Պուտինն ու Լուկաշենկոն

Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին

72
(Թարմացված է 15:59 27.08.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինչպես է Բելառուսն ընդունում ՌԴ–ի դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել, որ ռուսական զորքը Բելառուս մտցնելու անհրաժեշտություն առայժմ չկա։

Նա վստահեցրել է, որ Մինսկը համակարծիք է այս հարցում։

«Բելառուսը մեզ շատ մոտ, միգուցե ամենամոտ երկիրն է։ Ե՛վ էթնիկ առումով է ամենամոտը, և՛ լեզվական, և՛ մշակութային, հոգևոր առումով»,– ասել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը պաշտպանության և ազգային անվտանգության հարցում փոխադարձ աջակցության պայմանավորվածություններ ունեն: Ռուսաստանը իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսին աջակցելու համար, Ընդ որում` դա արվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով, ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

«Այն (ուժայինների ռեզերվը - խմբ.) չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղական տարրերը, թաքնվելով քաղաքական կարգախոսների տակ, չեն հատի որոշակի սահմաններ, չեն անցնի ավազակության, չեն սկսի հրկիզել մեքենաները, տները, բանկերը, չեն փորձի գրավել վարչական շենքերը և այլն»,– ընդգծել է նա:

Ռուսաստանը ելնում է այն համոզմունքից, որ Բելառուսի բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին

Օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մահացել են բողոքի ակցիայի երկու մասնակիցներ։

«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին

72
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտին, Բելառուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել
Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել. նա ցուցարարների կողմից էր հանդես եկել
Լուկաշենկոն բողոքի ակցիայի վայր է գնացել. նա ուղղաթիռից իջել է ինքնաձիգը ձեռքին. տեսանյութ

ՌԴ-ում անչափահաս քույրերին բռնաբարելու և սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. տեսանյութ

9
(Թարմացված է 20:35 18.09.2020)
Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը 40-ամյա Վիտալի Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրողին կես միլիոն ռուբլի էր խոստացել։ Խոստման հաջորդ օրը նա հայտնաբերվեց։

Յարոսլավլի մարզում ձերբակալվել է Ռիբինսկի բնակիչ Վիտալի Մոլչանովը, որը կասկածվում է իր ընկերուհու երկու անչափահաս դուստրերի բռնաբարության և սպանության մեջ, «Լենտային» ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Life Shot Telegram-ի տվյալներով ՝ անչափահաս քույրերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո Մոլչանովը փորձել է ինքնասպան լինել այն բնակարանում, որտեղ կատարել է հանցագործությունը: Բայց հետո փախել է։ Ոստիկանները նրան հայտնաբերել են որոնողական աշխատանքների ընթացքում։ Նա պառկել էր թփերի մեջ էր ՝ փորձելով թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն ցույց չի տվել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը Վիտալիա Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվության համար կես միլիոն ռուբլի պարգև էր խոստացել։

Ավելի վաղ ՔԿ - ն հրապարակել էր Ռիբինսկի (Յարոսլավսկի մարզ) բնակարանում քրեագետների աշխատանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել էին 8 և 13 տարեկան քույրերի մարմինները: Նրանց սեպտեմբերի 15-ի ցերեկը մահացած էր գտել մայրը, երբ աշխատանքից տուն էր վերադարձել։ Աղջիկների մարմինները վրա բռնության հետքեր են եղել։

ՌԴ Քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական մարմինների կողմից ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասով (բռնաբարություն), որը զուգորդվել է նախկինում հարուցված քրեական գործի հետ:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Հանցագործության կատարման մեջ կասկածվողը սպանված աղջիկների մոր ընկերն է, որը 2019 թվականի դեկտեմբերին էր ազատ արձակվել բանտից՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ սպանության համար պատիժը կրելուց հետո: Որոշ աղբյուրների տվյալներով ՝ Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին ղեկավարի դուստրերն են եղել: Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից տեղափոխվել է Ռիբինսկ` նրա մոտ։

9
թեգերը:
Ձերբակալում, Անչափահաս, Բռնաբարություն, Սպանություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իրենը. հոգեբանը` համացանցի վատ հետևանքի մասին
Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին
NordStar ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

20
(Թարմացված է 18:56 18.09.2020)
Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։

20
թեգերը:
Դոմոդեդովո, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն