Արխիվային լուսանկար

Ռուսաստանի մի շարք քաղաքներում ահաբեկչական խմբավորումներ են վնասազերծվել

1553
(Թարմացված է 16:53 15.10.2020)
Ձերբակալված ահաբեկիչները պատկանում են «Katiba Tauxid val'-Jixad» ահաբեկչական խմբավորմանը, որի համակարգողները Սիրիայից են։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Վոլգոգրադ քաղաքում վնասազերծվել է ահաբեկչկան խմբավորում, որոնք ծրագրում էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել։ 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ դաշնային անվտանգության ծառայությանը։ Պաշտոնական աղբյուրի համաձայն, նրանք ծրագրում էին պայթեցնել պետական կառավարման մարմինների շենքեր, զինծառայողների հանրակացարաններ ու վտանգավոր արտադրամասեր։

Վնասազերծված ահաբեկիչները պատկանում են «Katiba Tauxid val'-Jixad» ահաբեկչական խմբավորմանը, որի համակարգողները Սիրիայից են, անդամները` հիմնականում Կետրոնական Ասիայի երկրներից։

ՌԻԱ Նովոստի–ն նաև հայտնում է, որ նույն ահաբեչական խմբավորմանը պատկանող այլ խմբեր են հայտնաբերվել ու ձերբակալվել նաև Մոսկվայում, Սանկտ–Պետերբուրգում, Ուֆայում ու Մայկոպում։

Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. ԱԳՆ

Այս լուրերը հետաքրքրական են հատկապես վարձկան գրոհայիններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու տեղեկությունների ֆոնին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Գրոզնիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում անօրինական կազմավորումների 4 մասնակիցներ են չեզոքացվել։

Ըստ Կադիրովի, նրանք Չեչնիա էին եկել արտասահմանից և ահաբեկչական մի շարք գործողություններ էին ծրագրել շրջանի տարածքում։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրենք նախապես էին հայտնել, որ ահաբեկչական խմբերը հասել են Դաղստան, և այժմ, փաստորեն, արդեն Դաղստանով ներթափանցել, հասել են մինչև Չեչնիա։

Բաբայանը չէր բացառել, որ ահաբեկչական խմբեր այս պահին լինեն և՛ դաղստանյան, և՛ ՌԴ հյուսիսկովկասյան այլ սուբյեկտների անտառներում պատսպարված։

Արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։

1553
թեգերը:
Թուրքիա, Սիրիա, ահաբեկիչ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Թուրքիան 400-ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստում Ադրբեջան ուղարկելու համար
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Թուրք–ադրբեջանական ուժերն ու ահաբեկիչները փորձում են տիրել Իրանի ջրամբարին. Բաբայան
ՌԴ արտգործնախարարություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն անպատասխանատու է որակել Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկին

271
(Թարմացված է 00:45 29.10.2020)
Ռուսատանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում լարվածության դեէսկալացիային ուղղված Մոսկվայի ջանքերի մասին հարցը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունում կարծում են, որ արևմտյան գործընկերները փորձում են հեռու մնալ Եվրոպայում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի փորձերից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր քայլեր ձեռնարկել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում լարվածության դեէսկալացիայի համար։ Նա կոչ էր արել մշակել զսպման մեխանիզմներ, որոնք հիմնված կլինեին փոխադարձության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները կասկածամտորեն վերաբերվեցին նախաձեռնությանը։ Մասնավորապես՝ Բեռլինում ասացին, որ նման գաղափարները «վստահության արժանի չեն»։

«Մենք հենց Եվրոպայից լսեցինք առաջին բացասական, բավականին անխոհեմ ազդակները», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նա ընդգծել է, որ խաղադրույքները հիմա «բավականին բարձր են» և նա, ով «փորձում է անտեսել նախագահ Պուտինի առաջարկը, ով փորձում է բանի տեղ չդնել», «բավականին անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում» Եվրոպական անվտանգությունն ապահովելու հարցում։

Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ

«Հնչեցված առաջարկությունների լրջությունը դրանց մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Այդ առաջարկների խորությունը դրանց հիմնովին իմաստավորում է պահանջում, դա Ռուսաստանի Դաշնության ղեկավարության տրամադրվածության արտացոլումն է Եվրոպայում ռազմա-քաղաքական կայունացման ուղիներ գտնելու համար՝ նոր «հրթիռային ճգնաժամեր» թույլ չտալու տեսակետից», - ավելացրել է դիվանագետը։

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կոչված է գլոբալ ռազմավարական կայունության ապահովմանը։ 2019 թվականին ԱՄՆ-ն դուրս է եկել պայմանագրից «ռուսական կողմի խախտումների պատճառով»։ Վաշինգտոնը մեղադրում էր Մոսկվային, որ այն 9М729 արգելված հրթիռ է մշակում ու փորձարկում։ Մոսկվայում պնդում են, որ դրա գործելու տրամագիծը թույլատրելիի սահմաններում է՝ 500 կիլոմետրից պակաս։

Թրամփն ու Պուտինը «հոկտեմբերյան անակնկալ» են պատրաստել

271
թեգերը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիր, Ռուսաստան
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն
ԲՀԿ պատգամավորներ

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա

685
(Թարմացված է 22:39 28.10.2020)
Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի, այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հրատապ գործուղվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

685
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մոսկվա, Գագիկ Ծառուկյան, Վահե Էնֆիաջյան, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հրադադարի կոչ է արել
Լավրովն ու Դրիանը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները
Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից
Գերագույն հոգևոր խորհուրդ

Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Հոգևոր խորհուրդ

0
(Թարմացված է 15:29 29.10.2020)
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լիահույս է` Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

«Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդն ասում է, որ այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Ըստ խորհրդի` Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0