Ազիզան և ամուսինը, արխիվային լուսանկար

Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են

77
56-ամյա արտիստուհին պատմել է, որ փեսացուի դավաճանության պատճառով իր մոտ տագնապային նոպաներ են սկսվել, նա անգամ դադարել է սնվել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 90-ականների սեքս-խորհրդանիշ, ուզբեկական արմատներով 56-ամյա երգչուհի Ազիզան չեղարկել է գործարար Դավիթ Գրիգորյանի հետ

սեպտեմբերի վերջին նախատեսվող հարսանիքը։ Ռուսական առաջին ալիքի «На самом деле» հաղորդման ընթացքում երգչուհին պատմել է, որ չի կարողացել հանդուրժել փեսացուի սիրախաղերը այլ կանանց հետ։

«Լրատվամիջոցները գրում են, որ նրան ինչ-որ կնոջ հետ են տեսել մեկ այս, մեկ այն վայրում։ Այդ ամենի պատճառով ինձ մոտ տագնապային նոպաներ էին սկսվել, ես դադարել էի սնվել։ Նա լավ, բայց շատ խնդրահարույց տղամարդ է, դա անտանելի է։ Հարսանիք չի լինի»,-հայտարարել է երգչուհին ծրագրի տաղավարում։

Երգչուհին պատմել է, որ մի անգամ գիշերը իր տան մոտ երկու մեքենա է կանգնել։ Դուրս են եկել տղամարդիկ և  հանդիպում պահանջել Դավիթի հետ։ Իմանալով, որ նա այնտեղ չէ, նրանցից մեկն Ազիզային ցույց է տվել ինտիմ նամակագրությունը։ Պարզվել է, որ դա Գրիգորյանի օգնականի՝ Եկատերինայի ամուսինն է՝ Եվգենին։ Բացի այդ դավաճանությունից, Գրիգորյանը վերջերս սիրահետում էր «Дом-2» նախագծի մասնակից Յանա Շաֆեևային։ Նրանց ջերմ շփումը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։

Իր հերթին գործարարը, որին նույնպես հրավիրել էին շոուին, ամեն ինչ ժխտում է։ Նա պատմել է, որ իր օգնականի հետ նամակագրության հեղինակն ինքը չէ և ուրիշ կանանց չի սիրահետում։ Չնայած նրա խոսքերն, Ազիզան չի ուզում Գրիգորյանի հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ։

Ազիզայի և Գրիգորյանի հարսանիքը նախատեսված էր սեպտեմբերի 25-ին Պոդմոսկովիեում։ Ամենահամեստ հաշվարկներով՝ տոնի կազմակերպման համար պետք է ծախսվեր առնվազն քսան միլիոն ռուբլի, հրավիրված էր 600 մարդ: Ազիզան հագնելու էր 11 մլն ռուբլի արժողությամբ զգեստ, որի դիզայները Անիկա Քերիմովան էր։ Զգեստի վրա կարվելու էր 60 կգ սվարովսկի բյուրեղներ։

Ազիզա Մուհամեդովան՝ 90-ականների սեքս-խորհրդանիշը, երբեք ամուսնացած չի եղել։ 1991թ․-ին 27-ամյա Ազիզան ապրում էր սիրելիի՝ Իգոր Մալախովի հետ, զույգը երեխայի էր սպասում։ Նույն տարում նա պետք է ելույթ ունենար Սանկտ-Պետերբուրգի «Юбилейный» սպորտի պալատում մեծ համերգի ժամանակ։

Ինչպես տարբերել դավաճան տղամարդկանց

Բեմ դուրս գալուց մի փոքր առաջ սպանվեց նրա գործընկերը՝ հայտնի երգիչ, «Чистые пруды» երգի հեղինակ Իգոր Տալկովը։ Խոսակցություններ կային, որ նա կոնֆլիկտ է ունեցել Ազիզայի թիկնազորի հետ, երգչուհուն մեղադրում էին Տալկովի մահվան համար, թեև ավելի ուշ ապացուցվեց, որ նա դրա հետ բացարձակ կապ չունի։ Սակայն այդ հետապնդումը երգչուհու համար ճակատագրական եղավ։ Նա կորցրեց երեխային և երկար տարիներ դուրս մնաց երաժշտական կյանքից, հեռուստաալիքները բոյկոտեցին նրան, դադարեցին հրավիրել նկարահանումների, շոու բիզնեսի գործընկերները խուսափում էին նրանից և միջոցառումների չէին հրավիրում։

77
թեգերը:
հարսանիք, ամուսնություն, հայ, գործարար, երգչուհի, Ազիզա
Ըստ թեմայի
Քլոե Քարդաշյանն անհավանական հուզիչ գրառում է արել փեսացուի դավաճանության մասին
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը
Չեմ կարծում` հայ տղամարդը չի կարող ներել կնոջ դավաճանությունը. «Լքված հեքիաթների կիրճը»
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

24
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

24
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

98
(Թարմացված է 13:53 21.09.2020)
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Գնացք, արխիվային լուսանկար
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

98
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ուղերձ, շնորհավորանք, Անկախության օր, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում
Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

0
(Թարմացված է 20:01 21.09.2020)
Բնակարանի հրդեհը մեկուսացնելուց հետո այն մարելու համար փրկարարներից շուրջ կես ժամ է պահանջվել։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակարան, Երևան, հրդեհ
Ըստ թեմայի
Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած
Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ
Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել