«Զվարթնոց» օդանավակայան

Ռուսաստանում առաջարկում են միգրանտների համար նախնական հարկ սահմանել

182
(Թարմացված է 14:54 14.09.2020)
Օրենքի նախագծով առաջարկվում է գրանցել օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պայմանները․ աշխատավարձի չափը, որը համապատասխանում է տարածաշրջանում աշխատողների տվյալ կատեգորիայի միջին աշխատավարձին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՌԴ աշխատելու ժամանող օտարերկրացիների համար ֆիքսված կանխավճարային հարկ սահմանել։ Տեղեկությունը նշված է միգրացիայի հարցերի վերաբերյալ նոր օրենքի նախագծի համար գերատեսչության պատրաստած հայեցակարգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ենթադրվում է, որ նման հարկի վճարման համար հարկ կլինի էլեկտրոնային արտոնագիր ձևակերպել։ Գործատուները՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնք ցանկանում են աշխատանքի ընդունել միգրանտի, պետք է գրանցվեն անձնական կաբինետում (հնարավոր է՝ պետական և քաղաքային ծառայությունների միասնական կայքում) և հատուկ ձևաթուղթ լրացնեն։

Օրենքի նախագծով առաջարկվում է գրանցել օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պայմանները․ աշխատավարձի չափը, որը համապատասխանում է տարածաշրջանում աշխատողների տվյալ կատեգորիայի միջին աշխատավարձին, ինչպես նաև նշումներ՝ ՌԴ օրենքները խախտելու համար չվճարված տուգանքների բացակայության մասին։

Հաստատագրված կանխավճարը չվճարելու դեպքում միգրանտներին ծանուցում կուղարկվի՝ այն 15 օրվա ընթացքում վճարելու պահանջով: Հրաժարվելու դեպքում իշխանությունները կարող են արգելել նրան աշխատել Ռուսաստանում և, հնարավոր է, արտաքսեն երկրից։

Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին

Փաստաթղթով ենթադրվում է օտարերկրացիների անձնական տվյալներով ID-քարտեր թողարկել, Ռուսաստանի սահմանին վերցնել նրանց մատնահետքերը և ստեղծել օտարերկրացի աշխատակիցների հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։

182
թեգերը:
Օրենք, միգրանտ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մեր քաղաքացիները չպետք է սպասեն, որ իրենց տեղահանեն. ի՞նչ կտա ռեադմիսիայի կիրարկումը ՀՀ-ին
«Ուզում եմ Ռուսաստան գնալ». ակցիան շարունակվում է, բայց կոչ են անում չքաղաքականացնել այն
Պեսկովը խոսել է սահմանների բացումից և ասել` որն է խնդիրը
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

270
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

270
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ
Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում

96
(Թարմացված է 20:34 30.09.2020)
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ու լուծված ուղիները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր  հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացման ուղիները։

«Ռուսական կողմն իր լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից: Ընդգծվել է բանակցություններին շուտափույթ վերադառնալու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքերը, որպեսզի պայմաններ ստեղծի խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է իր պատրաստակամությունը Մոսկովայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

96
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհրաբ Մնացականյան, Ջեյհուն Բայրամով, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ–ի հետագա քայլերը
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք էր անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Մերկելի նստավայրի մոտ ակցիա է տեղի ունեցել

0
(Թարմացված է 22:33 30.09.2020)
Ցուցարարների ձեռքերում «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնեցրեք Թուրքիային» և նմանատիպ գրություններով պաստառներ էին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի մայրաքաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Հայաստանի ու Արցախի դրոշներով։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան հայ համայնքի ներկայացուցիչները։ Ցուցարարների ձեռքում «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով պաստառներ էին։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Ակցիան կազմակերպել էր Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդն  և ԳԴՀ–ում Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Բողոքի ցույցից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նամակ է փոխանցվել, որում ներկայացված է եղել Արցախում տիրող իրավիճակը, ինչպես նաև գրված է եղել ԳԴՀ–ի կառավարությանն ուղղված պահանջները։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել են

 1. Դատապարտել Ադրբեջանի հարձակումն ու նրա կողմից մարդու իրավունքների ոտնահարումը

2. Ազդել թուրքական կառավարության վրա` այդ երկրի իշխանություններին սանձելու համար

3. Կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` ի բարօրություն մարդկանց ու ամբողջ տարածաշրջանի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
23 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական