Սերգեյ Լավրով

Լավրովն ասել է՝ ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել

726
(Թարմացված է 14:04 21.08.2020)
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ ռուսական ակտիվ միջնորդությամբ, թեկուզ և ոչ առաջին փորձից, հաջողվել է հասնել հրադադարի ռեժիմի վերականգնմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հուլիսյան սրացմանը։ «Տրուդ» թերթի հետ զրույցում Լավրովը նշել է, որ այս սրացումը 1994  թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ (2016 թվականի ապրիլից հետո) առավել ծավալուն խախտումն էր։

Նա ավելացրել է, որ 26 տարվա մեջ առաջին անգամ դաշտային հրետանու, նռնականետների ու հարվածային զենքի կիրառմամբ մարտական բախումները տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ անմիջապես Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին։

 «Պատճառների մի ամբողջ համալիր է բերել հակամարտության սրմանը։ Հիմքում իհարկե չլուծված ղարաբաղյան հարցն է։ Դրան գումարած երկու երկրներում էլ հանրության չափազանց տաքացած լինելը։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը`վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ  անկանխատեսելի հետևանքներ», - ասել է նախարարը։

Իրավիճակը կայունացնելու նպատակով հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ-ն դիմել է կողմերին ու կրակը դադարեցնելու կոչ է արել։ Լավրովն ինքն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջան իր գործընկերների հետ, հանդիպել է հայ ու ադրբեջանցի ՌԴ քաղաքացիներին միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

«Երկու սփյուռքն էլ պետք է լիովին գիտակցեն իրենց պատասխանատվությունը և՛ Ռուսաստանի Դաշնության օրենքներին հետևելու, և՛ Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար», - կարծում է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, թեկուզ և ոչ առաջին անգամից, բայց հաջողվել է հուլիսի 16-իս վերադառնալ հրադադարի ռեժիմին։

Լավրովը կարծում է, որ օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կարգավորվել է։ Սահմանին ու շփման գծում հարաբերական անդորր է։ Նվազել է նաև փոխադարձ հանրային մեղադրանքների քանակը։

«Հուսով ենք, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շուտով կվերականգնվի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ընդգծել է Լավրովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

726
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Սահման, Հայաստան, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (385)
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն պատասխանել է Ադրբեջանին. «Պատրաստ ենք կանխել հարձակման ցանկացած փորձ»
Հին զինտեխնիկայով հնարավոր չէ դիմակայել Ադրբեջանին. քաղաքագետը` 80–ականների զենքի մասին
Իսրայելում ՀՀ դեսպանը պատմել է, թե ինչպես են Թել Ավիվում «խլացրել» ադրբեջանական ակցիան
Արխիվային լուսանկար

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

1163
(Թարմացված է 13:05 31.10.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաստատում է հավատարմությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Նման հայտարարությամբ է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»,–նշված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ հիմք ընդունելով նաև երկու երկրների միջև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ վերոհիշյալ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի ԱԳՆ–ն կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել լարվածության թուլացումը և վերադառնալ բանակցություններին ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։

Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

1163
թեգերը:
Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Պոմիդոր

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

268
Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։

 

268
թեգերը:
վարակ, Ռուսաստան, Հայաստան, պոմիդոր
Ըստ թեմայի
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը
Վաղարշակ Հարությունյան

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

0
(Թարմացված է 23:42 31.10.2020)
Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի օգնության մասին խոսելիս, հիշեցնում է Սիրիայի դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։

«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

0
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա