Մարիա Զախարովա

ՌԴ–ն ջանքեր է գործադրում Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատելու համար. Զախարովա

201
(Թարմացված է 18:27 08.10.2020)
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կքննարկվի Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Ղարաբաղում կրակն անհապաղ դադարեցնելու համար:

«Ռուսաստանը և՛ ազգային տիրույթում, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հետևողական ջանքեր է գործադրում, որպեսզի անհապաղ հրադադար հաստատվի և պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի վերսկսման համար», - նշեց Զախարովան:

Նրա խոսքով` հոկտեմբերի 11-13-ը Մոսկվա կայցելի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այցի ընթացքում բանակցություններ կընթանան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Մոսկվայում հուսով են, որ Մնացականյանի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-հայկական փոխգործակցությանը և կնպաստի Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք

 

201
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Մարիա Զախարովա, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Հայ հրամանատարների հղացումն աշխատել է․ ադրբեջանական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ
Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել». Հայաստանի ՊՆ-ի նոր տեսանյութը
Ադրբեջանը նոր գրոհներ է ձեռնարկել. խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա
Ժնևը դատապարտում է Ադրբեջանին ու պահանջում սառեցնել Ալիևների կլանի ունեցվածքը
Պոմիդոր

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

131
Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։

 

131
թեգերը:
վարակ, Ռուսաստան, Հայաստան, պոմիդոր
Ըստ թեմայի
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը
Վլադիմիր Պուտին

Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ

537
(Թարմացված է 16:11 30.10.2020)
Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև այլ հարցեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է Անդրկովկասի իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում տիրող իրավիճակի զարգացման վրա», - նշել է Պեսկովը:

Նրա խոսքով` խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։

Պեսկովն ասել է նաև, որ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության հիմնական հարց քննարկվել է պետական նյութական պահուստի ձևավորման թեման:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները` Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

537
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում

Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը

0
Ադրբեջանը շարունակում է ռազմական ակտիվ գործողությունները Արցախում` օգտագործելով արտասահմանյան արտադրության ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ:
Ադրբեջանի կողմից Արցախում կիրառվող հիմնական ԱԹՍ-ները
© Sputnik / Shushanik Sargsyan

Ադրբեջանն արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում, ի թիվս մի շարք զինատեսակների, նաև իսրայելական, թուրքական արտադրության հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառում։

0