Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Բեջանյանն ավարտեց կարիերան

30
(Թարմացված է 15:56 18.11.2020)
2013 ու 2015 թվականներին ծանրորդը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2014 թվականին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների մեդալակիր Դավիթ Բեջանյանը սպորտային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Պիսարևսկուն։

32-ամյա մարզիկը 2012 ու 2013 թվականներին հաղթել է Եվրոպայի առաջնություններում մինչև 105 կիլոգրամ քաշային կարգում։ 2013 ու 2015 թվականներին ծանրորդը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2014 թվականին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

«Դավիթ Բեջանյանը որոշում է կայացրել ավարտել սպորտային կարիերան, - հեռախոսազրույցում ասել է Պիսարևսկին, - թեև նա մարզումների ժամանակ բարձր արդյունքներ է ցույց տալիս, օրինակ՝ 140 կիլոգրամանոց ծանրազող է բարձրացնում։ Բեջանյանը հիմա էլ դեռ կարող է մրցումների մասնակցել։ Նա այժմ 32 տարեկան է, բայց հետևում է ռեժիմին ու միշտ կարգապահ մարզիկ է եղել»։

2020 թվականի հունիսին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակվել, որ Դավիթ Բեջանյանի, Նադեժդա Եվստյուխինայի ու Օլեգ Չենի դոփինգի թեստերում արգելված նյութեր են հայտնաբերվել։ IWF-ը նշում էր, որ 2019 թվականի օգոստոսից մարզիկները ժամանակավորապես զրկվում են մրցույթներին մասնակցելուց հակադոպինգային կանոնների այլ խախտումների համար։

«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը

30
թեգերը:
Ռուսաստան, ծանրամարտ
Ըստ թեմայի
«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները
Կարևորը ճիշտ պահին «թռնելն է». Միշա Գալուստյանն ապտակել է աշխարհահռչակ ծանրորդին
Հայ ծանրորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել առաջին առցանց մրցաշարում
Արա Այվազյան

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

4
(Թարմացված է 20:45 03.12.2020)
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում։

«Այսօր մենք պետք է ընդգծենք Ռուսաստանի ջանքերն ու նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում ՝ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով», - ասել է Այվազյանը։

Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

4
թեգերը:
Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Արա Այվազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան
Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին
Մարիա Զախարովա

Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության կարևոր բաղադրիչները

55
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ազգային–պատմական սթրեսի հաղթահարման թեմայով բազմաթիվ թեզեր կան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի -Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, առանձնացրել է երկու բաղադրիչ, առանց որոնց անհնար է պատկերացնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը:

«Առաջին կարևորագույն տարրը համապատասխան երկրների ղեկավարության քաղաքական կամքն է, առանց որի նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է։ Երկրորդը՝ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներգրավմամբ յուրաքանչյուր երկրում հասարակության համախմբման համակարգային աշխատանքն է», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դրանք այն բաղադրիչներն են, առանց որոնց անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է երկար սպասված այս նպատակին հասնել։ Սակայն նա չի բացառում այլ բաղադրիչների օգտակարությունը։

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող ազգային–պատմական սթրեսի հաղթահարման հնարավորություններին, Զախարովան նշել է, որ այդ մասին պետք է խոսեն պատմաբանները, ազգագրագետները, մշակութաբանները, սոցիոլոգները, քաղաքական փորձագետները:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

55
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը
«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել