Ալեքսեյ Նավալնի

ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը

30
(Թարմացված է 18:15 16.09.2020)
Մոսկվան համոզված է, որ Բեռլինն արգելակում է «Նավալնու գործով» ռուս բժիշկների երկխոսությունը գերմանացի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ապակառուցողական է համարում քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։ 

«Անհիմն հարձակումները Ռուսաստանի վրա շարունակվում են։ Զանգվածային ապատեղակատվական արշավն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողները հիմնական խնդիրը տեսնում են ոչ թե Նավալնու առողջական վիճակի մասին հոգ տանելու և հոսպիտալացման իրական պատճառները պարզելու մեջ, այլ պատժամիջոցային տրամադրությունների մոբիլիզացիայի», – գրված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «Նավալնու գործով» ԳԴՀ–ից տվյալների բացակայության պարագայում «այդ գործի շուրջ հիստերիայի լարումը միայն աճում է»։

«Շեշտում ենք, որ ռուս բժիշկները ևս առաջարկում են ամուր երկխոսություն հաստատել գերմանացի գործընկերների հետ` քննարկելու Ռուսաստանում և Գերմանիայում Նավալնու վիճակի մասին առկա տվյալները։ Ցավոք, գերմանական կողմն արգելակում է այդ գործընթացը», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

G7 երկրները Ռուսաստանին կոչ են անում հրատապ պարզաբանել, թե ով է պատասխանատու Ալեքսեյ Նավալնու «թունավորման» համար և մեղավորներին պատասխանատվության կանչել, ասվում է այդ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա

Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադիրին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի: ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին:

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից. նա սկսել է արձագանքել բժիշկներին

30
թեգերը:
Գերմանիա, Ռուսաստան, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
Նավալնու ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկով» թունավորման նշաններին․ Ռինկ
Լուկաշենկոն հայտարարել է, որ Նավալնու մասին զրույցը գաղտնալսել են
Նավալնու վերաբերյալ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է
27 февраля 2019. Пресс-секретарь президента России Дмитрий Песков во время встречи Владимира Путина и премьер-министра Израиля Биньямина Нетаньяху (27 февраля 2019). Москвa

Ղարաբաղյան էսկալացիան ՀԱՊԿ-ի շրջանակում խորությամբ վերլուծելու թեմա է. Պեսկով

20
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և այդ հարցը ՀԱՊԿ շրջանակում լուծելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել Է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում վերլուծելու և քննարկելու թեմա է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շփման գծում տիրող ներկայիս իրավիճակն ու ռազմական գործողությունները կազմակերպության ներսում խորությամբ վերլուծելու և քննարկելու թեմաներ են: Մնացած դեպքերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն հարց է»,-ասել Է Պեսկովը:

20
Սերգեյ Կոպիրկինը

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

145
(Թարմացված է 14:37 29.09.2020)
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով` Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու համար և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի լարումը թուլանա։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Իրավիճակը պետք է վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը։ Ալտերնատիվ տարբերակ այս հարցում չկա», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր խնդիրն է թույլ չտա էսկալացիան և որպես միջնորդ պայմաններ ստեղծել փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

145
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան
Ըստ թեմայի
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
զինծառայող, արխիվային լուսանկար

Հայ զինծառայողներից մեկը ողջ է. Արցախի ՊԲ–ն ներողություն է հայցում սխալի համար

0
(Թարմացված է 15:35 29.09.2020)
Պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, հնարավոր չի լինում խուսափել նաև սխալմունքներից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայող Վահագն Թախմազյանը, որի անունը հրապարակվել էր զոհվածների ցուցակում, ողջ է։ Տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Հարգելի հայրենակիցներ, հասկանալով ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

0
թեգերը:
զինծառայող, Արցախ