Թայֆուն

Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է. կան զոհեր և տուժածներ

37
(Թարմացված է 10:45 04.09.2020)
«Մայսակ» թայֆունի հիմնական հարվածը եղել է Պրիմորյեի հարավ-արևմուտքի վրա, որտեղ տուժել է 70 համայնք, ավելի քան 150 հազար մարդ մնացել են առանց էլեկտրական հոսանքի։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պրմորյեի Շկոտովսկի շրջանի երկու ավաններում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարված, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի իշխանություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ«Մայսակ» թայֆունի հիմնական հարվածը եղել է Պրիմորյեի հարավ-արևմուտքի վրա, որտեղ տուժել է 70 համայնք, ավելի քան 150 հազար մարդ մնացել է առանց էլեկտրական հոսանքի։ Երեք մարդ զոհվել է, տուժել են 55-ը։

Առավել բարդ իրավիճակ է Նախոդկայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված, Շկոտովսկի, Պարտիզանսկի, Նադեժդինսկի, Խասանսկի շրջաններում, Արտեմում և Վլադիվոստոկում։ Փոթորիկը էլեկտրամատակարարման ցանցերում բազմաթիվ վթարների պատճառ է դարձել, տուժել են տների տանիքներն ու ճակատամասերը, մի շարք ճանապարհներին ընկած ծառերն արգելափակել են տրանսպորտային հաղորդակցությունը, արձանագրվել են ջրի անջատման դեպքեր։

«Շկոտովսկի շրջանի Նովոնեժինո և Պոդյապոլսկոյե ավաններում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշում է կայացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի հետևանքների վերացման մեջ ներգրավված են գրեթե հինգ հազար մարդ և մոտ երկու հազար միավոր տեխնիկա:

«Վերականգնման աշխատանքներում ներգրավված է 4944 մարդ, 1759 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 91 բուլդոզեր, ինչպես նաև 87 նավարկային փոխադրամիջոց։ Աշխատանքների հիմնական պրոֆիլը հոսանքազրկված օբյեկտներում, այդ թվում՝ բնակելի շենքերում էլեկտրամատակարարման վերականգնումն է, ծառերի մաքրումը և տանիքների վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ երկրամասի Քաղպաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության հղումով։

Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

Վլադիվոստոկում փոթորկի ուժով քամին հասել է 40մ/վ առավելագույն արագության, հրվանդանային կայանները 43մ/վ արագությամբ քամու պոռթկումների են արձանագրել։ Զոլոտոյ Ռոգ ծովախորշի և Ռուսկի կղզու կամուրջներն ամբողջությամբ փակ են։ «Մայսակ» թայֆունի առաջացրած մրրիկը Վլադիվոստոկում ավելի քան 300 ծառ է արմատախիլ արել, ընդհատվել է քաղաքի կենտրոնի էլեկտրամատակարարումը։

37
թեգերը:
Տուժածներ, Զոհ, Փոթորիկ, թայֆուն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևան-Մասիս ճանապարհին ավտոմեքենան ընկել է կամրջից. 38–ամյա վարորդը տեղում մահացել է
Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարի և անվերջ կշարունակվեն․ Տիխանովսկայա
Արտակարգ դրությունը կդադարեցվի, փոխարենը կարող է սահմանվել կարանտին որոշակի տարածքում
Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, «Սպուտնիկ-V»

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

7
(Թարմացված է 20:59 18.09.2020)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում Ռուսաստանի ձեռքբերումները լուրջ իրարանցում են առաջացրել Արևմուտքում։ Ինչի՞ց են վախենում Արևմուտքում՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի առաջատար լինելն Արևմուտքի համար ոչ թե պարզապես տհաճ անակնկալ, այլ ուղղակի վրդովեցուցիչ մարտահրավեր է դարձել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումով։

Մի կողմից՝ «հետամնաց, խորապես ոչ ժողովրդավարական» Ռուսաստանը պարզապես իրավունք չունի նման թռիչք գրանցել գիտական բարդ և տեխնոլոգիապես զարգացած ոլորտներում։ Մյուս կողմից՝ խաղասեղանին այնպիսի աստղաբաշխական չափերի խաղագումար է դրված, որ հենց միայն միտքը, որ այն կարող է անցնել արևմտյան դեղագործական կոնցեռնների կողքով, կարող է մարսողության խանգարում առաջացնել այնտեղ։ Օրինակ, ինչ արժե միայն Հնդկաստանին հարյուր միլիոն չափաբաժին մատակարարելու պայմանավորվածության մասին նորությունը։ Զարմանալի չէ, որ ՌԴ-ն բախվում է ռուսաստանցի գիտնականների աշխատանքի արդյունքներն արժեզրկելու բազմաթիվ փորձերի հետ․ մեծ քաղաքականություն՝ մեծ գումարներ։

Սակայն շնաձկների կողքին միշտ էլ տեղ է գտնվում կպչուն ձկների համար, որոնց ժամանակ առ ժամանակ տիրոջ սեղանից ինչ-որ բան է բաժին հասնում։

Հենց նման պատմություն է ծավալվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքների հրապարակման շուրջ աշխարհի հնագույն և ազդեցիկ բժշկական ամսագրերից մեկում՝ The Lancet-ում:

Հոդվածը կայծակնային քննադատության արժանացավ։ Համաշխարհային ԶԼՄ-ների կողմից տարածվող աղմկահարույց նորություն դարձավ բաց նամակը, որտեղ ամերիկյան Թեմփլ համալսարանի կենսաբանության դասախոս Էնրիկո Բուչին անհանգստություն էր հայտնում «ռուս հետազոտողների կողմից թույլ տրված հավանական սխալների» վերաբերյալ։ Նրան աջակցեցին արևմուտքի երկուսուկես տասնյակ այլ գիտնականներ։

Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն

The Lancet-ը ռուս գիտնականներին առաջարկեց պատասխանել հնչած մտահոգություններին։ Գամալեայի կենտրոնը պարբերականին ներկայացրեց «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հետազոտության ամբողջական կլինիկական արձանագրությունը։ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մի հոդված հրապարակեց, որտեղ մանրամասն մեկնաբանում է քննադատների հիմնական փաստարկները՝ միաժամանակ խորհուրդ տալով նրանց գերանը փնտրել սեփական աչքի մեջ և ձերբազատվել իրենց կողմից կատարվող մշակումների վերաբերյալ կասկածներից:

Մինչդեռ տվյալ դեպքում խնդիրը ոչ միայն զուտ գիտական նյութերն են, որոնց վրա կենտրոնանում են հայրենական գիտնականները։

Բանն այն է, որ ինքը՝ աղմկահարույց նամակի հեղինակը, բավականին հետաքրքիր անձնավորություն է։ BBC-ի հոդվածում Էնրիկո Մ․ Բուչիին անվանում են «կեղծ գիտության դեմ պայքարող հայտնի մարտիկ»։ Սակայն ավելի ճիշտ կլիներ օգտագործել «գիտության բիզնեսմեն» որակումը։ 2016թ․-ին Բուչին հիմնադրել է Resis Srl ընկերությունը, որը մասնագիտացած է գիտական աշխատանքների ճշգրտության, կոռեկտության և բարեխղճության ստուգման հարցերում։

Ժամանակակից գիտության մեջ դա բավականին նորաձև թեմա է։ Վերջին տարիներին չափազանց հաճախ են սխալներ, ընդ որում՝ կոպիտ սխալներ հայտնաբերվում հետազոտողների հրապարակած հոդվածներում։ Անպայման չէ, որ խոսքը չարաշահումների կամ մեքենայությունների մասին լինի, հաճախ լինում են ակամա սխալներ, որոնք, բացահայտվելով, միևնույնն է, հարված են հասցնում գիտնականների, երբեմն էլ՝ ամբողջ գիտական ինստիտուտների համբավին։

Նման խնդիրներից խուսափելու համար հեղինակներն ու հետազոտական կառույցները այժմ հրապարակումից առաջ հաճախ դիմում են տեքստերի անկախ աուդիտի, որով զբաղվում են նման աշխատանքում մասնագիտացած հարցով դիմել գերմանական Ֆրից Լիպմանի Ինստիտուտը, որի շուրջ որոշ ժամանակ առաջ սկանդալ էր բորբոքվել հենց հրապարակված աշխատանքներում կոպիտ սխալների պատճառով: Այս պատմության մասին մեկ տարի առաջ մանրամասն գրել Է Nature ամսագիրը ։

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Նրբությունն այն է, որ նման բիզնեսը որոշակի էթիկական սահմանափակումներ է ենթադրում, ինչն, ի դեպ, պրոֆեսոր Բուչին հիանալի գիտակցում է։ Նույն Nature-ում 2019-ի դեկտեմբերին հրապարակվել է գիտական աշխատանքի մաքրությանն ու բարեխղճությանը նվիրված նյութ, որտեղ նա հանդես էր գալիս որպես համահեղինակ։ Եվ այնտեղ ազնվորեն նշված էր, որ Էնրիկո ն. Բուչի մոտ շահերի բախում կա։

Պարզ ասած՝ երբ առևտրային ընկերության սեփականատերը հրապարակավ անդրադառնում է այն գործունեությանը, որում ինքը մասնագիտացած է, դա, փաստորեն, նրա ընկերության գովազդ է դառնում։ Բայց իհարկե, երբ խոսքը ռուսական պատվաստանյութի «բացահայտման» մասին է, նման մանրուքներն արդեն բնավ կարևոր չեն։

Բուչիի բաց (և, ըստ էության, ինքնագովազդ հանդիսացող) նամակը Արևմուտքն օգտագործել է ռուսական հետազոտություններին ևս մեկ հարված հասցնելու համար՝ հույս ունենալով տապալել կամ գոնե թուլացնել դրանց առաջատար դիրքերը։ Դե, իսկ պրոֆեսորն ինքը այնպիսի լայնածավալ ու բարձր մակարդակի PR ստացավ, որի մասին ցանկացած այլ իրավիճակում  նույնիսկ երազել չէր կարող։

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

Հենց դա էլ կոչվում է «թամբել ալիքը», այդ սկզբունքով են գործում հարյուրավոր և հազարավոր մեդիա-անձնավորություններ։ Կասկած չկա, որ նա կստանա դրա արձագանքը՝ նոր, շատ գրավիչ կոմերցիոն պայմանագրերի տեսքով։ Մեծ քաղաքականության պղտոր ջրում ձուկ որսալը շատ շահավետ գործ է։

Բայց դա ո՛չ առհասարակ գիտության, ո՛չ էլ, մասնավորապես, բժշկության և ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր կյանքեր փրկելու հետ բոլորովին կապ չունի։

 

7
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
Ռուսաստանն արդյունավետորեն է դիմակայում COVID-19-ին և առաջատար է թեստերի քանակով. Պուտին

ՌԴ-ում անչափահաս քույրերին բռնաբարելու և սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. տեսանյութ

24
(Թարմացված է 20:35 18.09.2020)
Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը 40-ամյա Վիտալի Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրողին կես միլիոն ռուբլի էր խոստացել։ Խոստման հաջորդ օրը նա հայտնաբերվեց։

Յարոսլավլի մարզում ձերբակալվել է Ռիբինսկի բնակիչ Վիտալի Մոլչանովը, որը կասկածվում է իր ընկերուհու երկու անչափահաս դուստրերի բռնաբարության և սպանության մեջ, «Լենտային» ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Life Shot Telegram-ի տվյալներով ՝ անչափահաս քույրերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո Մոլչանովը փորձել է ինքնասպան լինել այն բնակարանում, որտեղ կատարել է հանցագործությունը: Բայց հետո փախել է։ Ոստիկանները նրան հայտնաբերել են որոնողական աշխատանքների ընթացքում։ Նա պառկել էր թփերի մեջ էր ՝ փորձելով թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն ցույց չի տվել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը Վիտալիա Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվության համար կես միլիոն ռուբլի պարգև էր խոստացել։

Ավելի վաղ ՔԿ - ն հրապարակել էր Ռիբինսկի (Յարոսլավսկի մարզ) բնակարանում քրեագետների աշխատանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել էին 8 և 13 տարեկան քույրերի մարմինները: Նրանց սեպտեմբերի 15-ի ցերեկը մահացած էր գտել մայրը, երբ աշխատանքից տուն էր վերադարձել։ Աղջիկների մարմինները վրա բռնության հետքեր են եղել։

ՌԴ Քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական մարմինների կողմից ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասով (բռնաբարություն), որը զուգորդվել է նախկինում հարուցված քրեական գործի հետ:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Հանցագործության կատարման մեջ կասկածվողը սպանված աղջիկների մոր ընկերն է, որը 2019 թվականի դեկտեմբերին էր ազատ արձակվել բանտից՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ սպանության համար պատիժը կրելուց հետո: Որոշ աղբյուրների տվյալներով ՝ Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին ղեկավարի դուստրերն են եղել: Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից տեղափոխվել է Ռիբինսկ` նրա մոտ։

24
թեգերը:
Ձերբակալում, Անչափահաս, Բռնաբարություն, Սպանություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իրենը. հոգեբանը` համացանցի վատ հետևանքի մասին
Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին