Սերգեյ Լավրով

Լավրովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից

133
(Թարմացված է 13:00 01.09.2020)
Մոսկվայում տպավորություն ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են հարաբերությունների հանդարտեցման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Այս մասին հայտարարել  է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև ելույթի ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ։

«Մենք տպավորություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցման հարցում, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք համանախագահների(ԵԱՀԿ Մինսկի խմբի) ներկայացուցիչները կազմակերպում են տարածաշրջանում»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվեց հուլիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո, որոնք շարունակվեցին քանի օր:

133
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները
Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը
Լավրովն ասել է՝ ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել
Լավրովը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու մասին
Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (30 сентября 2020). Степанакерт

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

2
(Թարմացված է 23:06 30.09.2020)
Ի տարբերություն 2016–ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ միջնորդները գործ ունեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ ։

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

2
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

323
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

323
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ