Վլադիմիր Սոլովյով

Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին

647
(Թարմացված է 19:48 14.10.2020)
Ի՞նչ է նշանակում հարված հասցնել Հայաստանին՝ Ռուսաստանի դաշնակցին։ Եվ ինչպե՞ս պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը։ Այս հարցերը հնչեցրել է հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կարծում է, որ Հայաստանին հարվածելը ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանում տեղակայված մարտական տեխնիկան ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։

«Ես սկսել եմ վա՞տ հասկանալ։ ՀԱՊԿ-ն ի՞նչ է։ Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության տա՞կ է, թե՞ ոչ։ Ադրբեջանի զինված ուժերն ընդունում են Հայաստանի տարածքին հարվածելու փաստը։ Ընդ որում` նրանք այն անվանում են կանխարգելիչ... Այսինքն` նրանք կարծում են, որ կարող են թիրախներ խոցել մեր դաշնակցի տարածքում», - ասել է Սոլովյովը YouTube-ում իր «Полный контакт» հաղորդման շրջանակում:

Հեռուստահաղորդավարն անդրադարձել է նաև վարձկան գրոհայիններին զանգվածաբար Ադրբեջան տեղափոխելու թեմային։ Նրա խոսքով` Ռուսաստանը ժամանակին Սիրիայում ոչնչացրել է այդ ահաբեկիչներին, այժմ նույն գրոհայինները հայտնվել են ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։

Սոլովոյովը համարում է, որ սա ապտակ է Ռուսաստանին։ Մնում է միայն հասկանալ` Ադրբեջանի նախագահը հավանություն տվել է այդ սադրանքին, թե ոչ։ Եթե ոչ, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել։

«Տարածքին հարվածելը հիմա ի՞նչ է նշանակում։ Սա արդեն Ադրբեջանի և Հայաստանի պատերազմ է ստացվում։ Այսինքն՝ բոլոր դիմակները հանված են», - ասում է նա։

Սոլովյովը հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է վճռական պատասխան տա՝ ոչ թե դեսպանին հետ կանչի, ոչ թե դիվանագիտական նոտա հղի, այլ իրական պատասխան տա։ Հակառակ դեպքում ոչ ոք դրանից հետո չի ցանկանա մտնել Ռուսաստանի հովանու տակ։ Եթե նա չի կարողանում պաշտպանել իր դաշնակցին, ապա հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության մասին խոսք լինել չի կարող։

«Եթե մենք թույլ ենք տալիս ահաբեկչական դե-ֆակտո անկլավի գոյությունը, որը դեռևս չի ձևավորվել, բայց մեր սահմանից 80 կմ հեռավորության վրա հավաքագրել է արգելված կազմակերպությունների գրոհայիններին», - կարծում է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

647
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ադրբեջան, Վլադիմիր Սոլովյով, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին
Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը․ Կրեմլ
Ադրբեջանի սադրիչ գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի. ԱԳՆ
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

4
(Թարմացված է 13:55 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը

4
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար
Վարձկաններ. արխիվային լուսանկար

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան

253
(Թարմացված է 12:59 30.10.2020)
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներհոսել» Ռուսաստանի տարածք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ «Այդպիսի հավանականությունը, անկասկած, ժխտել չի կարելի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։

«Ռուսաստանի իրավապահ մարմիններն ամենաուշադիր կերպով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակին են պահում»»,-եզրափակել է Սիրոմոլոտովը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։ Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է Արցախում, մարտական գործողությունների գոտում։ Նա այստեղ հայտնվել էր վերջերս և ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և արցախյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

253
թեգերը:
ահաբեկիչ, Ռուսաստան, Թուրքիա, վարձկաններ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին