Պատվաստանյութ, արխիվային լուսանկար

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

182
(Թարմացված է 13:22 07.09.2020)
Գամալեայի անվան կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը մինչև 2021 թվականի ամառ կորոնավիրուսային վարակը կհաղթահարի, եթե պատվաստումն ընթանա ըստ պլանի։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Զանգվածային պատվաստումը թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։ Տեղեկությունը «Իզվեստիային» հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։

Ըստ նրա` մինչև զանգվածային պատվաստումը չմեկնարկի հարուցիչի դեմ մշտական պայքարը, ինչպես նաև կորուստներն անխուսափելի կլինեն։

Գինցբուրգն ընդգծել է, որ Ռուսաստանը կհաղթահարի կորոնավիրուսային վարակը մինչև 2021 թվականի ամառ, եթե պատվաստումն ընթանա ըստ ծրագրածի։

Գամալեայի անվան կենտրոնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ  մեկ տարվա ընթացքում ռուսական լաբորատորիաները 80 մլն պատվաստանյութ կարտադրեն, ինչը թույլ կտա վերջ դնել վարակի անվերահսկելի տարածմանը։

62 նոր դեպք, 32 առողջացած` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի ընթացքը

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները». բժիշկը խոսել է ռուսական նոր պատվաստանյութի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր ՝ COVID-19-ը համավարակ է հայտարարել: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

182
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (896)
Ըստ թեմայի
Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ
Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 2 կին են մահացել
Ապրել կորոնավիրուսի հետ ու տուգանվել. թեժ քննարկում Ազգային ժողովում
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

4
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

4
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

98
(Թարմացված է 13:53 21.09.2020)
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Գնացք, արխիվային լուսանկար
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

98
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ուղերձ, շնորհավորանք, Անկախության օր, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում
Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ