Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից. ինչ կապ ունի Զախարովան

183
(Թարմացված է 09:52 11.09.2020)
Զախարովան Facebook-ում հրապարակել էր Վուչիչի լուսանկարը, որին կից գրել էր՝ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի ոտքը ոտքին գցելու կադրը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառման համար։ Գրառումը վերաբերում էր Սերբիայի պատվիրակության այցին Վաշինգտոն։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Վուչիչն այդ մասին հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերում։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ նա «հիանալի հեռախոսազրույց է ունեցել»։

«Նախագահ Պուտինն ինձնից երբեք որևէ բանի համար ներողություն չէր խնդրել, Սերգել Լավրովը նույնպես։ Դրա պատճառով (Զախարովայի գրառման) երկուսն էլ արեցին դա։ Ընդ որում՝ ես անգամ չեմ էլ հիշատակել և որպես դաստիարակված մարդ երբեք չէի էլ հիշատակի։ Կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք, և ինձ համար դա առօրյա և ոչ կարևոր դեպք է»,-ընգծել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ Պուտինը ներողություն է խնդրել Վուչիչից:

Ավելի վաղ սերբական պատվիրակությունը, նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ, այցելել էր ԱՄՆ, որտեղ բանակցություններ էր վարել Կոսովոյի «վարչապետ» Ավդուլահ Հոթիի հետ, կողմերը համաձայնագիր էին ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության մասին: Սերբական ԶԼՄ-ներում տարածվել է լուսանկար, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի սեղանից որոշակի հեռավորության վրա։

Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին

Զախարովան այդ լուսանկարը հրապարակել էր Facebook-ում, Վուչիչի լուսանկարին ավելացնելով՝ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի ոտքը ոտքին գցելու կադրը։

Ավելի ուշ Զախարովան ասել էր, որ իր հրապարակումը սխալ են մեկնաբանել և հավելել՝ «միակ բանը, որ գրառումը պարունակվում էր, «բացառիկների» կողմից ամբարտավան վերաբերմունքի մերժումն է։

183
թեգերը:
գրառում, Սերգեյ Լավրով, Մարիա Զախարովա, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
«Դա իմ թուլությունն է»․ Մարիա Զախարովան պատմել է իր գլխավոր հոբբիի մասին
«Շատ անձնական է»․ Զախարովային ամաչեցրել է Հայաստանից հնչած հարցը
Հարձակվել են ռուսաստանցի լրագրողների վրա․ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ–ին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ

Պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի խաղաղության համար․ Ռուս ուղղափառ եկեղեցի

47
(Թարմացված է 21:05 27.09.2020)
Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ աջակցել է հայկական ու ադրբեջանական կրոնական համայնքների երկխոսության պահպանմանը ու պատրաստ է շարունակել կատարել այդ առաքելությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի հակամարտության արագ խաղաղ ավարտի համար։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակ Վլադիմիր Լեգոյդան։

 «Պատրիարքը կարևորում է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը․ նրանք պետք է ամեն ջանք գործադրեն խաղաղություն հաստատելու համար»,  - գրել է նա։

Լեգոյդայի խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ աջակցել է հայկական ու ադրբեջանական կրոնական համայնքների երկխոսության պահպանմանը ու պատրաստ է շարունակել կատարել այդ առաքելությունը։

Ադամ Շիֆը կոչ է արել պարզել, թե ով է բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատժելու համար

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

47
թեգերը:
հայ-ադրբեջանական, Արցախ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Հայկական կողմը հերթական ԱԹՍ–ն է խոցել
Արցախում մարդկային և գույքային կորուստների, պատճառված վնասի առթիվ քրգործեր են հարուցվել
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

Փաշինյանը զանգել է Պուտինին

1526
(Թարմացված է 20:26 27.09.2020)
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը շեշտել են, որ պետք է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:

Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը

1526
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Արցախ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
Բոլոր 16 զոհվածներն էլ զինծառայողներ են. Արծրուն Հովհաննիսյան
Մենք պետք է լուծենք այս հարցը. Մարուքյանը վարչապետին հորդորեց առաջ գնալու հրաման տալ
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

0
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

0
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը