Միխայիլ Եֆրեմով

Փաստաբան Փաշաևն ասել է` քանի տարվա ազատազրկման կդատապարտեն Միխայիլ Եֆրեմովին

65
Փաստաբանը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքին և դերասան Միխայիլ Եֆրեմովի դատավճռի վերաբերյալ կանխատեսում արել:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հնարավոր է` դերասան Միխայիլ Եֆրեմովին 6-8 տարվա ազատազրկման դատապարտեն: Նման կարծիք է հայտնել նրա փաստաբան Էլման Փաշաևը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մոսկվայում մեկ մարդու մահվան պատճառ դարձած վթարի փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Միխայիլ Եֆրեմովն ավելի վաղ ընդունել էր իր մեղքը։

«Վեցից ութ տարի ընդհանուր ռեժիմի գաղութում», – ասել է Փաշաևը` պատասխանելով լրագրողի հարցին:

Սպասվում է, որ Եֆրեմովի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին: Մեղադրող կողմը պահանջում է դերասանին 11 տարվա ազատազրկման դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։

«Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդանոցում։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։

65
թեգերը:
փաստաբան, Միխայիլ Եֆրեմով
Ըստ թեմայի
Վթար Երևան-Երասխ ճանապարհին. զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Ողբերգական վթար Գյումրիում. մեքենան այրվել է, 24-ամյա վարորդը` տեղում մահացել
Ալեքսանդր Բաստրիկին

Ռուսաստանը կպայքարի նացիզմի վերստեղծման փորձերի դեմ․ ՔԿ-ում նոր բաժին է ստեղծվել

35
(Թարմացված է 01:14 18.09.2020)
Սեպտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեում ստեղծվել է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժին։

Ինչու և ինչի համար է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված առանձին ստորաբաժանման անհրաժեշտություն առաջացել, և ինչու է Ռուսաստանը պարտավոր արձագանքել արտերկրում զինվորական փառքի խորհրդանիշների պղծմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

-Ալեքսանդր Իվանովիչ, վերջերս Քննչական կոմիտեում ստեղծվել է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժին։ Նորությունն աշխույժ քննարկումներ է առաջացրել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։ Պատմեք՝ ինչո՞վ էր պայմանավորված այդպիսի ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունը։

-Ինչպես գիտեք՝ Նյուրնբերգի ռազմական դատարանի վճիռը կարևորագույն փուլ դարձավ Երկրորդ համաշխարհայինի պատճառների գնահատման հարցում։ Բոլորը պետք է հիշեն, որ Երկրորդ համաշխարհայինի սանձազերծման և ընթացքի համար պատասխանատու գլխավոր նացիստական հանցագործների գործողությունները հանցավոր են ճանաչվել։ Այնուամենայնիվ, այսօր, շարունակական տեղեկատվական պատերազմի պայմաններում, աճում է նացիզմի ռեաբիլիտացիայի փորձերի թիվն ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ արտերկրից, նաև տեսնում ենք ֆաշիզմի դեմ հաղթանակի հարցում մեր երկրի դերի կեղծ գնահատականներ։

Արդարությունը վերականգնելու համար հարկավոր է ակտիվացնել նմանատիպ երևույթներին հակազդող գործունեությունը։ Բացի այդ, մեր հասարակության ձգտումը՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակը հարգելու և պատմական ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ, օրենսդրական ձևակերպում ստացավ և այժմ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։

-Ինչո՞ւմն է նմանատիպ հանցագործությունների քննության բարդությունը։

-Թվում է, թե այս հանցակազմում ամեն ինչ ակնհայտ է ու պարզ։ Բայց դա այնքան էլ այդպես չէ, պարզության հետևում առանձնահատկություններ կան։ Հանցագործության հանգամանքները պարզելիս արձանագրում ենք ոչ միայն պատմական իրադարձություններին այս կամ այն արտահայտության անհամապատասխանության փաստը։

Իմաստն այն է, որ պարզվի անձի հակաիրավական գործողությունների շարժառիթն ու նպատակաուղղվածությունը, ինչպես նաև հանցակազմի օբյեկտիվ կողմը, որն այս դեպքում կարող է արտահայտվել ԽՍՀՄ գործունեության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելով։

Դրա հետ կապված՝ նացիզմի վերստեղծման մասին հոդվածով նախաքննության որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև մշակված քննչական փորձը քննչական կոմիտեի կառուցվածքում առանձնացված ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն են առաջացրել։ Բացի այդ, առանձին հետաքննվող փաստերի միջազգային բնույթը նույնպես հմտությունների և գիտելիքների կենտրոնացում է պահանջում: Մանավանդ, որ այս խնդիրը, որքան էլ ցավալի է, ավելի ու ավելի հրատապ է դառնում։

-Բայց չէ՞ որ կարող են նաև առավել բարդ հանցագործություններ լինել, որոնք պատմության խորը վերլուծություն են պահանջում։ Արդյո՞ք ձեր աշխատակիցները կկարողանան հետաքննել դրանք։

- Նոր ստորաբաժանման կազմում կընդգրկվեն քննչական կոմիտեի քննիչները, ովքեր արդեն իսկ նման հանցագործությունների քննության փորձ ունեն։ Այդ աշխատակիցները, մասնավորապես, լայն գիտելիքներ ունեն ոչ միայն իրավագիտության, միջազգային իրավունքի, այլև պատմության ոլորտներում։ Նրանք պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանների արխիվային մեծ թվով փաստաթղթեր են ուսումնասիրել՝ քննելով նացիստների հանցագործությունների վերաբերյալ այլ քրեական գործեր, անհրաժեշտության դեպքում դիմելով գիտնականների օգնությանը։

 Հանցագործությունների անմիջական հետաքննությունից բացի՝ նոր ստորաբաժանումը համակարգող կենտրոնի դեր կկատարի՝ մեթոդական-վերլուծական օգնություն ցուցաբերելով տարածաշրջանային քննչական մարմիններին քրեական գործերի քննության հարցում:

-Այլ երկրներում նմանատիպ հանցագործությունների կամ նացիստական գաղափարախոսության տարածման համար քրեական հետապնդում գոյություն ունի՞։

-Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության քրեական օրենսգրքում պատասխանատվութուն է նախատեսված հակասահմանադրական կազմակերպությունների քարոզչական նյութերի տարածման համար, ընդ որում՝ մեծ պատասխանատվություն է սահմանում նյութերի տարածման համար, «որոնց բովանդակությունը կապված է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետ»:

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ

Բելառուսի հանրապետությունում նույնպես նացիզմի ռեաբիլիտացիայի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։

Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում խրախուսվում ՍՍ ստորաբաժանումների նախկին զինծառայողների կազմակերպությունների ստեղծումը, որոնց գործունեությունը հանցավոր է ճանաչվել Նյուրնբերգի ռազմական տրիբունալի կողմից։ Ուկրաինայում դպրոցականներին տանում են ծաղիկներ դնելու նացիստների գերեզմաններին, որոնք մասնակից են եղել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին, հերոսացնում են նրանց, ովքեր համագործակցել են հիտլերյան Գերմանիայի հետ: Եվրոպայում գլուխ են բարձրացնում ռևանշիստները և նեոնացիստները, մասնավորապես, նրանք ակտիվանում են Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում: Այդպիսի երևույթները, կարծես, դեռ չեն վախեցնում այդ երկրների իշխանություններին, սակայն հետագայում դրանք կարող են կործանարար ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա։

35
թեգերը:
Քննչական կոմիտե, նացիզմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ
Ֆինները դեռ չեն պատժվել. համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորները ՌԴ ՔԿ են դիմել
Բուզովան ու Դավան, արխիվային լուսանկար

Դավան ու Բուզովան բաժանվե՞լ են. երգչուհին հեռացրել է զուգընկերոջ հետ բոլոր լուսանկարները

45
(Թարմացված է 23:07 17.09.2020)
Դավան էլ Բուզովայի վերջին հրապարակման տակ տխուր «սմայլիկ դրել»։ Հետաքրքիր է, որ Օլյայի նկարն էլ բավականին տխուր է։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ամենագլամուր և հայտնի զույգերից մեկը` երգչուհի Օլգա Բուզովան և բլոգեր Դավա Մանուկյանը, կարծես բաժանվել են։ Բոլոր փաստերն այդ մասին են խոսում` Օլգան ջնջել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները Instagram-ում, իսկ Դավան՝ ընդհանրապես իր էջն է ջնջել։

Մինչև իր էջի ապաակտիվացումը, Մանուկյանը հասցրել է Բուզովայի վերջին հրապարակման տակ տխուր «սմայլիկ դնել»։ Հետաքրքիր է, որ Օլյայի նկարն էլ բավականին տխուր է` արված է սև ու սպիտակ գույների մեջ, երգչուհին նստած է բեմին և անտրամադիր տեսք ունի։

Առավել դրական տրամադրված երկրպագուները ենթադրում են, որ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ արտիստները զբաղված են իրենց նախագծերով։ Որոշներն էլ ենթադրում են, որ բլոգերի ու հեռուստաաստղի վարքագիծը PR քայլ է։ Բայց երկրպագուների մեծ մասը տխրում է զույգի համար` հորդորելով Դավային ներողություն խնդրել ու նորից շահել Օլյայի սիրտը։

Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը․ ի՞նչ նվեր է մատուցել բլոգերը սիրելիին

Օլգա Բուզովան և Դավան երկու տարի է՝ հանդիպում են։ Վերջին հրապարակումների համաձայն` նրանք միասին են ապրում։ Դավան տատու է արել սիրելիի անունը մարմնի վրա, ծանոթացրել նրան իր ծնողների հետ, Օլգան էլ ամեն կերպ օգնում է ընկերոջը կայանալ շոու բիզնեսում։

45
թեգերը:
շոու բիզնես, երգչուհի, սեր, Դավիթ (Դավա) Մանուկյան, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը
Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն
Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն
«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից
Արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսից 45 տարեկան տղամարդ է մահացել

0
(Թարմացված է 10:56 18.09.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով գրանցված մահերի վիճակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 դեպք է գրանցվել։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:

Դարձյալ COVID-ն է մեղավոր. երբ պատվաստանյութը հայտնվի, հիվանդությունների բռնկում կսկսվի

Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած:

0
թեգերը:
տղամարդ, Կին, Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել
Կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում երկու մարդ է մահացել, 162-ն առողջացել են