Բողոքի ցույց

ՌԴ-ն հուսով է` հայաստանյան իրադարձությունները չեն սպառնա Ղարաբաղի հարցով համաձայնությանը

101
(Թարմացված է 13:18 18.11.2020)
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին ասել է` Մոսկվան հուսով է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղի իրադրության ապակայունացմանը և չեն սպառնա երեք երկրի ղեկավարների հայտարարության կետերի կատարմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները իրավիճակի ապակայունացման չեն հանգեցնի, ինչը կսպառնա նաև ստորագրված հայտարարությանը», — ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1505 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

101
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
«Փաշինյանն ասել է ամբողջ ճշմարտությունը, ես ավելացնելու բան չունեմ». Պուտին
Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ
ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի Ռուսաստանից դուրս ռուսական ԶՈւ գործածման հարցը
Ավելի քան 170 չվերթ է իրականացվել Ղարաբաղյան հակամարտության գոտու համար․ ՌԴ ՊՆ
Министр обороны России Сергей Шойгу на встрече с премьер-министром Армении (21 ноября 2020). Еревaн

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

0
(Թարմացված է 15:31 01.12.2020)
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոփոխություններ կմտցնի իր հավաքական ուժերի օպերատիվ ծավալման ծրագրում՝ հաշվի առնելով ընթացիկ ռազմաքաղաքական իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու առաջարկությունները։ Որոշեցինք արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի փաստաթղթերը վերամշակել՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է նա։

Շոյգուի խոսքով` որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

0
Դմիրտրի Պեսկովն ու Վլադիմիր Պուտինը

Առանց մեկնաբանության. Պեսկովը` Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային միջանցք բացելու մասին

136
(Թարմացված է 14:36 01.12.2020)
ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի և Պուտինի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ղարաբաղում նոր միջանցք բացելու հայտարարությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի` Պեսկովը նշել է, որ տրանսպորտային հարցերն ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են։

Ալիևն այսօր հայտարարել է, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են վերաբերվել այդ գաղափարին:

«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ կրեմլյան հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներին զուգահեռ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցեր են քննարկել:

«Հաղորդագրություններում նման արտահայտություն կգտնեք։ Այդ պատճառով տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, օրակարգում են և քննարկվում են մեր առաջնորդների կողմից։ Բայց կոնկրետ այդ սյուժեն ես թողնում եմ առանց մեկնաբանության»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։

Լրագրողները ճշտող հարց են ուղղել` չի մեկնաբանում Ալիևի այն պնդումը, որ Պուտինը դրական գնահատական ու հավանություն է տվել այդ գաղափարին։ Պեսկովը հաստատել է. «Այո»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

136
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Իլհամ Ալիև, Դմիտրի Պեսկով, Ադրբեջան
Ըստ թեմայի
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել
Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրվել․ ՌԴ պաշտպանության նախարարություն