Վլադիմիր Պուտին

Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի

433
(Թարմացված է 21:01 22.10.2020)
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Մոսկվան հույս ունի, որ վաղը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը հաջողությամբ կավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում ամերիկացի գործընկերները Ռուսաստանի հետ համերաշխ կգործեն:

Նա հիշեցրել է, որ նախորդ օրը կրկին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում է եղել: Իսկ հոկտեմբերի 23-ին Մնացականյանը և Բայրամովը կհանդիպեն Վաշինգտոնում:

«Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները միասնաբար կգործեն մեզ հետ և կօգնեն կարգավորման գործընթացում», - ասել է նախագահը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում կայացած նիստի ընթացքում և հավելել`հույս ունենանք, որ լավ է լինելու։

Նա ընդգծել է՝ Ռուսաստանն այնպիսի դիրքորոշում է ունի, որը թույլ կտա ձեռք բերել երկու կողմերի վստահությունը և որպես միջնորդ էական դեր խաղալ այս հակամարտության կարգավորման գործում՝ մոտեցնելով կողմերի դիրքորոշումները։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

433
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Թեժ մարտեր են ընթանում Մարտունու շրջանում. թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ ունի
Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. լուսանկարներ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

336
(Թարմացված է 16:05 26.11.2020)
Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։ 

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik.  «Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով

Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։

336
թեգերը:
Եվրամիություն, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը
Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Միգրանտների աջակցության կենտրոն

Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ

103
(Թարմացված է 15:34 26.11.2020)
Նավթի գների աճին զուգահեռ Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսական ակտիվությունը կսկսի վերականգնվել, իսկ սահմանափակումների վերացումից հետո միգրանտները կկարողանան վերադառնալ այդ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ վստահեցրեց, որ ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում կրկին տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրանտների համար։

Բանկի կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Urals տեսակի նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց 49 դոլար: Կուզնեցովի խոսքով` դա բավական է, որ տնտեսության մեջ աստիճանաբար վերականգնվի վճարունակ պահանջարկը։

Վերականգնումը նույն կերպ տեղի կունենա նաև Ղազախստանում։ Այդ երկրների միջոցով դրական դինամիկան կփոխանցվի Տաջիկստանին, Ղրղզստանին և Հայաստանին։ Ղրղզստանի համար դա կնշանակի հավելյալ 1% ՀՆԱ աճ, Հայաստանի համար՝ 0,5%։

ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովն էլ նշեց` ինչ վերաբերում է Հայաստանին, Տաջիկստանին ու Ղրղզստանին, ապա նրանց համար բարենպաստ գներ են սահմանվել մետաղների, մասնավորապես՝ պղնձի և ոսկու համար, որոնք տևական ժամանակ պահվում են բորսաներում:

«Մենք չենք կարծում, որ ռուսական աշխատաշուկայում զանգվածային և մշտական կերպով կզբաղեցվեն այն աշխատատեղերը, որոնք զբաղեցնում էին միգրանտները։ Այդ պատճառով հաջորդ տարի մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ երկրների սեզոնային միգրանտներն աստիճանաբար կզբաղեցնեն այդ աշխատատեղերը»,-ասաց նա։

Դրա հետ մեկտեղ բանկը, ըստ ԵԱԶԲ-ի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի, սթրես-սցենար ունի այն դեպքի համար, եթե համավարակը ձգձգվի: Նավթի գինն այս դեպքում կարող է կազմել մեկ բարելի դիմաց 40-42 դոլար, իսկ տնտեսական աճը Ռուսաստանում և Ղազախստանում կարող է կրճատվել 0,8-0,9 տոկոսով (հիշեցնենք` կորոնավիրուսային ճգնաժամից առաջ Urals-ը 55 ԱՄՆ դոլարից բարձր մակարդակում էր, մարտ-ապրիլին` 0-ի և ավելի ցածր մակարդակում, իսկ հիմա` 40-ից մի փոքր պակաս):

Նշենք, որ 2019 թ․-ին Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ծավալը կազմել է մոտ 630 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը:

103
թեգերը:
միգրանտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու
Մեսրոպ Պապիկյան

Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից

0
Մեսրոպ Պապիկյանը հայտնել է, որ դիմումներ է ներկայացրել պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՔՊ անդամ Մեսրոպ Պապիկյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու, Երևանի ավագանու ու ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու մասին։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին»,–գրել է Պապիկյանը։

Նշենք, որ Պապիկյանը ներկայում Երևանի ավաքանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

2018թ. հունիսի 27-ից նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Հանդիսանում է «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության համահիմնադիր։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

Ամուսնացած չէ:

0
թեգերը:
Երևանի ավագանի, Պատգամավոր, մանդատ, Մեսրոպ Պապիկյան