Նավթամթերք

Ռուսական նավթամթերքը Հայաստան կարտահանվի առանց մաքսատուրքի

212
(Թարմացված է 16:51 12.09.2020)
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստան նավթամթերքի արտահանման մասին համաձայնագրի փոփոխությունների վավերականացմանը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխությունների վավերացման նախագիծը: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:

«Հաստատել «2013 թվականի դեկտեմբերի 2-ի Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքի և  անմշակ բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացման մասին» դաշնային օրենքի նախագիծը և ներկայացնել այն Պետ​​դումա` հաստատված կարգով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Արձանագրությունը նախատեսում է ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոնի) արտահանում Հայաստան ՝ առանց արտահանման մաքսատուրքի:

212
թեգերը:
մաքսատուրք, նավթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել
Կառավարությունը տվել է իր համաձայնությունը․ ի՞նչ կփոխի ղազախական նավթը Հայաստանի շուկայում
Լիբանանի մայրաքաղաքում դարձյալ հրդեհ է. նախկին պայթյունի վայրում անվադողեր, նավթ է այրվում
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

98
(Թարմացված է 13:53 21.09.2020)
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Գնացք, արխիվային լուսանկար
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

98
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ուղերձ, շնորհավորանք, Անկախության օր, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում
Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Գարիկ Խարլամով և Քրիստինա Ասմուս

Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին

60
(Թարմացված է 21:32 19.09.2020)
Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ»։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «50 հարց» հանրաճանաչ YouTube-շոուի հաղորդավար Կարեն Ադամյանը հարցազրույց է անցկացրել Comedy Club-ի հումորիստների հետ։ Հարցերը, ինչպես միշտ, սուր են եղել։  Այս անգամ նա արտիստներին հարցրել է, թե արդյոք «Տեքստ» ֆիլմը Գարիկ Խարլամովի հետ նրանց շփման մեջ արգելված թեմա չի դարձել և առհասարակ՝ ինչպես են այդ սկանդալից հետո փոխվել հարաբերությունները թիմի ներսում։

Comedy Club-ի մասնակից Զուրաբ Մատուան հավաստիացրել է, որ «Տեքստ» ֆիլմից հետո, որտեղ Գարիկ Խարլամովի նախկին կինը՝ Քրիստինա Ասմուսը, նկարահանվել էր էրոտիկ տեսարաններում, կոլեկտիվի ներսում վերաբերմունքը ոչ Խարլամովի, ոչ էլ Ասմուսի նկատմամբ բոլորովին չի փոխվել։

«Անկողնային տեսարանները յուրաքանչյուր մարդու անձնական գործն են։ Ես Քրիստինկային ընտիր եմ վերաբերվում։ Նա մեր ընկերուհին է»,-ասել է Մատուան։

Comedy Club-ի մեկ այլ մասնակից Անդրեյ Ավերինն իր հերթին նշել է, որ Ասմուսն իրեն հարազատ մարդ է և իր երեխայի կնքամայրը։

«Իսկ ի՞նչ կա այստեղ քննարկելու։ Ասում են՝ ընտիր ֆիլմ է»,-շտապել է ավելացնել Մատուան։

Տղաների խոսքով՝ ֆիլմը արգելված թեմա չի դարձել, առավել ևս, որ Գարիկը հոյակապ հումորի զգացում ունի, նա անգամ դիմախաղով կարող է հեշտությամբ ծիծաղեցնել մարդկանց։

«Խարլաշկան մեր ախպերն է, Քրիստինկան մեր քույրն է։ «Տեքստը» նկարահանողն էլ մեր քավորն է։ Ամեն ինչ հոյակապ է»,-շարունակել է կատակել Մատուան։

«Բարև, մատաղ ինիմ»․ «Սուպեր Ժորիկը» խոսել է Արցախի բարբառով

Ավելի վաղ Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը «Յանդեքս էֆիր» հարթակի «Просто о сложном с Софико Шеварднадзе» շոուի ժամանակ պատմել էլ իր ընկերոջ և գործընկերոջ, դերասան, երգիծաբան և Comedy Club-ի մասնակից Գարիկ Խարլամովի ապրումների մասին։ Հաղորդավարուհին Ջանիբեկյանին հարց էր ուղղել Խարլամովի և նրա՝ հիմա արդեն նախկին կնոջ՝ Քրիստինա Ասմուսի դեմ հալածանքների մասին, որոնք սկսվեցին «Տեքստ» ֆիլմում դերասանուհու և նրա խաղընկերոջ՝ դերասան Իվան Յանկովսկու անկողնային տեսարաններից հետո։

Ջանիբեկյանը պարզաբանել է, որ չի պատրաստվում գնահատականներ տալ և խորանալ թեմայի մեջ, քանի որ Գարիկն իր մտերիմ ընկերն է, և ինքը չափազանց լավ է ծանոթ այս պատմությանը։ «Ես միայն ընդհանուր գծերով կասեմ, թե ինչ է եղել։ Այո, իսկապես ծանր էր, բայց Գարիկն իրեն հիանալի դրսևորեց։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել է Ջանիբեկյանը։ Նա նկատել է, որ չարակամների հարձակումները հայտնի լինելու հակառակ կողմն են, և այսպես թե այնպես Խարլամովը, ինչպես և ցանկացած այլ հայտնի մարդ, պատասխանատվություն է կրում Instagram-ում իր 8 միլիոն հետևորդների համար։

«Դու պատասխանատվություն ես կրում քո հետևորդների լավ տրամադրության և վատ ստացված օրա համար։ Չէ որ նրանցից ոչ ոք պայմանագիր չի ստորագրել այն մասին, որ ինքը խելացի, նպատակային մտածող, նորմալ մարդ է։ Նրանց մեջ հսկայական թվով պայմանականորեն աննորմալ՝ իմ հասկացողությամբ աննորմալ, մարդիկ կան, չնայած իրենց հասկացողությամբ իրենք միանգամայն նորմալ են։ Դե ինչ կարող ես անել, այդպիսին է կյանքը»,-ասել է Ջանիբեկյանը։

Նշենք, որ 8 տարի տևած ամուսնությունից հետո Խարլամովն ու Ասմուսը իրենց Instagram-ի էջերում առանձին-առանձին հայտնել էին, որ որոշել են ամուսնալուծվել։ Քրիստինան կատակել էր, որ ամուսնու հոգին հանել է, իսկ Գարիկն ընդգծել էր, որ դա հայփ կամ կատակ չէ։ Երկուսն էլ երկրպագուներին խնդրել էին չշահարկել «Տեքստ» ֆիլմի թեման։

Հայ հրուշակագործը «թխել» է Գարիկ Խարլամովին․ տեսանյութ

«Տեքստ» ֆիլմը ռուսական էկրաններին էր հայտնվել 2019թ․-ի հոկտեմբերին։ Ֆիլմը պատմում է երիտասարդի մասին, որը բանտից դուրս է գալիս և փորձում է հարմարվել ազատ կյանքին։ Ֆիլմում բաց տեսարաններ կան գլխավոր դերակատարներ Իվան Յանկովսկու և Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ։ Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ» (մարդ, ով հաճույք է ստանում կնոջ դավաճանությունից-խմբ.)։

Ի դեպ, վերջերս Խարլամովը խիստ նիհարել է, և դերասանի երկրպագուներն ասում են, որ իրենց սիրելի արտիստը ծանր է տանում ամուսնալուծությունը։

60
թեգերը:
Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Comedy club
Ըստ թեմայի
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը
սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. ինչ է խոստացել նա իրեն մոտեցած լրագրողներին

0
(Թարմացված է 19:10 21.09.2020)
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեց Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Եռաբլուրում» լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և որ նա դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ այդ հարցին պատասխանել ավելի ուշ:

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատերազմի վտանգ տեսնում է, նա նույնպես խոստացավ անդրադառնալ առաջիկա մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք՝ պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ` այս տարվա օգոստոսի 19-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր բացառապես 2016թ-ի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Բոլոր այլ հարցերին Սարգսյանը խոստացել էր պատասխանել հետագա ասուլիսների ընթացքում:

Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ այսուհետ մտադիր է լրատվամիջոցների հետ հանդիպել պարբերաբար: Ընդ որում, հաջորդ ասուլիսի թեման, նրա որոշմամբ, լինելու է արցախյան խնդիրը:

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան

0
թեգերը:
Լրագրող, Եռաբլուր պանթեոն, Սերժ Սարգսյան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան