Սերգեյ Կոպիրկին. արխիվային լուսանկար

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

255
(Թարմացված է 19:46 09.09.2020)
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Լուրը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակը։

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

Հիշեցնենք, որ 2019-ի հունիսի 13–ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպումից հետո հայտարարել էր, որ Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել էր ԱԳՆ. դեսպանի հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

255
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Լևոն Տեր–Պետրոսյան
Ըստ թեմայի
Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա հնարավոր չէ պատկերացնել. Տեր–Պետրոսյանը վրդովված է
Որևէ բան մեզ չի շեղելու. Փաշինյանն արձագանքել է կրթական նոր չափորոշիչները քննադատողներին
Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին
ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն

Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

30
(Թարմացված է 13:00 30.09.2020)
Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին դադարեցնել մասնավոր նախաձեռնությունների ալիքը՝ ուղղված դեղորայք գնելուն ու դրանք Լեռնային Ղարաբաղ ուղարկելուն։ Արդեն իսկ բավական քանակությամբ դեղորայք է հավաքվել։

«Մենք անկեղծ շնորհակալ ենք բոլորին դեղորայք և անհրաժեշտ այլ միջոցների հավաքի հետ կապված նախաձեռնություններին մասնակցելու ու աջակցելու համար։ Արդեն մեծ քանակությամբ դեղորայք է հավաքվել, այս պահին լրացուցիչ օգնության կարիք չկա», - նշված է Facebook-ում դեսպանատան պաշտոնական էջում։

Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։ Տեղեկություն ճշտելու համար հայրենակիցները կարող են թեժ գիծ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. + 7(966) 118 - 89-84.; +7 (964) 505-87-59։

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

30
թեգերը:
Դեղ, Արցախ, Ռուսաստան, դեսպանատուն
Ըստ թեմայի
Դեղերն Արցախ կուղարկվեն վերահսկողություն անցնելուց հետո
Ցավազրկողների մեծ խմբաքանակ է ուղարկվել Արցախ. ինչ վիճակ է ստեղծվել երևանյան դեղատներում
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում
Ռուսական ռազմաբազա. արխիվային լուսանկար

Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան

586
(Թարմացված է 11:06 30.09.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կոնկրետ իրավիճակներում ռուսական ռազմական բազայի ներուժը պետք է կիրառվի։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան հանրապետության անվտանգության կարևոր բաղադրիչ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Երեկ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Հայ օդաչուն հերոսաբար մահացել է։ Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ–ի նկատմամբ։

Մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետին հարցրին՝ արդյո՞ք Երևանը դիտարկում է բազայի օգտագործման հնարավորությունը՝ Արցախում ընթացող մարտական գործողությունների համատեքստում սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը։

Նրա խոսքով՝ ռուսական բազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասն է, ու բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ դեպքերում։

 «Արդյո՞ք ներկայիս իրավիճակն այդպիսին է։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց լրիվ հնարավոր է` ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կարծում է, որ այժմ դժվար է կանխատեսումներ անել, քանի որ իրավիճակը բավականին անկանխատեսելի է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

586
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Գյումրու 102–րդ ռազմաբազա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները

0
(Թարմացված է 13:16 30.09.2020)
Համացանցում են հայտնվել Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել էր ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020