էջում հույս է հայտնել, որ Ռուսաստանը կպատասխանի Baltnews-ի և Sputnik Լատվիայի աշխատակիցների քրեական հետապնդումներին:

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել անցյալ տարի Էստոնիայում։ Երկրի ոստիկանության և Սահմանապահ վարչության ղեկավարությունը Sputnik Էստոնիայի աշխատակիցներին սպառնացել է նրանց դեմ քրեական գործեր հարուցել, եթե վերջիններս չդադարեցնեն աշխատանքային հարաբերությունները գլխավոր կազմակերպության հետ: Այդ գործողությունները բացատրել են Եվրամիության՝ 2014 թվականի մարտի 17-ի պատժամիջոցներով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Սակայն ԵՄ-ի սահմանափակումները վերաբերում են ոչ թե «Ռոսիա սեգոդնյային», որի կազմում է Sputnik-ը, այլ անձամբ գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, Եվրամիության անձնական պատժամիջոցների գործողությունը Sputnik Էստոնիայի կոլեկտիվի վրա տարածելու Տալլինի ձգտումը խնդիր է ստեղծում զանգվածային լրատվամիջոցների ազատության ոլորտում:

RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ

Մեկնաբանելով Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ռուսական իշխանությունները կանեն ամեն ինչ՝ մյուս երկրներում Sputnik-ի աշխատանքին աջակցելու համար։

30
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ռուսաստան, Լատվիա, Ձերբակալում, Լրագրող, Sputnik
Ըստ թեմայի
RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ
Բաշկիրիայում հայ գործարարների վրա հարձակում նախապատրաստող խումբ է ձերբակալվել
Կիսելյովը Sputnik Լատվիայի փակումն անվանել է խուճապ իրավական դաշտից դուրս
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

6
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց Վ:

6