Արխիվային լուսանկար

National Interest-ին տպավորել է «Արմատա» տանկի յուրահատկությունը

96
(Թարմացված է 16:51 26.08.2020)
Ռուսական նոր տանկը կկարողանա հետախուզական գործողություններ իրականացնել, մասնակցել թիրախների որոշման գործընթացին ու ինքնագնաց հրետնային սարքավորումների, «մակերես-օդ» հրթիռային համակարգերի ու նույնիսկ Т-90 տանկերի կրակի շտկմանը։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Т-14 «Արմատա» ռուսական տանկի անօդաչու տարբերակի ստեղծողներին հաջողվել է լուծել մի խնդիր, որը բնորոշ է հեռակա կառավարմամբ ցանկացած մեքենայի։ National Interest-ում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել ամերիկացի հրապարակախոս Պիտեր Սուչիուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Т-14 «Արմատա» նորագույն ռուսական տանկն անցել է փորձարկումներն անօդաչու ռեժիմում։

Հեղինակը կարծում է, որ տեխնիկան «իրավիճակային տեղեկացվածությամբ» ապահովելը հեռակա կառավարման սարքերի կարևորագույն հարցն է։ Т-14-ի ստեղծողները գտել են դրա պատասխանը՝ տանկի ամբողջ կորպուսի վրա լայնանկյուն տեսախցիկներ են տեղադրել։ Դրանք 360 աստիճան դիապազոնում տեսնելու հնարավորություն են տալիս, նաև անձնակազմին իրավիճակի մասին տվյալներ են հաղորդում։

Հրապարակախոսի կարծիքով՝ տանկի մեկ այլ ինովացիոն առանձնահատկությունն «անմարդաբնակ» աշտարակն է։ Այն ներառում է 125 միլիմետրանոց հեռակա կառավարվող 2А82-1М հիմնական ողորկափող թնդանոթը, որն ավտոմատ կերպով է լիցքավորվում։

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Т-14–ը շարժվում է 90 կիլոմետր ժամ արագությամբ։ Նա ենթադրել է, որ դա մեքենան դարձնում է ավելի շարժական, քան ամերիկյան M-1 Abrams տանկը։

Ընդգծվում է, որ ռուսական նոր տանկը կկարողանա հետախուզական գործողություններ իրականացնել, մասնակցել թիրախների որոշման գործընթացին ու ինքնագնաց հրետնային սարքավորումների, «մակերես-օդ» հրթիռային համակարգերի ու նույնիսկ Т-90 տանկերի կրակի շտկմանը։

Т-14-ը երրորդ հետպատերազմյան սերնդի աշխարհի միակ տանկն է, որը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփման մեջ մարտ վարելու, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակման, ամրաշինական կառույցների աջակցման համար։ Այն նախատեսված է նաև թաքստոցներում ու բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի դեմ կիրառելու համար։

«Մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք». Տոնոյանը` Ռուսաստանում

96
թեգերը:
տանկ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Տոնոյանը հանդիպել է Դմիտրի Շուգաևի և Ալեքսանդր Միխեևի հետ. կարևոր հարցեր են քննարկվել
Կիբեռհարձակումների 75%-ն ԱՄՆ-ից է իրականացվում․ ՌԴ անվտանգության խորհուրդ
Ռուսաստանը չի ցանկանում, որ Անդրկովկասում լարվածության աճ լինի. Շոյգու
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

31
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

31
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

222
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

222
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

0
(Թարմացված է 11:14 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

0
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք