Արխիվային լուսանկար

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

414
(Թարմացված է 00:17 03.09.2020)
Ռազմական փորձագետները վստահ են, որ Ռուսաստանի սահմանի մոտ ամերիկյան սուզանավեր ուղարկելը նշան է Մոսկվային։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք, թե ինչի մասին են ահազանգում դրանք։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Բարձր գաղտնիություն, հարվածային զենքեր ու հետախուզական լայն հնարավորություններ․ Պենտագոնը USS Seawolf գաղտնի ատոմային սուզանավ է ուղարկել Ռուսաստանի հյուսիսային սահմանների մոտ՝ ռուսական ատոմային սուզանավերի երթուղիներին հետևելու համար։

«Ծովագայլի շքերթ»

Ամերիկացիները հրապարակային հայտարարել են, որ USS Seawolf-ը Նորվեգիա է ժամանել։ Պենտագոնի ամենագաղտնի սուզանավերից մեկի լուսանկարները հրապարակվել են գերատեսչության սոցիալական կայքերի էջերում, իսկ ԱՄՆ ստորջրյա ուժերի հրամանատար, փոխադմիրալ Դերիլ Քոլդը հպարտությամբ ընդգծել է, որ Seawolf-ի անցումը վկայում է ամերիկյան սուզանավորդների գործողությունների գլոբալ բնույթի ու Համաշխարհային օվկիանոսի ցանկացած հատվածում առաջադրանքներ կատարելու հնարավորության մասին։

Սուզանավերի խմբի հրամանատար, կոնտրադմիրալ Էնթոնի Կարուլոյի խոսքով՝ USS Seawolf-ի տեղակայումը Նորվեգիայում ընդլայնում է ԱՄՆ-ի ստորջրյա պատերազմ վարելու` առանց այդ էլ մեծ հնարավորություններն ու հաստատում է Հյուսիսում ծովային անվտանգություն ապահովելու` Վաշինգտոնի վճռականությունը։ 

ԱՄՆ ռազմածովային ուժերն այժմ ունեն Seawolf կարգի երեք սուզանավ։ Դրանք մշակել ու կառուցել են դեռ 1980 թվականներին` հակառակորդի կողմից ամբողջովին վերահսկվող շրջաններում գործողությունների համար։ Դրանք ծայրահեղ անձայն ատոմային սուզավաներ են, սակայն հզոր հականավային ու հակասուզանավային զենք են կրում։

Սուզանավն առայժմ մնում է նորգվեգական Թրոմսյոում, ռուսական ստորջրյա հրթիռակիների երթուղիների անմիջական հարևանությամբ։

Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել

«Այն, ինչ անում են ամերիկացիները, կարելի է նավատորմի ցուցադրություն անվանել.  Թրոմսյոն երբեք չի օգտագործվել ամերիկյան սուզանավերի տեղակայման համար»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանեց Սանկտ Պետերբուրդի ռազմածովային նավատորմի սուզանավորդների ակումբի նախագահ, 1–ին կարգի կապիտան Իգոր Կուրդինը։

Հեղինակությունը հարցականի տակ է

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի նախկին հրամանատար Վյաչեսլավ Պոպովը ուշադրություն է հրավիրում այդ քայլի ռազմաքաղաքական ասպեկտի վրա։

«Վաշինգտոնը մտադիր է նշել տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը։ Ամերիկացիներն այստեղ նաև հետախուզական առաքելություններ են իրականացրել ու իրականացնում։ Թեև ռուսաստանցի նավաստիներն իհարկե կհետևեն դրանց բոլոր տեղափոխություններին։

Հատկանշական է, որ «ծովագայլի» ժամանելուց անմիջապես հետո B-52 Stratofortress վեց ռազմավարական ռմբակոծիչ, որոնք կարող են միջուկային զենք կրել, Նորվեգիայի ՌՕՈւ-ի հետ մասնակցել են զորավարժություններին։

Ավելին՝ «թռչող ամրոցների» էսկադրիլիան հատել է ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների օդային սահմանը Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում։ ԱՄՆ–ի Եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ «Դաշնակցային երկիր» առաքելությունն ուղղված է ՆԱՏՕ-ի շրջանակում համերաշխության ցուցադրությանը։

Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին

Ավիացիայի այսքան ծավալուն ու ցուցադրական զորավարժությունները, փորձագետների խոսքով, նույնպես կարելի է դիտարկել որպես Ռուսաստանին ուղղված ազդանշան։

Պատասխան արձագանք

Մոսկվան իր հերթին ազդանշաններ է ուղարկում օվկիանոսի այն կողմում գտնվող գործընկերներին։ Այդպես, արևմտյան լրատվամիջոցներում անցյալ շաբաթ իրարանցում էր առաջացել , քանի որ Ալյասկայի մոտակայքի չեզոք ջրերում ռուսական ատոմային սուզանավ է լողացել։ Ամերկացիները կարծել էին, որ վթար է տեղի ունեցել ու միանգամից օգնություն էին առաջարկել։

Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանգստացրեց բոլորին․ «Օմսկ» ատոմային կրեյսերը ջրի մակերես էր բարձրացել «Օվկիանոսի վահան — 2020» լայնածավալ զորավարժությունների շրջանակում։ «Օմսկ» ատոմային սուզանավը, որը վերջերս արդիականացվել է, «Գրանիտ» հականավային համալիրով, ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա հարվածել է պայմանական թիրախին։ Իսկ կրայսեր «Վարյագը» «Վուլկան» հրթիռով վերացրել է թիրախը 450 կիլոմետր հեռավորության վրա։

«Մերոնք մշտապես որսում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օդային սահմանների մոտակայքում։ Դա նորմալ վիճակ է․ տեսեք՝ վերջերս Բալթյան ու Սև ծովերի վրայով դրանք շատ-շատ էին թռչում։ Մենք ցույց ենք տալիս, որ քնած չենք` գտնվում ենք այնտեղ, որտեղ ուզում ենք», - պարզաբանեց իրավիճակը ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի նախկին պետ Վիկտոր Կրավչենկոն։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

«Օվկիանոսի Վահան» զորավարժություններն անցկացվում են Բալթյան ծովից Խաղաղ օվկիանոսի արանքում գտնվող ջրավազանում։ Դրան մասնակցում են տասնյակ մարտական նավեր, սուզանավեր, ծովային ավիացիա ու առափնյա զորքեր։

414
թեգերը:
Մոսկվա, Ռուսաստան, Սուզանավ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հարվածներ ԴԱԻՇ–ին «Դոնի Ռոստով» սուզանավից. Շոյգուի զեկույցն ու հրթիռների արձակման կադրերը
«Հիտլերի սուզանավը» հայտնաբերել են դանիական ափերի մոտ
Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

98
(Թարմացված է 13:53 21.09.2020)
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Գնացք, արխիվային լուսանկար
© Photo : Facebook / Հարավկովկասյան երկաթուղի - Южно-Кавказская железная дорога

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

98
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ուղերձ, շնորհավորանք, Անկախության օր, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում
Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Գարիկ Խարլամով և Քրիստինա Ասմուս

Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին

61
(Թարմացված է 21:32 19.09.2020)
Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ»։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «50 հարց» հանրաճանաչ YouTube-շոուի հաղորդավար Կարեն Ադամյանը հարցազրույց է անցկացրել Comedy Club-ի հումորիստների հետ։ Հարցերը, ինչպես միշտ, սուր են եղել։  Այս անգամ նա արտիստներին հարցրել է, թե արդյոք «Տեքստ» ֆիլմը Գարիկ Խարլամովի հետ նրանց շփման մեջ արգելված թեմա չի դարձել և առհասարակ՝ ինչպես են այդ սկանդալից հետո փոխվել հարաբերությունները թիմի ներսում։

Comedy Club-ի մասնակից Զուրաբ Մատուան հավաստիացրել է, որ «Տեքստ» ֆիլմից հետո, որտեղ Գարիկ Խարլամովի նախկին կինը՝ Քրիստինա Ասմուսը, նկարահանվել էր էրոտիկ տեսարաններում, կոլեկտիվի ներսում վերաբերմունքը ոչ Խարլամովի, ոչ էլ Ասմուսի նկատմամբ բոլորովին չի փոխվել։

«Անկողնային տեսարանները յուրաքանչյուր մարդու անձնական գործն են։ Ես Քրիստինկային ընտիր եմ վերաբերվում։ Նա մեր ընկերուհին է»,-ասել է Մատուան։

Comedy Club-ի մեկ այլ մասնակից Անդրեյ Ավերինն իր հերթին նշել է, որ Ասմուսն իրեն հարազատ մարդ է և իր երեխայի կնքամայրը։

«Իսկ ի՞նչ կա այստեղ քննարկելու։ Ասում են՝ ընտիր ֆիլմ է»,-շտապել է ավելացնել Մատուան։

Տղաների խոսքով՝ ֆիլմը արգելված թեմա չի դարձել, առավել ևս, որ Գարիկը հոյակապ հումորի զգացում ունի, նա անգամ դիմախաղով կարող է հեշտությամբ ծիծաղեցնել մարդկանց։

«Խարլաշկան մեր ախպերն է, Քրիստինկան մեր քույրն է։ «Տեքստը» նկարահանողն էլ մեր քավորն է։ Ամեն ինչ հոյակապ է»,-շարունակել է կատակել Մատուան։

«Բարև, մատաղ ինիմ»․ «Սուպեր Ժորիկը» խոսել է Արցախի բարբառով

Ավելի վաղ Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը «Յանդեքս էֆիր» հարթակի «Просто о сложном с Софико Шеварднадзе» շոուի ժամանակ պատմել էլ իր ընկերոջ և գործընկերոջ, դերասան, երգիծաբան և Comedy Club-ի մասնակից Գարիկ Խարլամովի ապրումների մասին։ Հաղորդավարուհին Ջանիբեկյանին հարց էր ուղղել Խարլամովի և նրա՝ հիմա արդեն նախկին կնոջ՝ Քրիստինա Ասմուսի դեմ հալածանքների մասին, որոնք սկսվեցին «Տեքստ» ֆիլմում դերասանուհու և նրա խաղընկերոջ՝ դերասան Իվան Յանկովսկու անկողնային տեսարաններից հետո։

Ջանիբեկյանը պարզաբանել է, որ չի պատրաստվում գնահատականներ տալ և խորանալ թեմայի մեջ, քանի որ Գարիկն իր մտերիմ ընկերն է, և ինքը չափազանց լավ է ծանոթ այս պատմությանը։ «Ես միայն ընդհանուր գծերով կասեմ, թե ինչ է եղել։ Այո, իսկապես ծանր էր, բայց Գարիկն իրեն հիանալի դրսևորեց։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել է Ջանիբեկյանը։ Նա նկատել է, որ չարակամների հարձակումները հայտնի լինելու հակառակ կողմն են, և այսպես թե այնպես Խարլամովը, ինչպես և ցանկացած այլ հայտնի մարդ, պատասխանատվություն է կրում Instagram-ում իր 8 միլիոն հետևորդների համար։

«Դու պատասխանատվություն ես կրում քո հետևորդների լավ տրամադրության և վատ ստացված օրա համար։ Չէ որ նրանցից ոչ ոք պայմանագիր չի ստորագրել այն մասին, որ ինքը խելացի, նպատակային մտածող, նորմալ մարդ է։ Նրանց մեջ հսկայական թվով պայմանականորեն աննորմալ՝ իմ հասկացողությամբ աննորմալ, մարդիկ կան, չնայած իրենց հասկացողությամբ իրենք միանգամայն նորմալ են։ Դե ինչ կարող ես անել, այդպիսին է կյանքը»,-ասել է Ջանիբեկյանը։

Նշենք, որ 8 տարի տևած ամուսնությունից հետո Խարլամովն ու Ասմուսը իրենց Instagram-ի էջերում առանձին-առանձին հայտնել էին, որ որոշել են ամուսնալուծվել։ Քրիստինան կատակել էր, որ ամուսնու հոգին հանել է, իսկ Գարիկն ընդգծել էր, որ դա հայփ կամ կատակ չէ։ Երկուսն էլ երկրպագուներին խնդրել էին չշահարկել «Տեքստ» ֆիլմի թեման։

Հայ հրուշակագործը «թխել» է Գարիկ Խարլամովին․ տեսանյութ

«Տեքստ» ֆիլմը ռուսական էկրաններին էր հայտնվել 2019թ․-ի հոկտեմբերին։ Ֆիլմը պատմում է երիտասարդի մասին, որը բանտից դուրս է գալիս և փորձում է հարմարվել ազատ կյանքին։ Ֆիլմում բաց տեսարաններ կան գլխավոր դերակատարներ Իվան Յանկովսկու և Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ։ Համացանցում անկողնային տեսարանները կոշտ քննադատության ենթարկեցին և սկսեցին հալածել Խարլամովին՝ անվանելով նրան «կոտոշավոր» և «կուկոլդ» (մարդ, ով հաճույք է ստանում կնոջ դավաճանությունից-խմբ.)։

Ի դեպ, վերջերս Խարլամովը խիստ նիհարել է, և դերասանի երկրպագուներն ասում են, որ իրենց սիրելի արտիստը ծանր է տանում ամուսնալուծությունը։

61
թեգերը:
Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Comedy club
Ըստ թեմայի
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը
սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. ինչ է խոստացել նա իրեն մոտեցած լրագրողներին

0
(Թարմացված է 19:12 21.09.2020)
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեց Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եռաբլուրում լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և որ նա դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ այդ հարցին պատասխանել ավելի ուշ:

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատերազմի վտանգ տեսնում է, նա նույնպես խոստացավ անդրադառնալ առաջիկա մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք՝ պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ` այս տարվա օգոստոսի 19-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր բացառապես 2016թ-ի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Բոլոր այլ հարցերին Սարգսյանը խոստացել էր պատասխանել հետագա ասուլիսների ընթացքում:

Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ այսուհետ մտադիր է լրատվամիջոցների հետ հանդիպել պարբերաբար: Ընդ որում, հաջորդ ասուլիսի թեման, նրա որոշմամբ, լինելու է արցախյան խնդիրը:

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան

0
թեգերը:
Լրագրող, Եռաբլուր պանթեոն, Սերժ Սարգսյան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել
Ինչ է տեղի ունեցել 2002թ–ին Քի Վեսթում և ինչ է պատմել ճաշի ժամանակ Հեյդար Ալիևը Քոչարյանին
Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին