Սերգեյ Լավրով

Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ

1521
(Թարմացված է 23:41 15.10.2020)
Վերլուծաբան Պյոտր Ակոպովը ՌԻԱ Նովոստիի հոդվածում վերլուծում է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարության ֆոնին։

Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները հասել են անկման նոր մակարդակի․ ՌԴ արտգործնախարարը ասել է, որ եթե Եվրոպան նորմալ երկխոսություն չի ուզում, ապա մենք կարող ենք դադարել շփվել դրա ղեկավարների հետ։ Հենց այդպես։

«Վերջին քսան տարիների ընթացքում մեզ մոտ միշտ սեփական արժանապատվության զգացողություն է եղել։ Սակայն մարդիկ, որոնք Արևմուտքում պատասխանատու են արտաքին քաղաքականության համար, չեն հասկանում փոխհարգալից խոսակցության անհրաժեշտությունը։ Երևի պետք է ինչ-որ ժամանակով դադարեցնենք նրանց հետ շփվել»։

Վերջերս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է այն մասին, որ կարևոր է հրաժեշտ տակ պատրանքին, թե ներկայիս ղեկավարության օրոք Ռուսաստանը կարող է վերականգնել Եվրամիության աշխարհաքաղաքական իր գործընկերոջ կարգավիճակը։ Լավրովը նշել է, որ դա «շատ լուրջ հայտարարություն է Եվրահանձնաժողովի գերագույն անձի կողմից»։

Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի նման վարքագիծը ձեռնտու չէ հենց իրեն՝ Եվրոպային, բաց ինչ արած, եթե նրանց խելքն ու աշխարհաքաղաքական ինքնուրույնությունը չեն բավարարում։ Ռուսաստանը չի կարող ԵՄ ղեկավարների գլուխներում ներդնել իր պատկերացումները ձեռնտու աշխարհակարգի (այդ թվում նաև Եվրամիության համար) մասին։ Բայց Ռուսաստանը կարող է հայտարարել, որ նրանք այդ տոնով չեն խոսելու․ եթե չեք ուզում շփվել հարգալից ու հավասարը հավասարի պես, ուրեմն ընդհանրապես չենք շփվի։

Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց

Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է երեքշաբթի «Վալդայ» ակումբի զեկույցի ներկայացման ժամանակ, իսկ չորեքշաբթի շարունակել է միտքը ռուսական երեք ռադիոկայաններին (այդ թվում՝ «Սպուտնիկ» ռադիոկայանին) տված հարցազրույցում։ Լրագրողները սկսել են ճշտումներ անել․ ինչպե՞ս թե՝ կդադարեցնենք շփվել։

Խոսքը տնտեսական հարաբերությունների մասին չէ, Լավրովը չի հավատում, որ դրանք կարող են փլվել։ Խոսքը քաղաքական երկխոսության մասին է, որն ի դեպ վերաբերում է ոչ միայն բուն ռուս-եվրոպական հարաբերություններին, այլև ընդհանուր առմամբ միջազգային գործերին, ներառյալ նաև կարևորագույն ճգնաժամային կետերը։ Բնականաբար․ Ռուսաստանը կպահպանի նման երկխոսությունը եվրոպական առանձին երկրների հետ, սակայն կարող է հրաժարվել երկխոսություն վարել Եվրամիության հետ։

Միտքն այն մասին, որ Ռուսաստանը չպետք է հաշվի առնի՝ ինչպես են իրեն գնահատում Արևմուտքում, նոր չէ ո՛չ երկրի քաղաքական ղեկավարության, ո՛չ էլ հասարակության համար։

Հիմա խոսքը դրա մասին չէ. Ռուսաստանն ամբողջովին վերականգնել է իր ինքնիշխանությունը, ընդ որում ոչ միայն համաշխարհային ասպարեզում, այլև, ինչն ավելի կարևոր է, հենց բուն Ռուսաստանում։ Խոսքը ոչ միայն երկրում կարգուկանոն հաստատելու ու իշխանության գործող ուղղահայացի, այլև ինքնուրույն, այդ թվում նաև աշխարհաքաղաքական, աշխարհայացքի վերադառնալու մասին է։

Սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքականության ու դրա հեղինակների հասցեին հաճախ կշտամբանքներ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը վատ է տարբերում իր շահերը, շատ երկչոտ է իրեն պահում, անընդհատ վկայակոչում է միջազգային իրավունքը։ Հարցազրույցի ընթացքում Լավրովին առաջարկում էին ավելի կոշտ գործել, ավելի հարձակողական լինել, եթե Արևմուտքը նեղում է Ռուսաստանին, թող Ռուսաստանն առաջինը դա անի, դադարի վկայակոչել միջազգային իրավունքը, բոլոր այդ ՄԱԿ-երը․․․

Լավրովը հակադարձեց․ «Ամեն դեպքում մենք քաղաքակիրթ մարդիկ ենք»։

Բաքուն ու Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները. Իտալիայի ԱԳՆ–ն` Ռուսաստանի դերի մասին

Իհարկե, եթե ուժ չկա, խոսում են իրավունքի մասին, բայց կա միայն ուժեղի իրավունք․․․ Ոչ․ հենց դա է հարցը, որ ուժեղի իրավունք այլևս չկա․ հին, արևմտյան աշխարհը հեռանում է, ԱՄՆ-ն (և ընդհանուր առմամբ Արևմուտքը) արդեն ուժ չունի ոչ միայն առաջնորդելու իր ժողովուրդին, այլև պարզապես պահպանել իր կարգավիճակը։ Հենց այդ պատճառով էլ Լավրովը հիշեցնում է, որ տեղի ունեցող խորը փոփոխությունների, ուժերի գլոբալ բալանսի վերաբաշխման հիմնական բովանդակությունը «ավելի ժողովրդավարական, բազմաբեևեռ աշխարհակարգի ձևավորման օբյեկտիվ գործընթացն է»։ Ընդ որում՝ Լավրովը կարծում է, որ այն կտևի մի ամբողջ ժամանակաշրջան, այսինքն խոսքը տասնյակ տարիների մասին է։

Պետք է դեմքը պարզ պահել, պատահական չէ, որ Լավրովը հիշեց պոկերի ու այն մասին, թե ով առաջինը աչքը կթարթի, ինչպես նաև որ պետք չէ տրվել սադրանքների։ Լավրովը, ինչպես և Պուտինը, շատ լավ են դա հասկանում։

«Սակայն ակնհայտ է, որ նրանք նենգ մրցակցության ու ոչ լեգիտիմ պատժամիջոցների միջոցով ցանկանում են հանել մեզ հավասարակշռությունից ոչ միայն Ռուսաստանի Դաշնության վրա գործադրվող ուղղակի հարձակումների միջոցով, այլև մեր սահմանների շուրջը իրավիճակը հավասակշռությունից հանելով ու թույլ չտալով, որ կենտրոնանանք կառուցողական գործերի վրա։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ պետք է մնալ միջազգային իրավունքի հողի վրա»։

«Միջազգային իրավունքի» մասին խոսքերը կարելի է փոխարինել «պահպանել հանգստություն, ռազմավարական հաշվարկ անել ու քոնը առաջ տանել»։

Ո՛չ Սերգեյ Լավրովին, ո՛չ Վլադիմիր Պուտինին չի կարելի թույլ աշխարհաքաղաքական խաղացող համարել, նրանք իրականությունից կտրված երազողներ չեն, նրանք համառորեն անցկացնում են արտաքին քաղաքականության այն գիծը, որը Ռուսաստանին իր ճիշտ տեղն է վերադարձնում։

Այո, նրանք սկսել են՝ վատ խաղաքարտեր ունենալով, բայց Ռուսաստանի միջազգային կշիռը կրկնակի  աճել է, ինչը թեև իրականությունից չի կտրել ո՛չ Լավրովին, ո՛չ էլ Պուտինին։ 

Քանի որ ամեն ինչ սկսվում է հենց սեփական կարողությունների սթափ գնահատականից, իսկ սեփական գերազանցությանը հավատացածները սկսում են չարաշահել դա ու կորցնում են իրականության զգացողությունը՝ բաց թողնելով այն պահը, երբ նրանց ուժերը սպառվում են, հեղինակությունն էլ՝ խարխլվում։ Իսկ արժանապատվությունը հիմնված է սեփական ուժերը հասկանալու ու քեզանից առաջ անցած ճանապարհը հիշելու վրա ու ճակատագրի կողմից քո առջև դրված նպատակին հետևելու վրա։ Դա վերաբերում է և՛ մարդկանց, և՛ տերություններին։

1521
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Եվրոպա, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Լավրովն ու Մնացականյանը ղարաբաղյան թեման քննարկել են հեռախոսով
ՌԴ–ն ու Հայաստանը հավատարիմ են մնում զինադադարի պայմանավորվածությանը. Լավրով
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

12
(Թարմացված է 13:55 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը

12
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար
Վարձկաններ. արխիվային լուսանկար

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան

267
(Թարմացված է 12:59 30.10.2020)
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներհոսել» Ռուսաստանի տարածք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ «Այդպիսի հավանականությունը, անկասկած, ժխտել չի կարելի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

«Ռուսաստանի իրավապահ մարմիններն ամենաուշադիր կերպով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակին են պահում»»,-եզրափակել է Սիրոմոլոտովը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։ Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է Արցախում, մարտական գործողությունների գոտում։ Նա այստեղ հայտնվել էր վերջերս և ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և արցախյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

267
թեգերը:
ահաբեկիչ, Ռուսաստան, Թուրքիա, վարձկաններ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

44
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

44
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը