Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

33
(Թարմացված է 18:00 08.09.2020)
ՌԴ ԱԳՆ–ն սպասում է Սմոլենկայում Գերմանիայի դեսպանին և պահանջում տրամադրել առկա տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բոլորի համար ակնհայտ է, որ Բեռլինը բլեֆ է անում, սպասարկելով կեղտոտ քաղաքական քաշքշուկը, ռուսական կողմը սպասում է Սմոլենկայում Գերմանիայի դեսպանին։ Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բեռլինից ակնկալում ենք բոլոր առկա տվյալների տրամադրում։ Թող ներկայացնեն ինչպես Բունդեսվերի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքներն, այնպես էլ որոշ «ապացույցներ», որն ունի ԳԴՀ–ի ԱԳՆ–ն։ Սպասում ենք Սմոլենկայում Գերմանիայի դեսպանին։ Ժամանակն է խաղաքարտերը բացելու, քանի որ բոլորի համար ակնհայտ է` Բեռլինը բլեֆ է անում` սպասարկելով քաղաքական կեղտոտ քաշքշուկը», – ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԳԴՀ արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել էր, որ Ռուսաստանից «առաջիկա օրերին» գործողությունների է սպասում Նավալնու հետ կապված միջադեպի վերաբերյալ, հակառակ դեպքում Բեռլինը գործընկերների հետ կքննարկի պատասխան միջոցները։ Պատասխանելով հարցին, թե որքանով է նա վստահ, որ Նավալնու հետ կապված իրավիճակի հետևում կանգնած է Ռուսաստան պետությունը, Մաասը պատասխանել է, որ «դրա վրա բազմաթիվ մատնանշումներ կան, ուստի ռուսական կողմն այժմ մարտահրավերի առաջ է կանգնած»։

Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադիրին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի: ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին:

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից. նա սկսել է արձագանքել բժիշկներին

Դեռ Նավալնուն հիվանդանոց տեղափոխելու օրը ստուգումներ սկսեցին դատախազությունը և ոստիկանությունը։ Բեռլինում ՌԴ դեսպանատունը ասում էր, որ գերմանական կողմից հնարավորինս օպերատիվ պատասխան են ակնկալում Նավալնու գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին ՌԴ Գլխավոր դատախազության օգոստոսի 27-ի հարցմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է և ուզում է պարզել իրավիճակը, դրա համար տեղեկություն է պետք Գերմանիայից, որը դեռ չկա։

Պեսկովըն օրեր առաջ լրագրողներին ասել էր, որ Նավալնու հետ կապված իրավիճակի վերաբերյալ քննչական գործողությունները ընթանում են դե ֆակտո, եթե թունավոր նյութի առկայությունը հաստատվի, քննություն կընթանա նաև դե յուրե։

Բեռլինի Charite կլինիկայից սեպտեմբերի 7–ին հայտնել էին, որ Նավալնու վիճակը լավացել է, նրան կոմայից դուրս են բերել։

Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա

33
թեգերը:
Ռուսաստան, Մարիա Զախարովա, Բեռլինի պատ, Գերմանիա, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Բեռլինի օդանավակայան
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում
«Արմենիա» ռեստորանը Նավալնուց և մյուսներից դատարանով 241 հազար ռուբլի է վերցրել
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

98
(Թարմացված է 13:53 21.09.2020)
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Գնացք, արխիվային լուսանկար
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

98
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ուղերձ, շնորհավորանք, Անկախության օր, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում
Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Գարիկ Խարլամով և Քրիստինա Ասմուս

Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին

60
(Թարմացված է 21:32 19.09.2020)
Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ»։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «50 հարց» հանրաճանաչ YouTube-շոուի հաղորդավար Կարեն Ադամյանը հարցազրույց է անցկացրել Comedy Club-ի հումորիստների հետ։ Հարցերը, ինչպես միշտ, սուր են եղել։  Այս անգամ նա արտիստներին հարցրել է, թե արդյոք «Տեքստ» ֆիլմը Գարիկ Խարլամովի հետ նրանց շփման մեջ արգելված թեմա չի դարձել և առհասարակ՝ ինչպես են այդ սկանդալից հետո փոխվել հարաբերությունները թիմի ներսում։

Comedy Club-ի մասնակից Զուրաբ Մատուան հավաստիացրել է, որ «Տեքստ» ֆիլմից հետո, որտեղ Գարիկ Խարլամովի նախկին կինը՝ Քրիստինա Ասմուսը, նկարահանվել էր էրոտիկ տեսարաններում, կոլեկտիվի ներսում վերաբերմունքը ոչ Խարլամովի, ոչ էլ Ասմուսի նկատմամբ բոլորովին չի փոխվել։

«Անկողնային տեսարանները յուրաքանչյուր մարդու անձնական գործն են։ Ես Քրիստինկային ընտիր եմ վերաբերվում։ Նա մեր ընկերուհին է»,-ասել է Մատուան։

Comedy Club-ի մեկ այլ մասնակից Անդրեյ Ավերինն իր հերթին նշել է, որ Ասմուսն իրեն հարազատ մարդ է և իր երեխայի կնքամայրը։

«Իսկ ի՞նչ կա այստեղ քննարկելու։ Ասում են՝ ընտիր ֆիլմ է»,-շտապել է ավելացնել Մատուան։

Տղաների խոսքով՝ ֆիլմը արգելված թեմա չի դարձել, առավել ևս, որ Գարիկը հոյակապ հումորի զգացում ունի, նա անգամ դիմախաղով կարող է հեշտությամբ ծիծաղեցնել մարդկանց։

«Խարլաշկան մեր ախպերն է, Քրիստինկան մեր քույրն է։ «Տեքստը» նկարահանողն էլ մեր քավորն է։ Ամեն ինչ հոյակապ է»,-շարունակել է կատակել Մատուան։

«Բարև, մատաղ ինիմ»․ «Սուպեր Ժորիկը» խոսել է Արցախի բարբառով

Ավելի վաղ Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը «Յանդեքս էֆիր» հարթակի «Просто о сложном с Софико Шеварднадзе» շոուի ժամանակ պատմել էլ իր ընկերոջ և գործընկերոջ, դերասան, երգիծաբան և Comedy Club-ի մասնակից Գարիկ Խարլամովի ապրումների մասին։ Հաղորդավարուհին Ջանիբեկյանին հարց էր ուղղել Խարլամովի և նրա՝ հիմա արդեն նախկին կնոջ՝ Քրիստինա Ասմուսի դեմ հալածանքների մասին, որոնք սկսվեցին «Տեքստ» ֆիլմում դերասանուհու և նրա խաղընկերոջ՝ դերասան Իվան Յանկովսկու անկողնային տեսարաններից հետո։

Ջանիբեկյանը պարզաբանել է, որ չի պատրաստվում գնահատականներ տալ և խորանալ թեմայի մեջ, քանի որ Գարիկն իր մտերիմ ընկերն է, և ինքը չափազանց լավ է ծանոթ այս պատմությանը։ «Ես միայն ընդհանուր գծերով կասեմ, թե ինչ է եղել։ Այո, իսկապես ծանր էր, բայց Գարիկն իրեն հիանալի դրսևորեց։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել է Ջանիբեկյանը։ Նա նկատել է, որ չարակամների հարձակումները հայտնի լինելու հակառակ կողմն են, և այսպես թե այնպես Խարլամովը, ինչպես և ցանկացած այլ հայտնի մարդ, պատասխանատվություն է կրում Instagram-ում իր 8 միլիոն հետևորդների համար։

«Դու պատասխանատվություն ես կրում քո հետևորդների լավ տրամադրության և վատ ստացված օրա համար։ Չէ որ նրանցից ոչ ոք պայմանագիր չի ստորագրել այն մասին, որ ինքը խելացի, նպատակային մտածող, նորմալ մարդ է։ Նրանց մեջ հսկայական թվով պայմանականորեն աննորմալ՝ իմ հասկացողությամբ աննորմալ, մարդիկ կան, չնայած իրենց հասկացողությամբ իրենք միանգամայն նորմալ են։ Դե ինչ կարող ես անել, այդպիսին է կյանքը»,-ասել է Ջանիբեկյանը։

Նշենք, որ 8 տարի տևած ամուսնությունից հետո Խարլամովն ու Ասմուսը իրենց Instagram-ի էջերում առանձին-առանձին հայտնել էին, որ որոշել են ամուսնալուծվել։ Քրիստինան կատակել էր, որ ամուսնու հոգին հանել է, իսկ Գարիկն ընդգծել էր, որ դա հայփ կամ կատակ չէ։ Երկուսն էլ երկրպագուներին խնդրել էին չշահարկել «Տեքստ» ֆիլմի թեման։

Հայ հրուշակագործը «թխել» է Գարիկ Խարլամովին․ տեսանյութ

«Տեքստ» ֆիլմը ռուսական էկրաններին էր հայտնվել 2019թ․-ի հոկտեմբերին։ Ֆիլմը պատմում է երիտասարդի մասին, որը բանտից դուրս է գալիս և փորձում է հարմարվել ազատ կյանքին։ Ֆիլմում բաց տեսարաններ կան գլխավոր դերակատարներ Իվան Յանկովսկու և Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ։ Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ» (մարդ, ով հաճույք է ստանում կնոջ դավաճանությունից-խմբ.)։

Ի դեպ, վերջերս Խարլամովը խիստ նիհարել է, և դերասանի երկրպագուներն ասում են, որ իրենց սիրելի արտիստը ծանր է տանում ամուսնալուծությունը։

60
թեգերը:
Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Comedy club
Ըստ թեմայի
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

0
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ նախագահի պարգևատրմանն են արժանացել նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:

Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:

Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

0
թեգերը:
Անկախության օր, պարգևատրում, Ազատամարտիկ, զինծառայող, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել