Ռազմական խորհդրի նիստ

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն քննարկել է մոտակա 5 տարվա ծրագրերը

96
(Թարմացված է 18:37 19.11.2020)
ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են Հավաքական ավիացիոն ուժերի զարգացումը, հստակեցրել են օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է Հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները և որոշել հաջորդ հինգ տարվա ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

«Հստակեցվել է հաջորդ տարի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման, ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կառուցվածքի և կազմի կատարելագործման, ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ նպատակային առաջադրանքների կատարման պատրաստվածությունն ապահովելու հետագա աշխատանքների կարգը»,-ասել է նա։

Ռազմական կոմիտեն քննարկել Է ՀԱՊԿ սահմաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։ Պայմանավորվել են շարունակել Հավաքական անվտանգության ապահովման վերաբերյալ համատեղ որոշումների մշակման և ընդունման նպատակով կազմակերպության երկրներին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը:

Քննարկվել է նաև ռազմական բժշկության ոլորտում կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հարցը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ռազմական կառավարման լիազոր մարմիններին խորհուրդ է տրվել ամեն տարի բժշկական ծառայությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումներ անցկացնել՝ բժշկական ապահովման առավել արդիական խնդրահարույց հարցերի շուրջ:

Ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ

96
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան
Министр иностранных дел России Сергей Лавров во время брифинга по итогам визита в Армению (21 ноября 2020). Еревaн

Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով

1
(Թարմացված է 19:20 01.12.2020)
Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար ԼՂ հակամարտության գոտում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկայով:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին ոչ մի խոսք այդ կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ չի արտահայտվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են տեղակայված և Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ, որևէ այլ գաղափար չի ներկայացվել», - ասել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

1
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սերգեյ Լավրով, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ինչպես է Փաշինյանի «հիվանդագին ինքնասիրությունը» խափանել նախկին նախագահների ծրագրերը
Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում
Սերգեյ Լավորվ

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

19
(Թարմացված է 18:50 01.12.2020)
Կարմիր Խաչը պատրաստ է ավելացնել իր առաքելությունը տարածաշրջանում` հասցնելով մինչև 400 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գերիների և զոհվածների դիակների փոխանակման գործընթացն ավելի արագ կիրականացվի։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք, որ այդ հումանիտար խնդիրը հնարավորինս շուտ լուծվի։ Այդ ուղղությամբ  մեր խաղաղապահներն արդեն մի շարք գործողություններ են ձեռնարկել», — հայտարարել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ժամանակ։ Լավրովը հավելել է, որ վերջերս նման շփումներ քիչ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ հակամարտության թեժ պահերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարհանել էր աշխատակիցներին Ղարաբաղից։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը պայմանավորվածություններ է ձեռք բերել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Կարմիր խաչն արդեն իր աշխատակիցներին վերադարձրել է Ղարաբաղ և նախատեսում է այդ տարածաշրջանում զգալիորեն ավելացնել նրանց` հասցնելով մինչև 400 մարդու: Դրա հետ մեկտեղ Կարմիր Խաչը կմեծացնի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկի:

«Փոխանակման համար պետք է մի շարք հարցեր լուծվեն, կողմերը պետք է շատ հստակ ցուցակներ ունենան։ Հուսանք` ԿԽՄԿ մասնագետների ներգրավմամբ գործը շատ ավելի արագ կընթանա։ Ռուս խաղաղապահներն ուժերի ներածին չափով կաջակցեն այդ աշխատանքին։ Օբյեկտիվ բարդություններ կան, բայց հույս ունեմ, որ դրանք ավելի արագ կլուծվեն», - հայտարարել է Լավրովը։

Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

19
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, ռազմագերի, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում