«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին

3014
(Թարմացված է 15:13 28.10.2020)
Սկզբում նախատեսել էին, որ «Օրիոնը» պետք է հետախուզական ԱԹՍ լինի, բայց մշակող ընկերությունը, ուսումնասիրելով ռուսական բանակի կարիքները, որոշել է ընդլայնել դրա հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հետախուզական-հարվածային «Օրիոն» ԱԹՍ-ները, որոնք ռուսական բանակի զինանոցում մարտական հնարավորություններ ունեցող առաջին դրոնները կլինեն, զգալիորեն կբարձրացնեն բանակային ավիացիայի մարտական ներուժը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է անօդաչու համակարգերի ոլորտում առաջատար ռուսաստանցի փորձագետ Դենիս Ֆեդուտինովը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զորքերը ստացել են «Օրիոնների» առաջին խմբաքանակը՝ երեք դրոն ու կառավարման կետ, որը բաղկացած է երկու շարժական համալիրներից։

«Սա կլինի ռուսական զինվորականների մոտ հայտնված առաջին հետախուզական-հարվածային անօդաչուն, ինչն անկասկած կբարձրացնի Ռուսաստանի ԶՈւ հնարավորությունները։ Հուսով եմ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունն այդ ԱԹՍ-ների զգալի քանակ կգնի, նման դրոնները պետք է հարյուրավորներով ձեռք բերել։ Գնումների ծավալի ավելացումն առավել արդիական է դառնում, քանի որ ՈւԶԳԱ ընկերության կողմից ստեղծվող ավելի ծանր «Ալրիուս» համակարգերը դեռ պատրաստ չեն», - ասել է Ֆեդուտինովը։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Փորձագետը հիշեցրել է, որ սկզբնական մտահաղացման համաձայն՝ «Օրիոնը» պետք է հետախուզական ԱԹՍ լիներ, բայց մշակող ընկերությունը՝ «Կրոնշտադտը», ուսումնասիրելով ռուսական բանակի կարիքները, որոշել է ընդլայնել դրա հնարավորությունները։

Համեմատելով այսօր Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում ակտիվորեն կիրառվող Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ի հետ` գործակալության զրուցակիցը նշել է, որ «Օրիոնի» բնութագրերն ավելի բարձր են, քան թուրքական ԱԹՍ-ինը։

Նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը, որը որպես կանոն ավելի քիչ հնարավորություններ ունի, ավելի շատ օգտակար հնարավորություններ ունի, իսկ թռիչքի տևողությունն ավելի երկար է։ Ինչ վերաբերում է ոլորտի այլ առաջատար խաղացողներին, անկասկած Իսրայելն ու ԱՄՆ-ն հեռու են գնացել անօդաչու ավիացիայի ոլորտում, սակայն մենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ունենք մի շարք ավանդական գործընկերներ, որոնք կցանական ձեռք բերել մեր ԱԹՍ համակարգը», - նշել է Ֆեդուտինովը։

«Օրիոն» ԱԹՍ-ն Ռուսաստանի առաջին օդային հետախուզության համալիրն է ՝ անօդաչու թռչող սարքով, թռիչքի մեծ տևողությամբ, որը համապատասխանում է MALE (medium-altitude long-endurance –միջին բարձրության, թռիչքի երկար տևողությամբ) դասին։ Համալիրի խնդիրներն են օդային հետախուզություն ու պարեկությունը, ցամաքային ու ջրային օբյեկտների կոորդինատների հայտնաբերումը, տեղանքի տեղագրական նկարահանումները և այլն:

Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի տարածքում խոցված «Բայրաքթարի» նշանակությունը

3014
թեգերը:
Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ
Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ
Նիկոլայ Պատրուշև

Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև

10
(Թարմացված է 13:10 26.01.2021)
«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կոչը՝ դադարեցնել Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները՝ մինչև Մոսկվան չազատի Նավալնուն։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ալեքսեյ Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Անձինք, որոնք ներկայումս ղեկավարում են Ուկրաինան, արել են այդ հայտարարությունն ի վնաս սեփական ժողովրդի ու արտասահմանում մշակված վարքագծի համապատասխան։ Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Արևմուտքին այդ «գործիչը» հարկավոր է Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական ցնցումների ու նոր «մայդանների» համար», - ասել է Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։

«Նա, այդ «գործիչը», բազմիցս կոպտորեն խախտել է ռուսական օրենսդրությունն ու խոշոր չափերի խարդախությամբ է զբաղվել։ Նա, որպես Ռուսաստանի քաղաքացի, պետք է իր հակաիրավական գործունեության համար պատասխանատվություն կրի», - ավելացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ինչ են քննարկել Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը․ մանրամասներ՝ հանդիպումից

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

10
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Ակցիաները բազմամարդ չեն, շատերն ընտրում են Պուտինին». Պեսկով
«Ոչ կոռեկտ են». Պեսկովի արձագանքը` Ռուսաստանի ցույցերի վերաբերյալ ԱՄՆ–ի հայտարարությանը
Ռուսաստանի ակցիաների հետևում կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները. Կլիմով
Օլգա Բուզովա

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

41
(Թարմացված է 10:23 26.01.2021)
Երգչուհին Instagram-ի իր էջում հայտնել է, որ այժմ նա «նոր Բուզովա» է Արտաշես Օհանյանի զգեստներով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայտնի ռուս երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանին` նոր զգեստներ շոր փորձելու և ընտրելու համար։

Փոփ-երգչուհին դիզայների հետ լուսանկար է հրապարակել։

Instagram story Ольги Бузовой
Օլգա Բուզովայի սթորին

Արտաշեսն իր հերթին բաժանորդներին հայտնել է, որ ռուսական փոփ արքայադստեր համար չորս զգեստ է պատրաստել ու տեսանյութ է հրապարակել։

«Այսօր գեղեցկագույն տոն է լինելու», - գրել է նա ու խորհուրդ է տվել բաժանորդներին հետևել իր «սթորիներին»։ Դիզայները դեռ չի ցուցադրել զգեստներն ու պահում է ինտրիգը։ Սակայն Բուզովան լուսանկար է հրապարակել նոր զգեստով ու գրել է․ «Ահա՝ սա նոր Բուզովան է»։

Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։ Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են նրա ստեղծած հագուստը։

41
թեգերը:
զգեստ, հայ, դիզայներ, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Օգնեք ինձ ապրել». Օլգա Բուզովան բաժանվել է հայ բլոգերից
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց
Արտակ Զաքարյան

Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

0
(Թարմացված է 13:55 26.01.2021)
Արտակ Զաքարյանի մեկնաբանմամբ, «Բայրաքթարները» փոխեցին Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ Դրանց նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։

«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն,  բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։

Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։

«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։

«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։

Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։

Արտակ Զաքարյան. Ադրբեջանի գործողությունները միտված չեն խաղաղության

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զաքարյան
Ըստ թեմայի
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները