Ալեքսեյ Լեոնկով

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

1281
(Թարմացված է 00:23 10.11.2020)
Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուսական Մի-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից պատահաբար չի խոցվել, և Մոսկվան պետք է կոշտ և կշռադատված պատասխանի դրան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման հայտարարություն արեց ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Նա համոզված է, որ ուղղաթիռը հնարավոր չէ խոցել պատահաբար։ Պատրաստված է եղել այն խոցող շարժական զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև հանդիսատեսը, որոնք այդ ամենը նկարել են համացանցում հայտնված տեսանյութի համար։

«Քանի որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան՝ իր հետախուզական համակարգով, որը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում և հետախուզական այլ միջոցների հասանելիություն ունի, ապա մեր ուղղաթիռին հետևել են Գյումրիից և իմացել են, որ ռազմական շարասյուն է շարժվելու, որին էլ հենց այն ուղեկցում էր։ Սա ծրագրված սադրանք է, որն ավարտվեց ռուս օդաչուների մահով։ Այլ ձևակերպում լինել չի կարող»,-ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ, որ Սիրիայում ռուսական Սու-24 էր խոցել։ Նրա խոսքով՝ ոչ մի փոխհատուցման մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի։ Դա ծրագրված ակցիա էր»,-նշեց Լեոնկովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը, խոցված Մի-4-ը ուղեկցել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ ավտոշարասյունը շարժվում էր Սյունիքում ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 9–ին ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է երկրից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից։ Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տարհանվել է։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:

Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի կապակցությամբ

1281
թեգերը:
ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան
Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին
Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
Շտապօգնություն և ոստիկանություն, արխիվային լուսանկար

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

43
(Թարմացված է 12:02 08.03.2021)
Մեքենաների բախման հետևանքով մահացածները երիտասարդներ են, ըստ տեղեկությունների` 17-24 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:

«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:

Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

43
թեգերը:
ավտոմեքենա, բեռնատար, Մահ, վթար, Ռուսաստան

Սարսափելի դեպք Օմսկի մարզում. հրդեհի զոհ են դարձել բազմազավակ մայրն ու 2 փոքրիկները

24
(Թարմացված է 11:28 08.03.2021)
Տեղեկություններ կան, որ ընտանիքի հայրը գործիք է նորոգել, հետո այն դրել վառարանի մոտ, դետալները հալվել են, ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Օմսկի մարզում հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու փոքրիկները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ընտանիքի հորը հաջողվել է փրկել։ Նա կարողացել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն։

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տղամարդը նորոգել է բենզասղոցը, հետո այն դրել վառարանի մոտ, գիշերը դետալները հալվել են: Հրդեհի պատճառը կարող էր դա լինել։ ՌԻԱ Նովոստիի զրուցակիցն ասել է նաև, որ ընտանիքը բարեկեցիկ էր համարվում։

Քննիչները ստուգում են դեպքի վայրը, հարցաքննում ականատեսներին։

Հրդեհ Գյումրիում. տանտիրոջը մահացած են գտել

24
թեգերը:
երեխա, Կին, հրդեհ, Ռուսաստան
Օլիվիե Դասսո

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասսոն

16
(Թարմացված է 13:23 08.03.2021)
Օլիվիե Դասսոն հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր։ Նրա հետ մահացել է նաև ուղղաթիռի օդաչուն։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասսոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։

«Օլիվիե Դասսոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։

​Դասսոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

16
թեգերը:
Մահ, միլիարդատեր, ուղղաթիռ, Ֆրանսիա