Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ

1050
(Թարմացված է 20:42 22.10.2020)
Նախագահը հույս ունի, որ ԱՄՆ–ում Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքում ամերիկյան գործընկերները Ռուսաստանի հետ համահունչ կգործեն։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր ՌԴ նախագահը հայտարարել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում։ 

«Ես շատ սերտ կապի մեջ եմ և՛խ նախագահ Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հետ։ Օրը մի քանի անգամ խոսում եմ նրանց հետ»,–ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով` մեծ ցանկություն կա Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումային տարբերակ գտնելու։

Նախագահը հույս ունի, որ ԱՄՆ–ում Արցախի հարցով բանակցությունների ընթացքում ամերիկյան գործընկերները Ռուսաստանի հետ համահունչ կգործեն։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են։

«Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Սակայն մենք միշտ հատուկ կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ավելի քան 2 մլն հայ և շուրջ 2 մլն ադրբեջանցի է բնակվում։ Սրանք ոչ միայն այն մարդիկ են, որոնք ժամանակավոր աշխատանքի են ժամանել, սրանք մարդիկ են, որոնք այստեղ գրեթե մշտական են բնակվում։ Ռուսաստանում աշխատելով` նրանք միլիարդավոր դոլարներն են ուղղում իրենց ընտանիքների աջակցմանը։ Բոլոր այդ մարդիկ բավական կայուն և սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ մարդասիրական մակարդակով` միջանձնային, գործնական, մարդասիրական, ընտանեկան։ Այդ իսկ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են», – ասել է Պուտինը։

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

1050
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Էրդողանը զանգել է Պուտինին. սա արցախյան պատերազմի ընթացքում նրա առաջին զանգն է
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Արա Այվազյան

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

34
(Թարմացված է 20:45 03.12.2020)
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում։

«Այսօր մենք պետք է ընդգծենք Ռուսաստանի ջանքերն ու նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում ՝ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով», - ասել է Այվազյանը։

Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

34
թեգերը:
Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Արա Այվազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան
Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին
Մարիա Զախարովա

Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության կարևոր բաղադրիչները

311
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ազգային–պատմական սթրեսի հաղթահարման թեմայով բազմաթիվ թեզեր կան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի -Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, առանձնացրել է երկու բաղադրիչ, առանց որոնց անհնար է պատկերացնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը:

«Առաջին կարևորագույն տարրը համապատասխան երկրների ղեկավարության քաղաքական կամքն է, առանց որի նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է։ Երկրորդը՝ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներգրավմամբ յուրաքանչյուր երկրում հասարակության համախմբման համակարգային աշխատանքն է», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դրանք այն բաղադրիչներն են, առանց որոնց անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է երկար սպասված այս նպատակին հասնել։ Սակայն նա չի բացառում այլ բաղադրիչների օգտակարությունը։

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող ազգային–պատմական սթրեսի հաղթահարման հնարավորություններին, Զախարովան նշել է, որ այդ մասին պետք է խոսեն պատմաբանները, ազգագրագետները, մշակութաբանները, սոցիոլոգները, քաղաքական փորձագետները:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

311
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը
«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

230
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

230
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան