00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարօրինակ է Պետդեպի՝ ղարաբաղյան հայտարարության մասին մանրամասներ ստանալու խնդրանքը. Լավրով

© Photo : press office of the MFA of RFМинистр иностранных дел России Сергей Лавров во время переговоров глав МИД РФ, Армении и Азербайджана по Нагорному Карабаху (9 октября 2020). Москвa
Министр иностранных дел России Сергей Лавров во время переговоров глав МИД РФ, Армении и Азербайджана по Нагорному Карабаху (9 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հայտարարությունները Ղարաբաղի մասին փաստաթղթի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տարօրինակ է լսել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ Ղարաբաղյան հայտարարության մանրամասների մասին իրենց տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ այդ մանրամասները Վաշինգտոնին և Փարիզին հայտնել են դիվանագիտական խողովակներով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այսօր այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան մանրամասների են սպասում Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի մասնակցության մասին։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը փոփոխելու փորձեր չկան. Լավրով

«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը։ Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարությունները կա՛մ արտացոլում են այդ հայտարարություններն անողների ոչ բավականաչափ տեղեկացվածությունը, կամ էլ պարզապես թյուրիմացությունների արդյունք են հանդիսանում»,-ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ պետքարտուղարի տեղակալի մակարդակով ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին. ի դեպ, պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ է:

Նրա խոսքով՝ վերջին 10 օրերին Ռուսաստանն ու Ֆրանսիան մանրամասն վերլուծել են ղարաբաղյան թեման, մասնավորապես՝ Լավրովը մետ մեկ ժամ շարունակ այդ հարցը քննարկել է ֆրանսիացի գործընկերոջ հետ։

Բացի այդ, Ռուսաստանն ամենասկզբից էլ սերտորեն աշխատել է Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց թվում է նաև ԱՄՆ-ն։

Նախարարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում համաձայնեցնում էին իրենց հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա էին և լիովին տեղեկացված։

«Ի դեպ, մի քանի օր անց, կարծեմ մեկ շաբաթ անց, արդեն Ֆրանսիայի նախագահը, որևէ մեկի հետ մանրամասներ չքննարկելով, հանդես եկավ սեփական նախաձեռնությամբ, որին մենք աջակցեցինք` չփորձելով դրանում տեսնել ինչ-որ ինքնուրույնություն, որը վնաս կհասցնի ՌԴ շահերին։ Եվս մեկ շաբաթ անց տեղի ունեցավ Վաշինգտոնի հանդիպումը, որտեղ հրավիրվեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, և կրկին մեր կողմից ոչ մի նեղացկոտություն չեղավ»,-ասել է Լավրովը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0