Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում

Ժամանակավոր հրադադար կհաստատվի․ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

2567
(Թարմացված է 04:40 10.10.2020)
Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ներկայացրեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտմբերի - Sputnik. Մոսկվայում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արցախում ստեղծված իրադրության շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Ինչպես ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կողմերը պայմանավորվել են հետևյալ քայլերի մասին. 

1)2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար ՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան,

2) հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ,

3)Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների ՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով,

4) կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Նշենք, որ հանդիպումը մեկնարկել էր մոտավորապես 17։30–ին և տևել է ավելի քան 10 ժամ` մեկ ժամից ավելի ընդմիջումով։ Բանակցությունների մեկնարկից մեկ ժամ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։

Հիշեցնենք` երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 376 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

2567
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Մոսկվա, Սերգեյ Լավրով, Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Հրադադար Արցախում (69)
Ըստ թեմայի
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին
Փարիզի կենտրոնում հայերը բազմամարդ ակցիա են իրականացրել` ի աջակցություն Արցախի. տեսանյութ
Կանադան Թուրքիային կոչ է արել չմիջամտել ԼՂ հակամարտությանը
Boeing 747-446. արխիվային լուսանկար

«Արդեն կառուցվում է»․ ինչո՞ւ է Ռուսաստանը վերաթողարկում «ահեղ դատաստանի ինքնաթիռները»

687
(Թարմացված է 20:04 26.10.2020)
Մի քանի օր շարունակ ինքնուրույն գործելու համար այդ ինքնաթիռների մեջ կա ամեն ինչ՝ խոհանոց, սանհանգույցներ, հանգստի գոտիներ, քնելու առանձնախցեր, խորհրդակցությունների սենյակ՝ սեղանով և ինն աթոռով, 29 աշխատատեղի համար նախատեսված կապի և հաղորդակցության գոտի և այլ տարածքներ։

Մոսկվա, 26 հոկտեմբերի – ՌԻԱ Նովոստի, Անդրեյ Կոց

Ընդարձակ, պաշտպանված, բարձր տեխնոլոգիական․ արդեն ամենամոտ ապագայում Ռուսաստանի զինված ուժերը կառավարման նոր օդային կետեր կստանան Իլ-96-400Մ երկար մագիստրալային ինքնաթիռի հիմքով։ Արևմուտքում դրանք անվանում են «ահեղ դատաստանի ինքնաթիռներ»։ Եթե հանկարծ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, երկրի բարձրագույն զինվորական և քաղաքական ղեկավարությունը հենց «թռչող շտաբների» տախտակամածից է կազմակերպելու պաշտպանությունը և ղեկավարելու ցամաքային, օդային և ծովային զորքերը։ Այս դասի ինքնաթիռներ այսօր ունեն միայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Դրանց առանձնահատկությունների և նշանակության մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Փրկել հրամանատարությունը

Միջուկային տերությունների միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Դիվանագետները փակուղում են հայտնվել, կողմերը հետ են կանչել դեսպաններին։ Զինված ուժերը բերվել են առավելագույն պատրաստականության։ Ռազմավարական ռմբակոծիչները բարձրանում են օդ, բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերը հասնում են օվկիանոս, շարժական գրունտային հրթիռային համալիրները դուրս են գալիս մարտական պարեկության երթուղիներ: Աշխարհը քարացել է Երրորդ համաշխարհայինի սպասումով։

Բարեբախտաբար, նման սցենարն առայժմ ընդամենը ֆանտաստիկայի ժանրից է։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում հիանալի գիտակցում են, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է շատ արագ վերածվել միջուկայինի և հանգեցնել տասնյակ միլիոն մահերի։ Բայց զինվորականները միշտ էլ վատթարագույնին են պատրաստվում։ Երկու կողմերը ենթադրում են, որ նման հակամարտության մեջ առաջին հարվածը կգլխատի հակառակորդին, կզրկի նրան զորքերը ղեկավարելու և որևէ դիմադրություն կազմակերպելու հնարավորությունից։ Գլխավոր թիրախը ռազմական և քաղաքական կենտրոններն են։

Նման վտանգի դեպքում Ռուսաստանի ղեկավարությունը և Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը խիստ գաղտնիության պայմաններով կտեղափոխվի ռազմական օդանավակայան, որտեղ նրանց կսպասեն թևավոր հրամանատարական կետերը։ «Ահեղ դատաստանի ինքնաթիռների» անձնակազմի հիմնական առաջադրանքն է պետության առաջին դեմքերին դուրս բերել հարվածի գոտուց և նրանց հնարավորություն տալ պաշտպանությունը ղեկավարել օդից։

«Սա դեպի աշխարհի վերջ տանող քայլ է». ինչ կլինի, եթե ԱՄՆ–ն դուրս գա ՌՀՍ-3 պայմանագրից

Այդ հրամանատարական կետերի մարտական կայունությունն ապահովում են ուղեկցող կործանիչներն ու լցակայան-տանկերները։ Նմանատիպ մարտավարություն է մշակվել նաև ԱՄՆ-ում, դեռևս սառը պատերազմի տարիներին։

Երկար սպասված փոխարինումը

ՌԴ ռազմատիեզերական ուժերը «ահեղ դատաստանի» չորս Իլ-80 ինքնաթիռ ունեն` կառուցված Իլ-86 ուղևորատար ինքնաթիռների հիման վրա։ Հզոր էներգետիկ կառույցը, կապի ժամանակակից միջոցները, կենսապահովման համակարգերը թույլ են տալիս օդում գտնվել մի քանի օր շարունակ, բնական է՝ վերալիցքավորվելով։

Իր «նախորդից»՝ քաղաքացիական Իլ-80-ից, այն տարբերվում է բարձր «ճակատով»՝ ֆյուզելյաժի քթի հատվածում խոշոր վերադիր հատվածով, որտեղ տեղադրված են տարբեր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ։ Բացի այդ, Իլ-80-ում չկան իլյումինատորներ, որպեսզի անձնակազմն ու ուղևորները չկուրանան միջուկային պայթյունի բռնկումից: Պոչի մասում սուզանավերի հետ կապի համար նախատեսված մետաղական պարան-ալեհավաք է:

Իլ-80-ի մասին մանրամասն տեղեկությունները պետական գաղտնիք են։ Հայտնի է միայն, որ ինքնաթիռում տեղադրված են Զինված ուժերի բոլոր տեսակների կառավարման համար նախատեսված սարքավորումներ, նախատեսված են տարածքներ բարձրաստիճան ուղևորների աշխատանքի և հանգստի, լրացուցիչ տարաներ՝ վառելիքի պաշարի համար։ Ինքնաթիռը կարող է օդ բարձրանալ ցանկացած քաղաքացիական և ռազմական օդանավակայանից, այն համալրված է զանգվածային խոցման զենքերից պաշտպանող միջոցներով և կարող է գործել ինքնուրույն՝ վերահեռարձակման, կապի և նավիգացիայի համակարգերի վերգետնյա և արբանյակային սարքավորումների ոչնչացման դեպքում։

«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 

Սակայն Իլ-80-ները զորքերում շահագործվում են արդեն ավելի քան 15 տարի և սպառել են իրեն ռեսուրսի մեծ մասը։ Բացի այդ, բազային Իլ-86 ինքնաթիռները միջին մագիստրալային են․ դրանց թռիչքի գործնական երկարությունն ընդամենը 3800 կմ է, ինչը բավարար չէ օդային ղեկավարման կետի համար։ Ուստի Իլ-96-400Մ-ի ընտրությունը՝ որպես «ահեղ դատաստանի ինքնաթիռի» նոր հիմք, միանգամայն արդարացված է։ Այս ինքնաթիռի թռիչքի հեռավորությունն առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում մոտ 9000 կիլոմետր է։

«Թռչող հյուրանոցներ»

ԱՄՆ-ի Զինված ուժերում չորս E-4B Nightwatch («գիշերային պարեկ») ինքնաթիռ կա՝ ստեղծված Boeing-747 ինքնաթիռի հիման վրա։ Յուրաքանչյուրը վերցնում է մինչև 100 ուղևոր և պարբերական լիցքավորման դեպքում կարող է օդում գտնվել մինչև մեկ շաբաթ։ Е-4B-ները պաշտպանված են միջուկային հարվածի խոցման գործոններից և հագեցած են ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներով։

Ամերիկյան «ահեղ դատաստանի» ինքնաթիռը, ըստ էության, թռչող հյուրանոց է։ Մի քանի օր շարունակ ինքնուրույն գործելու համար այնտեղ կա ամեն ինչ՝ խոհանոց, սանհանգույցներ, հանգստի գոտիներ, քնելու առանձնախցեր, խորհրդակցությունների սենյակ՝ սեղանով և ինն աթոռով, 29 աշխատատեղի համար նախատեսված կապի և հաղորդակցության գոտի և այլ տարածքներ։

Ինտերիերն աչքի է ընկում հարմարավետությամբ, իսկ սարքավորումները՝ բարձր էրգոնոմիկայով։ Թերևս հենց այդ պատճառով են ԱՄՆ-ի առաջին դեմքերը դասական նախագահական Air Force One ինքնաթիռների փոխարեն պարբերաբար հենց E-4B-ն ընտրում այլ երկրներ պաշտոնական այցի նպատակով երկար թռիչքների համար։

Պատրաստվում են հարվածի, կամ ինչու է ՆԱՏՕ–ն իր կողմը գրավում Հյուսիսային Մակեդոնիային

E-4B ինքնաթիռները զգալիորեն ավելի հին են, քան ռուսական Իլ-80-ը: Դրանք շահագործման են հանձնվել դեռևս 1970-ականներին։ 2015-ին ինքնաթիռների մի մասն անցել է հաղորդակցական սարքավորումների վերածրագրավորման և թարմացման ընթացակարգը: Ինքնաթիռները ստացել են բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն, լայնաշերտ արբանյակային կապ, ինչպես նաև բարձր թողունակությամբ հատուկ պաշտպանված ալիքներ: E-4B-ի թռիչքի հեռավորությունը 11 հազար կիլոմետր է։

Բացի այդ, ամերիկացիներն ունեն 16 հատ E-6 ինքնաթիռ՝ նախատեսված ռազմավարական ատոմային սուզանավերի հետ կապի պահուստային համակարգի ապահովման, ինչպես նաև որպես ԱՄՆ ԶՈւ միացյալ ռազմավարական հրամանատության օդային հրամանատարական կետ ծառայելու համար։ Պատերազմի դեպքում այս ինքնաթիռները մարտական պարեկության դուրս կգան Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան գոտիներում՝ կապ պահպանելով սուզանավերի և E-4B «ահեղ դատաստանի օդանավերի» հետ։

687
թեգերը:
«Ահեղ դատաստանի ինքնաթիռներ», ինքնաթիռ, Սու-57 կործանիչ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»
Ի՞նչ ակնկալել ՍՈՒ–25 արդիականացված կործանիչների պայմանագրից
Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռ է որսացել
Արմեն Գրիգորյան և Նիկոլայ Պատրուշև. արխիվային լուսանկար

Բարձր եմ գնահատում հակամարտության կարգավորման մեջ ՌԴ դերը. Գրիգորյանը զանգել է Պատրուշևին

197
(Թարմացված է 17:50 26.10.2020)
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը»,–տեղեկացրել է Գրիգորյանը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

197
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև, Արմեն Գրիգորյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորված ջոկատը կմիանա բանակին
Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում արել
Командующий иранской армией генерал Абдулрахим Мусави во время ежегодного митинга перед бывшим посольством США в Тегеране (4 ноября 2019). Иран

Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար

0
(Թարմացված է 16:01 27.10.2020)
Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ուժեղացնել սահմանների պաշտպանությունը երկրի անվտանգության ապահովման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Ինչպես հաղորդում է Miran Press Telegram-ալիքը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունն Իրանի անվտանգությունն ապահովելու համար։

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ», - նշել է Մուսավին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

0
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ադրբեջան, Սահման, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն