Վլադիմիր Կոռնիլով, ՌԻԱ Նովոստի
Եվրոպան մեծ աղմուկ է բարձրացրել MH17 չվերթի կործանման թեմայով Նիդեռլանդների և Ավստրալիայի հետ եռակողմ խորհրդակցություններից դուրս գալու Ռուսաստանի Դաշնության որոշման կապակցությամբ: Ընդ որում, այդ աղմուկի բնույթը և դրան ուղեկցող կեղծիքները, որոնք հնչում են բարձրաստիճան անձանց շուրթերից, ինքնին ողբերգության իրական պատճառները պարզելու վերաբերյալ Արևմուտքի մտադրությունների կեղծ լինելու խոսուն ապացույց են։
Ինչ արժե միայն Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Սթեֆ Բլոքի պաշտոնական հայտարարության ձևակերպումը․ «Այսօր Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է MH17 չվերթի ոչնչացման համար իր պատասխանատվության մասին բանակցությունները դադարեցնելու միակողմանի որոշման մասին»: Ահա թե ինչ։ Պարզվում է՝ ինչ-որ տեղ բանակցություններ էին ընթանում «Ռուսաստանի պատասխանատվության մասին», իսկ մենք պատկերացում էլ չունեինք։
Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսին կործանված մալազիական «Բոինգի» կործանման հանգամանքների շուրջ առաջին խորհրդակցությունները տեղի են ունեցել անցյալ տարվա սկզբին։ Եվ ռուսական կողմն անմիջապես հստակեցրել է․
«Իր ուշադրության կենտրոնում կլինի ոչ թե «աղետի համար Ռուսաստանի իրավական պատասխանատվության ճանաչումը», այլ այդ միջադեպի հետ կապված և իրական պատճառների հաստատման համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի ամբողջ համալիրը»։
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
Ընդ որում, Մոսկվան հատուկ ընդգծել է, որ առանցքային հարցերից մեկը, որը պետք է դիտարկել, Ուկրաինայի պատասխանատվությունն է այն բանի համար, որ նա չի փակել իր օդային տարածքը ռազմական գործողությունների գոտում։ Եվ Բլոքը, իհարկե, հիանալի գիտի դա։ Բայց գիտակցաբար աղավաղում է ճշմարտությունը։ Ինչպես և իր հպանցիկ խոսքում այն մասին, թե անպտուղ խորհրդակցություններից Ռուսաստանի հրաժարվելը «հատկապես ցավագին է զոհերի հարազատների համար»։
Արևմտյան գործիչներից շատերը, որոնք նետվել են Մոսկվային դատապարտելու այդ որոշման համար, նույնպես փորձում են շահարկել տուժածների թեման։ Այսպես, Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպան Փիթ Հուքստրան խորհրդակցություններից Ռուսաստանի դուրս գալը որակել է «հերթական հարված զոհերի հարազատներին և արդարության ձգտմանը»:
Զարմանալի չէ, որ որոշ հոլանդացիների արձագանքը, որոնք նման նորություններն ընկալում են հենց այն տեսքով, որով դրանք մատուցում են պաշտոնական անձինք, ավելի քան կտրուկ է։ Օրինակ՝ Բլոքի ընթերցողներից մեկն իսկույն Ռուսաստանի մասին վրդովված խորհուրդներ է տվել․ «Անմիջապես արտաքսեք Նիդեռլանդներից բոլոր ռուսներին, փակեք դեսպանատունը, իսկույն դադարեցրեք Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը, այլևս ռուսական գազ մի գնեք։ Եվ մեր նավատորմն ուղարկեք Ղրիմ»։
Եվ մեկնաբանողներից գործնականում ոչ ոք հիասթափված հոլանդացի հասարակությանը չի հայտնում Մոսկվայի կողմից նման քայլի հստակ և միանշանակ պատճառները։
Չէ՞ որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ հաճույքով կշարունակեր խորհրդակցությունները (որոնց հետ, ի դեպ, այնտեղ մեծ հույսեր էին կապում), եթե հոլանդացիներն արդյունքում այլ ճանապարհ չընտրեին և Ռուսաստանի դեմ հայց չներկայացնեին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան(ՄԻԵԴ)։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է․
«Նիդեռլանդների կողմից նման ոչ բարեկամական գործողությունները իմաստազրկում են եռակողմ խորհրդակցությունների շարունակությունը և մեր մասնակցությունը դրանց։ Եռակողմ խորհրդակցությունների ձախողման պատասխանատվությունը, այսպիսով, լիովին ընկնում է պաշտոնական Հաագայի վրա»։
Այս անհարմար պահն էլ հենց արևմտյան մամուլը փորձում է առանձնապես չցուցադրել կամ էլ ընդհանրապես չի հիշատակում այն։ Ինչպես, ի դեպ, և այն, որ ՄԻԵԴ դիմելով Հաագան՝ ի հակառակ բոլոր «կոկորդիլոսի արցունքների», վնասել է հենց զոհերի հարազատներին։
Բանն այն է, որ վերջիններիս անունից արդեն իսկ բաղմաթիվ անհատական հայցեր են ներկայացվել ՄԻԵԴ։ Առաջին նման հայտարարությունը քննվում է դեռ 2016թ․-ից և հետագայում լրացվել է նոր հայցով։ Այսինքն՝ MH17-ի գործը ամենաբուռն փուլում էր։ Եվ ահա, այս տարվա հուլիսի 10-ին Նիդեռլանդների կառավարությունն ավելի լավ բան չի գտնում, քան միջպետական հայց ներկայացնել այդ նույն դատարան (որը սովորաբար անհատական դեպքեր է քննում), միաժամանակ կեղծավոր կերպով հայտարարելով, թե հայցը ներկայացվել է այնտեղ արդեն քննվող գործերին աջակցելու համար։
Եվ սա հոլանդական կողմի բացահայտ սուտն է։ Դժվար է պատկերացնել, որ Հաագայում՝ գլոբալ իրավաբանական մայրաքաղաքում, տեղյակ չեն, որ միջկառավարական հայցով ՄԻԵԴ դիմելու դեպքում նույն դեպքի վերաբերյալ քննվող բոլոր անհատական հայցերը իսկույն կասեցվում են՝ մինչև երկրների միջև վեճի ավարտը։ Դա հստակ ամրագրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից 2018 թվականին միաձայն ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգի բարեփոխման մասին Կոպենհագենի հռչակագրի 45-րդ կետով։
Ինչպես կավարտվեն Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու գործողությունները
Այսինքն՝ Հաագան թաքնվում է MH17-ի զոհերի հարազատների թիկունքում, բայց հենց ինքն էլ մի քանի տարով ձգձգում է նրանց հացերով դատարանի որոշումը (իսկ միջպետական գործերի քննությունը ՄԻԵԴ-ում կարող է շատ երկար ձգձգվել)։ Հոլանդական մամուլը, իհարկե, այդ մասին չի գրի։
Չի կարելի մոռանալ նաև, որ Նիդեռլանդների հայցը ՄԻԵԴ շահերի հավանական բախում է ստեղծում մեկ այլ իրավաբանական կառույցի՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի հետ, որտեղ արդեն քննվում է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որում նույնպես առկա է MH17-ի համար պատասխանատվության հարցը։
Իսկ Եվրոպական դատարանը(ԵՄ բարձրագույն դատական մարմինը) դեռևս 2014թ․-ին էր հայտնել իր կարծիքն այն մասին, որ ՄԻԵԴ-ում քննվող միջպետատական գործերը չպետք է ոտնձգություն կատարեն այլ միջազգային դատական մարմինների իրավասության նկատմամբ։
Այսինքն՝ Նիդեռլանդների կառավարությունը ոչ միայն ձգձգում է անհատական գործերի քննությունը, այլև շահերի բախում է ստեղծում տարբեր մարմինների միջև, ինչը նույնպես կարող է խոչընդոտներ ստեղծել գործի համար։
Օրինաչափ հարց է առաջանում՝ ինչու Հաագային պետք եղավ միաժամանակ տապալել ՄԻԵԴ-ում ընթացող դատավարությունները և Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ հենց հիմա ներկայացնելով իր սկանդալային հայցը։ Հոլանդական մամուլը, քննարկելով Մոսկվայի որոշումը, չգիտես ինչու, իր վարչապետ Մարկ Ռյուտեից չի պահանջում այս հարցի պատասխանը: Նա ընդամենը ասել է, որ «ընտրել է լավագույն ժամանակը», բայց հրաժարվել է պարզաբանել, թե ինչու է այդպես կարծում։
Իսկ պատասխանն ակնհայտ է։ Սկզբում հոլանդական կառավարությունը շարունակ պատասխանում էր, որ սպասում է Միջազգային քննչական խմբի հետաքննության ավարտին և հայցը դատարան փոխանցելուն։ Եվ ահա, այս տարվա մարտին այնտեղ այդքան սպասված դատական գործընթացը սկսվել է Սխիպհոլ օդանավակայանի տարածքում՝ աղմուկով, հանդիսավորությամբ, աշխարհի գրեթե բոլոր հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ։ Եվ միանգամից պարզ դարձավ, որ այդ գործընթացի կազմակերպիչների համար ինչ-որ բան սխալ է գնացել։
Նախ, չորս նշանակված «մեղադրյալները» ոչ մի կապ չունեն MH17-ի ոչնչացման հետ (և որքան այս գործընթացը զարգանում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում դա բոլորի համար): Երկրորդ՝ ռուսական հատուկ ծառայությունների սպային (այսինքն՝ ՌԴ-ին) այդ գործի հետ կապելու նույնքան աղմկոտ փորձը ձախողվեց։
Հիշեք, թե ինչպես 2018-ի գարնանը աշխարհի բոլոր լրատվամիջոցները բազմիցս վարկաբեկված Bellincgat հակառուսական կառույցի մատուցմամբ թմբկահարում էին. ահա՜ դեպի Կրեմլ տանող պակասող օղակը։ Եվ մատնանշում էին ոմն Օլեգ Իվաննիկովի ազգանունը: Չգիտես ինչու, երբ Հաագայի դատարանում MH17-ի հետ կապված առաջին նիստում դատախազները համեստորեն հայտարարեցին, որ Իվաննիկովը չի դիտարկվում որպես կասկածյալ և որևէ կապ չունի գործի հետ, այդ փաստը գրեթե ամբողջությամբ անտեսվեց նույն ԶԼՄ-ների կողմից: Կեղծիքների համար, իհարկե, ոչ ոք ներողություն չխնդրեց։
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
«Բոինգի» ոչնչացման հերթական տարելիցի մոտենալուն զուգահեռ զոհերի հարազատներին պարզ դարձավ, որ գործը փլուզվում է։ Ինչի մասին էլ նրանք փաստացի ուղղակիորեն նշեցին իրենց համար իբր այդքան մտահոգվող նույն այն ամերիկացի դեսպան Հուկստրային ուղղված նամակում։ Նրանք ԱՄՆ-ին կոչ արեցին այնուամենայնիվ դատարանին տրամադրել միջադեպի այն արբանյակային լուսանկարները, որոնց մասին 2014 թվականին խոսում էր պետքարտուղար Ջոն Քերին: Ինչպես հասկանում եք, ոչ մի լուսանկար չի տրամադրվել։ Փոխարենը Հուկստրան այժմ անհանգստանում է զոհերի հարազատների համար և ինչ-որ բանում մեղադրում Ռուսաստանին։
Եվ ահա, հասկանալով, որ գործը դատարանում փլուզվում է, իսկ Հաագան MH17-ի ոչնչացման վեցերորդ տարելիցի կապակցությամբ ոչինչ չի կարողանում տրամադրել հանրությանը, նա դիմեց ՄԻԵԴ-ին հայց ներկայացնելու մարտահրավեր նետող քայլին: Բացառապես ամսաթվին հարմարեցնելով՝ գործի վերաբերյալ անհարմար հարցերից ուշադրությունը շեղելու և այն նոր հայցին, հետևաբար՝ գործընթացի նոր ձգձգմանն ուղղելու նպատակով։
Եվ ինչպես պետք է վարվեր Ռուսաստանը, որն իսկապես հույս ուներ գոնե ինչ-որ երկխոսություն սկսել Նիդեռլանդների հետ, թեկուզ և ոչ պաշտոնական խմբի շրջանակներում։ Ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, եթե մյուս կողմն արդեն ամեն ինչ իր համար որոշել է։
Եվ այստեղ տեղին է հիշել Սերգեյ Լավրովի՝ վերջերս ասած խոսքերը․ «Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Արևմուտքում արտաքին քաղաքականության համար, չեն հասկանում փոխհարգալից խոսակցության անհրաժեշտությունը։ Երևի մենք պետք է որոշ ժամանակով դադարենք շփվել նրանց հետ»։
Կարելի է ասել, որ MH17-ի մասին խորհրդակցություններից դուրս գալու Ռուսաստանի որոշումը նախարարի խոսքերի իրականացման առաջին քայլն է։ Առաջին, բայց բնավ ոչ վերջին։ Համարեք՝ եվրոպացիներին փոխհարգալից երկխոսության պարտադրելու Ռուսաստանի ուղին սկսված է։ Եվ այն երկար է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։
Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։
Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։
Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։
Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։
Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։
Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։
Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։
Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։
Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։
Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։
Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։
ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։
Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։
Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։
Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։
Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։
Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։
Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։
Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։
Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։
Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։
Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։
Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։
Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։
Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։
Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։
Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։


