Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարող ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել

59
Գիտնականները կարծում են, որ նման համակարգի գյուտը կբարձրացնի անվտանգությունն այն կազմակերպություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուս գիտնականները հակակորոնավիրուսային ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել՝ օժտված ինքնուրույն որոշումներ ընդունելու և դեմքերը նույնակացնելու ունակություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոստեխի» կազմի մեջ մտնող «Շվաբե» հոլդինգի մամուլի ծառայությանը։

Ջերմազգայուն տեսախցիկների հիման վրա կստեղծվի սարքավորում, որը կարող է վերահսկել անցակետերում մարդկանց անցուդարձը։ Գյուտը բացի ջերմազգայուն տեսախցիկից, ներառում է նաև հատուկ ծրագրային ապահովմամբ համալրված աշխատավայր և պատկերի տրամաչափայնության համար նախատեսված սև մարմին։ Համալիրը նաև հնարավորություն ունի փոխգործակցել օբյեկտի մուտքի վերահսկման և կառավարման համակարգի հետ և հագեցած է լայնաֆորմատ էկրանով՝ ստացվող տեղեկատվությունը տեսողական պատկերի վերածելու համար։

Գիտնականները կարծում են, որ նման համակարգի գյուտը կբարձրացնի անվտանգությունն այն կազմակերպություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում։ Սակայն դրա համար հարկ կլինի, որ աշխատակիցը գրանցված լինի հատուկ բազայում։

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

Նշվում է, որ նախքան մարդն անցագիրը կմոտեցնի սարքին, համալիրն արդեն իսկ որոշում կկայացնի՝ մարդուն ներս դուրս թողնել, թե ոչ, նույնականացնելով նրա անձն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են, օրինակ, սեռը, կհասկանա՝ դեմքին պաշտպանիչ դիմակ կա, թե ոչ, կտեսագրի և այլն։

«Համակարգը հավաքված է և հիանալի գործում է, «Շվաբեի» մասնագետները նախապատրաստում են կոմերցիոն մասն ու վաճառքի ռազմավարությունը։ Նորույթը շուկայում կլինի մոտ ապագայում»,-մեջբերում է պարբերականը։

Հայտնագործությունը ստացել է «Зоркий»՝ «Սրաչք» անվանումը։ Հենց այն անվան տակ էին 1948-1960թթ․ Կրասնոգորսկի Զվերևի անվան գործարանում թողարկվում փոքր ֆորմատի հեռաչափ ֆոտոխցիկները։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

59
թեգերը:
գիտնական, տեսախցիկ, կորոնավիրուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում
Միխայիլ Գալուստյան

«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել

24
(Թարմացված է 23:47 22.09.2020)
Հայտնի դերասան և հումորիստ Միխայիլ Գալուստյանը ընտանեկան առօրյայի մանրամասներ է ներկայացրել, ինչպես նաև պատմել իր նոր դերերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը «7 օր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են իրեն դիմավորում տանը ծանր աշխատանքային օրվանից հետո։

Նա խոստովանել է` միշտ չէ, որ երեկոյան տանը նրան լավ են կերակրում։

View this post on Instagram

Поздравляем @chto_gde_kogda с первой игрой осенней серии.

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Ես նկարահանումներից հետո գալիս եմ տուն ու, սովորության համաձայն, սպասում եմ, երբ կսկսեն հոգ տանել իմ մասին։ Բայց ի պատասխան լսում եմ. «Այստեղ քո նկարահանման հրապարակը չէ, ինքդ քո ընթրիքը պատրաստիր»»,- պատմել է Գալուստյանը։

Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով ՝ պրոդյուսերի մասնագիտությունը գրավիչ է, բայց անշնորհակալ գործ. բոլորի հետ պետք է պայմանավորվել, նվաստանալ, խնդրել։

View this post on Instagram

🦊❤️🐼 #Galustyan

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Գալուստյանն ասել է, որ այս սեզոնին իր մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմի պրեմիերա տեղի կունենա։ Օրինակ` «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմում նա հանդես է եկել միանգամից և՛ պրոդյուսերի, և՛ գլխավոր կերպարի դերում։

«Մեծ էկրաններ կբարձրանա նաև «Դրակուլով» պատմական կատակերգությունը, որում նույնպես գլխավոր դեր եմ կատարել, նաև նկարահանվել եմ «Թեթև վարքի տատիկը» ֆիլմում, էպիզոդիկ, բայց շատ հետաքրքիր դեր է»,–ասել է արտիստը։

Ավելի վաղ Գալուստյանը հերքել էր մամուլում հայտնված լուրերը, թե բաժանվել է կնոջից: Ռուսական պարբերականներից մեկը հոդված էր հրապարակել այն մասին, թե իբր դերասանին տեսել են Բառնաուլում ինչ-որ աղջկա հետ։ Ի պատասխան շոումենը Instagram-ի իր էջում հատուկ տեսաուղերձ էր հրապարակել ՝ կոչ անելով բաժանորդներին չհավատալ այդ լուրերին:

Հիշեցնենք, որ կատակերգական ժանրի դերասան, շոումեն, ՈւՀԱ անդամ, պրոդյուսեր և սցենարիստ Միխայիլ Գալուստյանը և Վիկտորյա Շտեֆանեցն ամուսնացել են 2007 թվականի հուլիսի 7-ին: Նրանք երկու դուստր ունեն։

24
թեգերը:
ընտանիք, դերասան, կինո, Կին, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
«Ուզում ես սովորել կունգ–ֆո՞ւ, ուրեմն ես եմ քո մարզիչը». անսահման ծիծաղ Միշա Գալուստյանից
«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ
Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

40
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

40
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար
Անձրև

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 16:49 22.09.2020)
Ըստ օդերևութաբանների՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արագածոտնի մարզպետը կորոնավիրուսով է վարակվել

Ըստ օդերևութաբանների՝ մայրաքաղաքում սեպտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է +27...+29, երեկոյան՝ +22...+24, գիշերը՝  +15...17 աստիճան ջերմություն։

0
թեգերը:
Հայաստան, Անձրև, եղանակ
Ըստ թեմայի
Մասնագետը բացատրել է, թե ինչու մարմելադը չի կարող օգտակար մթերք համարվել
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում