Եվգենի Պետրոսյան

Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու

95
(Թարմացված է 12:37 16.09.2020)
Զույգը չորս բնակարան ունի մեկ բնակելի համալիրում, դատավարության արդյունքում յուրաքանչյուրին բաժին է ընկնում երկուսը. արտիստը մտադիր է նոր անշարժ գույք գնել իր և իր նոր կնոջ համար։

Երևան, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիում ունեցած անշարժ գույքը, որպեսզի չհանդիպի իր նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ: Տեղեկությունը «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են արտիստի Սոչիի հարևանները:

Զույգն ունի համատեղ ձեռք բերված չորս բնակարան Սոչիի «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրում, որոնց ընդհանուր արժեքն ավելի քան 200 մլն ռուբլի է կազմում: Նրանք անշարժ գույքը ձեռք են բերել 15 տարի առաջ: Դատվարության արդյունքում Ստեպանենկոն և Պետրոսյանը կստանան 2-ական բնակարան։

«Եվգենի Վահանովիչը պատրաստվում է վաճառել իր երկու բնակարաններ։ Դրանք լավն են, բայց նա չի ուզում առերեսվել Ստեպանենկոյի հետ։ Հավանաբար, լուրջ ռազբորկաներ կան նրանց միջև»,- ասել են թերթի զրուցակիցները։

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

Արտիստը ծրագրում է Սոչիում նոր անշարժ գույք գնել իր և իր նոր կնոջ համար:

«Նրանք Բրուխունովայի հետ դիտարկում են Սոչիի կենտրոնում գտնվող բնակարանները։ Նրանց հետաքրքրում են 40 մլն ռուբլու միջակայքում վաճառվող էլիտարները», - գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա բաժանվեց չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 30 տարի։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան որդի ունեն, բայց կողմերից ոչ մեկն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։

95
թեգերը:
Սոչի, Դատարան, բնակարան, Տատյանա Բրուխունովա, Ելենա Ստեպանենկո, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ
«Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ»․ Եվգենի Պետրոսյանի կինը զայրացրել է հետևորդներին
Երիտասարդացած Եվգենի Պետրոսյանը կնոջ հետ հանգստանում է Սոչիում. լուսանկարներ
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
Վլադիմիր Պուտին

Պուտինը կմասնակցի «Կովկաս» զորավարժություններին

12
(Թարմացված է 17:21 24.09.2020)
Ռուսաստանի նախագահի պլանավորում է այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կայցելի «Կովկաս» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հարավային դաշնային շրջան։ Նա ծրագրում է նաև այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում  Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի մինչև հազար զինվորական:

12
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Զորավարժություններ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանում մեկնարկել են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան
Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին

Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում

22
(Թարմացված է 16:53 24.09.2020)
Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովային նայում է սիրահարված աչքերով, ինչը երևում է տեսանյութերում, որոնք նա տեղադրում է ցանցում: Շատերին, սակայն, դա բարկացնում է։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական փոփ-աստղ Ալլա Պուգաչովային քննադատել են մի տեսանյութի համար, որը շատերը «տարօրինակ» են համարել։ Տեսահոլովակը Instagram-ի իր էջում տեղադրել է նրա ամուսինը՝  Մաքսիմ Գալկինը։

Նրանք արդեն 7 տարեկան են. Գալկինը երկվորյակների ծննդյան օրվա տեսանյութն է հրապարակել

Տեսանյութում Ալլա Բորիսովնան պարզապես նայում է տեսախցիկին և մի քիչ սեթևեթում է։ Այդ ամենը տեղի է ունենում ավտոմեքենայում Enigma-ի «Return to Innocence» երգի ներքո, ավելի ճիշտ ՝ այն հատվածի, որտեղ երգում է «սեր, զգացմունք, նվիրվածություն»:

View this post on Instagram

❤️

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

 

Շատ բաժանորդների տեսահոլովակը դուր է եկել, սակայն քիչ չեն նաև բացասական մեկնաբանություն գրողները։

«Տարօրինակ տեսանյութ», «Ինչքան էլ երիտասարդացնի իրեն, միևնույն է`երևում է այնքան, որքան իր կենսաբանական տարիքն է»։ «Նույնիսկ մի քիչ տհաճ է», «Ոնց որ անբնական տիկնիկ լինի, կներեք»,— գրել են նրանք։

Զույգի երկրպագուներին հիացրել է այն փաստը, որ Մաքսիմը չի դադարում կնոջով հիանալ։

«Նա շատ գեղեցիկ է իր տարիքի համեմատ, որն ի դեպ, չի թաքցնում։ Տա Աստված ես էլ նման տեսք ունենամ այդ տարիքում։ Մաքսիմ, Ալլա, երջանիկ եղեք», - գրել է oksana-ն ։ 3242.

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հերթական լուրեր էին շրջանառվում աստղային զույգի ամուսնալուծության մասին: Ի պատասխան Գալկինը Պուգաչովայի հետ համատեղ լուսանկարը տեղադրել է սոցցանցում եւ գրել. «Շատ կսպասեք, բամբասկոտներ»։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը ամուսնացել են 2011-ից: Ամուսինները դաստիարակում են երկվորյակ երեխաների ՝ Լիզային և Հարրիին ։ Հեռուստահաղորդավարի համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար`հինգերորդը:

22
թեգերը:
տեսանյութ, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել
Տիգրան Փարվանյան

«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին

0
(Թարմացված է 17:34 24.09.2020)
«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների մարտավարական գործողություններին մասնակցեցին հայ զինծառայողները, սահմանապահներն ու ռուսական ռազմակայանի զինվորականները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համատեղ զորախմբի զորավարժության նպատակը մեկ հրամանատարության ներքո գործելն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությունների պրակտիկ փուլը։

«Հայ-ռուսական խմբավորման զորավարժություններին միացել են սահմանապահ ուժերը։ Այսօր ավարտվեց կրակային փուլը, վաղն էլ են կրակելու, իսկ բուն զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը», -ասաց նա։

Սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է սահմանն ու հայկական տարածք է մտել։ Հայ-ռուսական զորախումբը հետ է շպրտել հակառակորդին ու վերականգնել պետական սահմանի վերահսկողությունը։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 1,5 հազար զինծառայող, օգտագործվել է մինչև 300 միավոր տեխնիկա (հիմնականում՝ զրահատեխնիկա)։

«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

«Մասնակցել են բանակային տարբեր կորպուսի հայկական զորամասերը, սահմանապահներն ու 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումները», - նշեց Փարվանյանը։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր էլեմենտներ, որոնք այս պահին բարձրաձայնման ենթակա չեն։

Գեներալ–լեյտենանտը գոհ է զորավարժություններից։ «Երբ ընդհանուր զորավարժությունը վերջացնենք, կլինեն համապատասխան մարդիկ, որոնք կխրախուսվեն, սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին` ովքեր են աչքի ընկել, ով ինչպիսի խոցում է իրականացրել, որպեսզի կարողանամ մարդկանց խրախուսել ըստ արժանվույն»,– ասաց նա։

Խոսելով համատեղ զորավարժությունների կարևորության մասին`Փարվանյանը կարծիք հայտնեց, որ հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։

«Այդ ներդաշնակությունը ես տեսնում եմ», – ասաց նա։

Փարվանյանի խոսքով` իհարկե կային նաև թերություններ։ «Անթերի գործ չի լինում, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրը այսօր կատարեցինք։ Սակայն դրանք չխանգարեցին կատարել դրված առաջադրանքը»,– ավելացրեց գեներալ –լեյտենանտը։

Հարցին, թե արդյոք վարժանքները որևէ մեկին ուղղված ուղե՞րձ են, Փարվանյանը բացասական պատասխան տվեց։

«Սա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մենք տարեսկզբին մշակել ենք համատեղ Հարավային ռազմական օկրուգի հետ ։ Համաձայն այդ ծրագրի` շարժվում ենք առաջ։ Այսպիսի միջոցառում պետք է իրականացնեինք նաև ապրիլին, բայց համավարակի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինելու են տարին երկուսից երեք անգամ, սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղղված ուղերձ չէ. մենք մեր գործն ենք անում», – շեշտեց Փարվանյանը։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

0
թեգերը:
Տիգրան Փարվանյան, զինծառայող, Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին