Դմիտրի Պեսկով

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչների մասին Ասադի հայտարարությունը

819
(Թարմացված է 12:55 06.10.2020)
Կրեմլում ուշադիր հետևում են տարբեր երկրների ղեկավարների մակարդակով արված պաշտոնական հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունը սիրիացի վարձկան ահաբեկիչների վերաբերյալ։ Նա նշել է՝ Կրեմլում ուշադիր հետևում են բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին։

Հիշեցնենք՝ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում Ասադը հայտարարել էր, որ Սիրիայից ահաբեկիչներին տեղափոխում են Ղարաբաղ, և Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից վարձկան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով՝ այդ հարցում կասկած չկա, նույն մեթոդները նա կիրառում էր նաև Լիբիայում՝ այնտեղ ահաբեկիչներ էր ուղարկել Սիրիայից, գուցե այլ երկրներից։

Ինձ բարկացնում է, որ սիրիացի վարձկաններին օգտագործում են ՀՀ–ի դեմ կռվելու համար. Ղեյտ

Նա նաև ընդգծել էր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն է ղարաբաղյան հակամարտության սրման նոր փուլի գլխավոր նախաձեռնողը։

«Մենք մանրամասն ծանոթանում ենք բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոքը Կրեմլը ծանո՞թ է Սիրիայի նախագահի կարծիքին։

Հիշեցնենք՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։

Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած 93 վարձկաններ են սպանվել։

819
թեգերը:
Արցախ, Սիրիա, վարձկաններ, Ռուսաստան, Դմիտրի Պեսկով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը ՄԱԿ երկու զեկույց կուղարկի` լրագրողների և վարձկանների հարցով
Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ. ըստ Արցախի ԱԺ նախագահի՝ Ադրբեջանը ղեկավարում է Էրդողանը
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հիմնական հանձնառությունը. Արցախի ԱԳ նախարար
Սերգեյ Լավրով

Համանախագահների եռյակն է այս հին հակամարտությունը կարգավորելու ճանաչված ձևաչափը. Լավրով

386
(Թարմացված է 10:51 26.10.2020)
ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը խաղաղ կարգավորմանն աջակցելու շահերից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։

«Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված  ձևաչափը»,– ասել է Լավրովը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ից ՄԽ համանախագահ երկրները` Ադրբեջանի ու Հայաստանի  մասնակցությամբ, հանգեցին կրակի դադարեցման համաձայնության` մաքսիմալ բովանդակային բանակցային գործընթացի վերսկսմամբ։

«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին, որ նպատակահարմար է օգտագործել իրենց ազդեցությունն այս ուղղությանն աջակցելու շահերից ելնելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի քանի հեռախոսային խոսակցություն Լեռնային Ղարաբաղի թեմայով»,– ասել է Լավրովը։

Նա նաև կոչ է անում բոլոր «արտաքին խաղացողներին» անել ամեն ինչ կանխելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղ գործընթացների վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

386
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Հերթական խախտումը. թշնամին հարավարևելյան դիրքերի ուղղությամբ է հրետանի կիրառել
Մեզ համար այլընտրանք չեն թողել. Վահրամ Պողոսյանը` հրադադարի խախտման մասին
Վիկտոր Վոդոլացկի

 «Ադրբեջանի ՊՆ–ն ունի նման տվյալներ». պետդումայի պատգամավորը` Արցախում գրոհայինների մասին

626
(Թարմացված է 21:40 25.10.2020)
Մոսկվայում քաջ գիտակցում են Ղարաբաղ գրոհայիններին ուղարկելու հավանական հետևանքները։ Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել էր, որ հակամարտության գոտի են տեղափոխվում վարձկաններ Մերձավոր Արևելքից։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի մարտերին սիրիացի զինյալների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը ապացույցներ չի ներկայացրել Բաքվին ԼՂՀ մարտերում Ադրբեջանի ԶՈւ կողմից սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ։

Վոդոլացկին հայտարարել է, որ եթե Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Թուրքիայից Արցախ արգելված ահաբեկչական կազմակերպությունների անդամ սիրիացի զինյալներ են ներթափանցել, ապա նա անհերքելի ապացույցներ ունի։

«Դրանից ելնելով, արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքների շրջանակում, համոզված եմ, որ նման նյութեր տրամադրվել են Ադրբեջանի ՊՆ–ին և հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Ինչու Ադրբեջանի ՊՆ–ն, պատասխանատու անձինք իրենց նախագահին չեն տեղեկացրել, դա արդեն երկրորդ հարցն է։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ–ն նման տվյալներ ունի, և նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին», – ասել է Վոդոլացկին։

Խորհրդարանականի կարծիքով, եթե Ալիևն այդ մասին չի տեղեկացվել, դրա համար պատասխանատու անձինք «հանդես են գալիս ոչ թե իրենց նախագահի կողմից, այլ մեզ համար անհասկանալի իրենց փակ խաղն են վարում»։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ ԱՀԾ–ի տեղեկություններով, Արցախի հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Արցախի թեժ հակամարտության գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում և Մոսկվայի համար խորը մտահոգության առիթ է։

Ինչպես հայտնի է` Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

626
թեգերը:
Ադրբեջան, վարձկաններ, Ռուսաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Ռուսաստանը պատասխանել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա
Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

25
(Թարմացված է 13:57 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

25
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան