ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանն արդյունավետորեն է դիմակայում COVID-19-ին և առաջատար է թեստերի քանակով. Պուտին

50
(Թարմացված է 20:27 15.09.2020)
Նախագահը շնորհակալություն է հայտնել մասնագետներին, ովքեր այսօր աշխատում են սանիտարա-համաճարակային անվտանգության բնագավառում՝ բժիշկներին, վարակաբաններին, միկրոկենսաբաններին, հիգիենայի մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանն արդյունավետորեն է դիմակայում կորոնավիրուսի նոր տեսակին՝ COVID-19-ին և աշխարհում առաջատար է 100 հազար մարդուն բաժին ընկնող թեստերի քանակով։ Դա հնարավորություն է տալիս համաճարակային կայուն իրավիճակ պահպանել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ Պաշտպանության նախարարության կողմից Պսկովի մարզում կառուցված բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնների բացմանը նվիրված հեռուստատեսային համաժողովի ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել մասնագետներին, ովքեր այսօր աշխատում են սանիտարա-համաճարակային անվտանգության բնագավառում՝ բժիշկներին, վարակաբաններին, միկրոկենսաբաններին, հիգիենայի մասնագետներին։

«Հիմնականում ձեր աշխատանքի շնորհիվ մենք արդյունավետ պայքար ենք մղում նաև կորոնավիրուսային համաճարակի տարածման դեմ։ Այսպես, Ռուսաստանն աշխարհում 40-րդ տեղն է գրավում 100 հազար բնակչին բաժին ընկնող հիվանդների թվով, միևնույն ժամանակ 100-րդ տեղում է այդ վտանգավոր վարակից մահացության ցուցանիշներով»,-հայտարարել է Պուտինը։

Նախագահը խոսել է նաև կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորման ծավալների մասին։ «Մեր երկիրն առաջատար է աշխարհում այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է 100 հազար մարդուն բաժին ընկնող թեստերի քանակը։ Այդպիսի համակարգված աշխատանքը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում և կայուն համաճարակային իրավիճակ ապահովել, արդյունավետ բուժել, նշանակում է՝ պաշտպանել միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջությունը»,-ընդգծել է նա։

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը առաջինն էր աշխարհում գրանցել COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբազմազանության ազգային հետազոտական  ինստիտուտում և արտադրվել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ։ Պատվաստանյութը ստեղծած Գամալեայի անվան կենտրոնի մասնագետներն արդեն պատասխանել են արևմտյան գործընկերներին, որոնք կասկածում են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությանը։ "Спутник V" պատվաստանյութի տարրերը չեն կարող վնաս հասցնել օրգանիզմին, հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

50
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին
Ռուսական ռազմաբազա. արխիվային լուսանկար

Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան

540
(Թարմացված է 11:06 30.09.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կոնկրետ իրավիճակներում ռուսական ռազմական բազայի ներուժը պետք է կիրառվի։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան հանրապետության անվտանգության կարևոր բաղադրիչ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Երեկ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Հայ օդաչուն հերոսաբար մահացել է։ Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ–ի նկատմամբ։

Մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետին հարցրին՝ արդյո՞ք Երևանը դիտարկում է բազայի օգտագործման հնարավորությունը՝ Արցախում ընթացող մարտական գործողությունների համատեքստում սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը։

Նրա խոսքով՝ ռուսական բազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասն է, ու բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ դեպքերում։

 «Արդյո՞ք ներկայիս իրավիճակն այդպիսին է։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց լրիվ հնարավոր է` ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կարծում է, որ այժմ դժվար է կանխատեսումներ անել, քանի որ իրավիճակը բավականին անկանխատեսելի է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

540
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Գյումրու 102–րդ ռազմաբազա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Հրետակոծությունից վնասված տուն Հադրութում

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

566
ԼՂՀ–ում զինված դիմակայության սրացումը, Բաքվի և Երևանի երկար տարիների ռազմաքաղաքական հակասություններն այսօր երրորդ երկրներն օգտագործում են որպես գործիքներ` ոչ բարի նպատակների հասնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ մեկը ձգտում է Ռուսաստանին Կովկասում ներքաշել մեծ պատերազմի մեջ Բելառուսից, Սիրիայից,  «Հյուսիսային հոսք-2»–ից և աշխարհաքաղաքական դիմակայման այլ կետերից նրա ուժերն ու միջոցները շեղելու համար։ Հակամարտության անմիջական մասնակիցները` Երևանն ու Բաքուն, գիտակցաբար կամ հարկադրաբար «քաշում են» Մոսկվային, քանդում ԱՊՀ և ՀԱՊԿ անվտանգության համակարգը։

Կան նաև աշխարհաքաղաքական ռիսկեր, կապված սեփական շահերը Կովկասում ունեցող մի շարք արևմտյան երկրների «ուժերի արտաքին պրոյեկտման» հետ։

ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվում։  Կարգավորման այս կանխադրույթի հետ համաձայն են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը (որը պաշտպանում է բանակցությունների կողմ չհանդիսացող ԼՂՀ շահերը) և ԵԱՀԿ ՄԽ–ն իր երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացը ընթանում է դանդաղ և դժվար, սակայն օբյեկտիվ պատճառներ չկան, որպեսզի սեպտեմբերի 27-ը վերածվի ակտիվ ռազմական գործողությունների` ծանր հրետանու, տանկերի, հրթիռային համալիրների և հարվածային ավիացիայի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ծավալած «մրցակցությունը» հակառակորդի խոցված տանկերի տեսանյութերի հրապարակման առումով, երկու կողմից մտահոգիչ վիճակագրությունը Ռուսաստանում անկեղծ կարեկցանք է առաջացնում հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։ Օբյեկտիվորեն մարտական գործողությունները շահավետ չեն հակամարտության և ոչ մի կողմի համար, և հետագա էսկալացիայի դեպքում կարող են ամենաանսպասելի հետևանքները լինել. օտարերկրյա խաղաղապահների  մուտք (անվտանգության գոտիների ձևավորում) կամ դեպքերի ամենաբացասական զարգացումների դեպքում` ՀԱՊԿ անդամ–երկրների (նախևառաջ` Ռուսաստանի-ի) և ՆԱՏՕ–ի (ակնարկում է Թուրքիան) մասնակցությամբ լայնածավալ պատերազմ Հարավային Կովկասում։

Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Հիշեցնեմ, որ ադրբեջանահայկական բնակչությամբ տարածաշրջանում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ ԼՂՀ ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու մասին։ Առաջին փուլում խաղաղապահների դերը կատարում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, որոնց հաջողվում էր երեք տարի զսպել ակտիվ զինված հակամարտությունը։ Խորհրդային Միության փլուզումից  և ներքին զորքերի դուրսբերումից հետո մարտերը նոր թափ առան, և 1994 թվականին Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ԼՂՀ մեծ մասի և 7 հարակից շրջանների նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են 1992 թվականից, ժամանակ առ ժամանակ զինված դիմակայությունը սրվում է։

Անհապաղ դադարեցնել կրակը

Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը նոր զոհեր և ավերումներ է խոստանում։ Ստեղծված իրավիճակում արդեն սկզբունքային չէ, թե սեպտեմբերի 27-ին առաջինն ո՞վ է կրակ բացել ծանր հրետանուց և տանկերից, ո՞վ մարտի դաշտում օպերատիվ արվեստի ոլորտում կցուցադրի իր գերակայությունը։ Այսօր գլխավորը ԼՂՀ սահմանին էսկալացիան կասեցնելն է, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն ու մարդկային կյանքերը պահպանելն է։ Պետք չէ մոռանալ նաև դաշնակցային պարտավորությունների մասին։

Եթե Բաքուն և Երևանն իրենց Մոսկվայի դաշնակից են համարում, նրանք պետք է հաշվի առնեն ռուսական դիրքորոշումը, գիտակցեն փոխհարաբերությունների առկա համակարգի ու տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզման հետևանքները։ Նույնիսկ հաշվի առնելով դժվարագույն հակասությունների փունջը, զինված հակամարտության կողմերի ծանրակշիռ փաստարկներն ու պատճառաբանությունները, Ռուսաստանին Կովկասում պատերազմ հարկավոր չէ։ ՌԴ ԱԳՆ-ում ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ են արել «անհապաղ դադարեցնել կրակը»։

Կարծում եմ, բանականությունը կհաղթանակի, և իրավիճակը տարածաշրջանում չի հասնի կոալիցիոն խմբավորումների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի։ Առավել ևս, որ միջազգային արձագանքը ղարաբաղյան սրացման նկատմամբ ընդհանուր առմամբ կառուցողական է։ Մտահոգություն են հայտնում և միջնորդական ծառայություններ են առաջարկում ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Իրանը։

Ուժային սցենարի զարգացմանն աջակցում է միայն Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց գերազանցապես խոսքերով։ Նույնիսկ ռազմատենչ Անկարան Հարավային Կովկասում ծավալված վտանգավոր խաղում կորցնելու բան ունի։ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելիորեն կառաջացնի ՀԱՊԿ-ի պատասխանը, այսինքն պատերազմ Ռուսաստանի հետ (իսկ դա Հունաստանն ու Կիպրոսը չեն)։ Ո՞վ է թեժ իրադարձությունների հիմնական պատվիրատուն և շահառուն։

Զարմանալի պայծառատեսություն

Զգալիորեն կանխելով իրադարձություններն ու դրանց նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը, ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանում և Հայաստանում ուրբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, նախազգուշացրին իրենց քաղաքացիներին սրվող իրավիճակի վերաբերյալ։  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել զերծ մնալ ԼՂՀ, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս ընկած շրջաններ (մինչև Տավուշի մարզում Վրաստանի հետ սահման) այցելությունից։ Նույն օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնյան  թերակղզու սահմաններից «հայ–ադրբեջանական սահմանագոտում լարվածության սրացման հետ կապված»։ Գուցե սա ոչ թե սովորական զուգադիպություն է, այլ բարդ ռազմաքաղաքական կոմբինացիայի հետևանք։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ռուսաստանի սահմանների մոտ տնտեսական և ռազմական ոլորտներում գերակայություն հաստատելու Միացյալ Նահանգների ձգտմանը լիովին համապատասխանում են Կովկասում և այլ տարածաշրջաններում միջին ինտենսիվության մի շարք ծրագրված զինված հակամարտությունները։  ԱՊՀ երկրների բնակիչներին նրանք չեն խղճում, իսկ ռուսական ռեսուրսները երաշխավորված կուղղվեն ռազմական սպառնալիքը վերացնելուն։  Այսինքն, Մոսկվայի մոտ պակաս ուժ և միջոցներ կմնա աշխարհի այլ հատվածներում Վաշինգտոնի հետ մրցակցելու համար։ ԼՂՀ հակամարտության սրացումը ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար և լիովին համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։

 

566
թեգերը:
հայ-ադրբեջանական, ԱՄՆ, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
ՄԻԵԴ

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

0
(Թարմացված է 12:45 30.09.2020)
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։

Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։

«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

0
թեգերը:
Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան