Լաբորատորիա

Ռուսաստանի մասնագետները կորոնավիրուսն օդում հայտնաբերող սարք են ստեղծել

48
(Թարմացված է 15:21 27.08.2020)
Սարքավորման պետական փորձարկումներն ավարտվել են հունիսին, նախապատրաստվում է հավաստագրման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Կրասնոգորսկի Ս․Ա․ Զվերևի անվան գործարանը («Շվաբե», ընդգրկված է «Ռոստեխ» ընկերությունների կազմում) «Բանակ-2020» համաժողովի ընթացքում ներկայացրել է Ռուսաստանում առաջին սարքավորումը, որը վիրուսները (այդ թվում` կորոնավիրուսը) հայտնաբերում է օդում։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովն այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` «Դետեկտոր-ԲԻՈ-ն» կարող է տարբերակել նաև բակտերիաներն ու թունանյութերը։ Սարքավորումը մշակվել է ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ։

«Այս սարքի օգնությամբ օդի փորձանմուշի ավտոմատ անալիզը տևում է 10-30 րոպե՝ կախված պաթոգենների խտությունից և այլ գործոններից»,-ասել է Նովիկովը։

Նրա խոսքով՝ սարքավորման պետական փորձարկումներն ավարտվել են հունիսին, իսկ հավաստագրումը դեռ նախապատրաստական փուլում է, ուստի պատվերների մասին խոսելը դեռ վաղ է։

«Բայց մենք պատրաստ ենք և անհրաժեշտության դեպքում կարող ենք արտադրել այնքան, որքան պետք կլինի պատվիրատուին։ Կարևոր է, որ սարքն արձագանքում է օդում առկա զանազան պաթոգեններին, ուստի այն կարելի է կիրառել ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ կենսաբանական անվտանգության ապահովման համար»,-նշել է Նովիկովը։

Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարող ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել

«Շվաբե» հոլդինգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Դետեկտոր-ԲԻՈ»-ն բացառիկ արտադրանք է։ Սարքն ավտոմատ ռեժիմում կարող է հայտնաբերել ինֆեկցիոն հիվանդությունների մինչև 86 հարուցիչներ՝ վիրուսային և մանրէածին բնույթի, ինչպես նաև շրջակա միջավայրի օդում առկա տոքսինները։

Անալիզն իրականացվում է երկու անկախ մեթոդով․ պոլիմերազային շղթայական ռեակցիա՝ իրական ժամանակի ռեժիմում, և իմունոֆլուորեսցենցիա։ Սարքը նախատեսված է մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, զանգվածային միջոցառումների ժամանակ, ենթակառուցվածքային օբյեկտներում, մետրոյում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և տրանսպորտային հանգույցներում անվտանգություն ապահովելու համար:

«Ռոստեխի» և Ռուսաստանի առողջապահության նախարարության միջև տեխնոլոգիական գործընկերության շրջանակում «Շվաբեն» հանդես է գալիս որպես ինտեգրացիոն կենտրոն՝ առաջատար գիտական կազմակերպությունների կողմից մշակված կենսաբանական անվտանգության սարքավորումների, ինչպես նաև արտադրատեսակների՝ փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված փորձանմուշների արդյունաբերական արտադրության համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:

Համաշխարհային վիճակագրությունների Worldometer կայքի տվյալներով՝ օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 24,3 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 830 հազար մարդ։

Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի

48
թեգերը:
Սարք, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (997)
Ըստ թեմայի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
Հայտնի են կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկման արդյունքները
Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը
Վլադիմիր Պուտինն ու

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

16
(Թարմացված է 17:19 03.03.2021)
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելեց, որ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։

Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։

«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։

Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։

«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

16
թեգերը:
Արա Այվազյան, գերի, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին

6
(Թարմացված է 17:11 03.03.2021)
ՀՀ նախագահն իր ուղերձում ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:

Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։

Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

6
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Արմեն Սարգսյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը
Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է իրավիճակն Արցախում
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

0
(Թարմացված է 17:21 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

0