Ավտոբուս, արխիվային լուսանկար

ՌԴ քաղաքացիներին հաջողվել է Վրաստանի տարածքով տուն վերադառնալ

241
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները խմբին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել հայ-վրացական սահմանի հատման հարցում:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Հարևան Վրաստանի տարածքով հաջողվել է 60-ից ավելի ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձնել։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդմամբ՝ այսօր իրականացվել է Վրաստանի տարածքով 63 հոգուց բաղկացած խմբի հերթական դուրսբերումը՝ իրենց իսկ կողմից վարձակալված ավտոբուսներով:

Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները խմբին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել հայ-վրացական սահմանի հատման հարցում: Օգտվելով առիթից ՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի և Վրաստանի կառավարություններին՝ մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համալիր աշխատանքն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից՝ տարածաշրջանային իշխանությունների, ՌԴ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակվում է ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

241
թեգերը:
դեսպանատուն, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա չվերթերը. ովքե՞ր կարող են մեկնել
Մոսկվայից Երևան 4 չվերթ է նախատեսված. դեսպանությունը մանրամասներ է հրապարակել
Մոսկվա-Երևան չվերթի ժամի փոփոխություն է տեղի ունեցել
Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ

Պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի խաղաղության համար․ Ռուս ուղղափառ եկեղեցի

52
(Թարմացված է 21:05 27.09.2020)
Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ աջակցել է հայկական ու ադրբեջանական կրոնական համայնքների երկխոսության պահպանմանը ու պատրաստ է շարունակել կատարել այդ առաքելությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի հակամարտության արագ խաղաղ ավարտի համար։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակ Վլադիմիր Լեգոյդան։

 «Պատրիարքը կարևորում է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը․ նրանք պետք է ամեն ջանք գործադրեն խաղաղություն հաստատելու համար»,  - գրել է նա։

Լեգոյդայի խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ աջակցել է հայկական ու ադրբեջանական կրոնական համայնքների երկխոսության պահպանմանը ու պատրաստ է շարունակել կատարել այդ առաքելությունը։

Ադամ Շիֆը կոչ է արել պարզել, թե ով է բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատժելու համար

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

52
թեգերը:
հայ-ադրբեջանական, Արցախ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Հայկական կողմը հերթական ԱԹՍ–ն է խոցել
Արցախում մարդկային և գույքային կորուստների, պատճառված վնասի առթիվ քրգործեր են հարուցվել
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

Փաշինյանը զանգել է Պուտինին

1645
(Թարմացված է 20:26 27.09.2020)
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը շեշտել են, որ պետք է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:

Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը

1645
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Արցախ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
Բոլոր 16 զոհվածներն էլ զինծառայողներ են. Արծրուն Հովհաննիսյան
Մենք պետք է լուծենք այս հարցը. Մարուքյանը վարչապետին հորդորեց առաջ գնալու հրաման տալ

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել