Կոնստանտին Զատուլին

Հանցագործություն է. «Լազարյան ակումբը» քննադատել է թուրք–ադրբեջանական ագրեսիան

128
(Թարմացված է 17:36 29.09.2020)
«Լազարյան ակումբը» ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝  Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Այսպես է սկսվում ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» այսօր տարածած պաշտոնական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված պատերազմական գործողությունների առնչությամբ։ Հայտարարությունը կրում է «Տեղի ունեցածը հանցագործություն է» խորագիրը։

«Երկիրը, որը ողջ աշխարհին հայտնի է 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանը, որը կամենում է «թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»»,–ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նրանց պետք են միայն հողերը։ Ինչպես և 20-րդ դարում, այժմ էլ մարդիկ նրանց պետք չեն։ «Հենց այդ պատճառով էլ ակտիվ մարտական գործողությունների առաջին իսկ օրը ռմբակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, որտեղ ռազմաճակատի ոչ մի գիծ չկա»,–ասված է հայտարարության մեջ։

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» տեղի ունեցածը համարում է հանցագործություն։

«Մենք հիշում ենք նման փորձ 2016 թվականի ապրիլին։ Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եւ լայնածավալ։ Գուցե նաև այն պատճառով, որ հրադադարի բազմամյա ռեժիմի խախտմամբ՝ 2016-ի նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությունը մարսեց»,–գրված է հաղորդագրության մեջ։

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

«Լազարյան ակումբը» ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։ «Ռուս և հայ ժողովուրդների քրիստոնեական արժեքները թույլ չեն տալիս ուրախանալ օտարի մահով, քանի որ «զանգը միշտ քո՛ մահն է գուժում»։ Հավատում ենք Կովկասում խաղաղ ապրելու հնարավորությանը, անգամ բազմամյա փակուղուց ելք գտնելու կարողությանը։ Կամքի և ցանկության դեպքում: Որպեսզի այդպես լինի, իրավախախտը չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու դառնա»,-ասված է հայտարարության մեջ։

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» հիմնադրվել է 2018թ-ին՝ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ և մի շարք հայտնի քաղաքական–հասարակական գործիչների մասնակցությամբ։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

128
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Հայաստան, Լազարյան ակումբ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Միքայել Հարությունյանն ուզում է գալ Հայաստան ու մեկնել Արցախ
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից
ԵԱՀԿ–ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

335
(Թարմացված է 16:05 26.11.2020)
Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։ 

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik.  «Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով

Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։

335
թեգերը:
Եվրամիություն, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը
Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Միգրանտների աջակցության կենտրոն

Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ

102
(Թարմացված է 15:34 26.11.2020)
Նավթի գների աճին զուգահեռ Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսական ակտիվությունը կսկսի վերականգնվել, իսկ սահմանափակումների վերացումից հետո միգրանտները կկարողանան վերադառնալ այդ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ վստահեցրեց, որ ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում կրկին տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրանտների համար։

Բանկի կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Urals տեսակի նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց 49 դոլար: Կուզնեցովի խոսքով` դա բավական է, որ տնտեսության մեջ աստիճանաբար վերականգնվի վճարունակ պահանջարկը։

Վերականգնումը նույն կերպ տեղի կունենա նաև Ղազախստանում։ Այդ երկրների միջոցով դրական դինամիկան կփոխանցվի Տաջիկստանին, Ղրղզստանին և Հայաստանին։ Ղրղզստանի համար դա կնշանակի հավելյալ 1% ՀՆԱ աճ, Հայաստանի համար՝ 0,5%։

ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովն էլ նշեց` ինչ վերաբերում է Հայաստանին, Տաջիկստանին ու Ղրղզստանին, ապա նրանց համար բարենպաստ գներ են սահմանվել մետաղների, մասնավորապես՝ պղնձի և ոսկու համար, որոնք տևական ժամանակ պահվում են բորսաներում:

«Մենք չենք կարծում, որ ռուսական աշխատաշուկայում զանգվածային և մշտական կերպով կզբաղեցվեն այն աշխատատեղերը, որոնք զբաղեցնում էին միգրանտները։ Այդ պատճառով հաջորդ տարի մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ երկրների սեզոնային միգրանտներն աստիճանաբար կզբաղեցնեն այդ աշխատատեղերը»,-ասաց նա։

Դրա հետ մեկտեղ բանկը, ըստ ԵԱԶԲ-ի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի, սթրես-սցենար ունի այն դեպքի համար, եթե համավարակը ձգձգվի: Նավթի գինն այս դեպքում կարող է կազմել մեկ բարելի դիմաց 40-42 դոլար, իսկ տնտեսական աճը Ռուսաստանում և Ղազախստանում կարող է կրճատվել 0,8-0,9 տոկոսով (հիշեցնենք` կորոնավիրուսային ճգնաժամից առաջ Urals-ը 55 ԱՄՆ դոլարից բարձր մակարդակում էր, մարտ-ապրիլին` 0-ի և ավելի ցածր մակարդակում, իսկ հիմա` 40-ից մի փոքր պակաս):

Նշենք, որ 2019 թ․-ին Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ծավալը կազմել է մոտ 630 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը:

102
թեգերը:
միգրանտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

0
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

0
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ