Մարգարիտա Սիմոնյան. արխիվային լուսանկար

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչ գանգատներ ունի Covid 19-ի դեմ պատվաստվելուց հետո

545
«Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիրը նշում է, որ իր ամուսինը` Տիգրան Քեոսայանը, որը նույնպես պատվաստվել էր, կողմնակի բարդություններ չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում մանրամասնորեն պատմել է այն ախտանշանների մասին, որոնք հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո։

Սիմոնյանի խոսքով՝ պատվաստումից հետո ջերմությունն է բարձրացել իր բոլոր հետևանքներով՝ ցավեր, տհաճ զգացողություն, ծանրության զգացում գլխում: Նա նշում է՝ բժիշկները նախազգուշացրել էին, թե կարող է այդպես լինել: Այսօր նա արդեն ջերմություն չունի:

«Բժիշկներն ասում են, որ պատվաստված մարդը չի կարող վարակել ուրիշներին, քանի որ պատվաստանյութը չի պարունակում կենդանի վիրուս», - գրել է նա։

Սիմոնյանն ընդգծել է՝ ինքը չգիտի, թե որոնք են այս պատվաստանյութի հեռավոր «կողմնակի ազդեցությունները», և արդյոք դրանք գոյություն ունեն: Նա նաև գաղափար չունի, թե ինչ կարող է լինել կորոնավիրուսի հետևանքով երկարաժամկետ հեռանկարում:

Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը

Սիմոնյանը ձեռնպահ է մնում խորհուրդներ տալուց, քանի որ պատվաստումը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:

Վերջում «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիրը նշում է, որ իր ամուսինը`Տիգրան Քեոսայանը, որը նույնպես պատվաստվել էր, կողմնակի բարդություններ չի ունեցել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս մեդիաաշխատակիցների մի խումբ կամավոր փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։ Նրանց թվում են Մարգարիտա Սիմոնյանը, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը փորձարկել էին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Պուտինի դուստրը։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

545
թեգերը:
Ռուսաստան, կորոնավիրուս, պատվաստանյութ, պատվաստումներ, Մարգարիտա Սիմոնյան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
Ըստ թեմայի
«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին
Մարգարիտա Սիմոնյանը պատմել և ցուցադրել է, թե ինչպես է առանց տանջվելու 17 կգ նիհարել
Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

241
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

241
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ
Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում

93
(Թարմացված է 20:34 30.09.2020)
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ու լուծված ուղիները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր  հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացման ուղիները։

«Ռուսական կողմն իր լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից: Ընդգծվել է բանակցություններին շուտափույթ վերադառնալու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքերը, որպեսզի պայմաններ ստեղծի խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է իր պատրաստակամությունը Մոսկովայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

93
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհրաբ Մնացականյան, Ջեյհուն Բայրամով, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ–ի հետագա քայլերը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական

0
Բաշար Ասադի խորհրդականը կարծում  է, որ  Թուրքիան, բորբոքելով հակամարտությունը, ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան Արցախում հակամարտություն է հրահրում` ցանկանալով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու աշխարհում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։

«Այժմ մենք կարող ենք ԼՂՀ–ում տեսնել, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է հրահրում, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ հակամարտության բորբոքմանը», – ասել է Շաաբանը։

Ըստ նրա` Թուրքիան այդպիսով  ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

0