Պատվաստում

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

105
(Թարմացված է 13:09 07.08.2020)
Պատվաստանյութի փորձարկումներին 38 կամավոր է մասնակցել, արդյունքում բոլորի մոտ վարակի դեմ իմունիտետ է ձևավորվել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից, առաջին հերթին կներարկվի երկրի բուժաշխատողներին ու տարեց մարդկանց։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Գրիդնևը։

«Գամալեայի կենտրոնի մշակած պատվաստանյութի գրանցումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։ Այժմ վերջին՝ երրորդ փուլն է ընթանում։ Դրա փորձարկումներն են իրականացվում, դա շատ կարևոր է։ Մենք պետք է հասկանանք, որ պատվաստանյութը պետք է անվտանգ լինի։ Նախևառաջ կպատվաստվեն բուժաշխատողներն ու տարեց մարդիկ», - լրագրողներին ասել է Գրիդնևը Ուֆայում ուռուցքաբանական կենտրոնի բացման ժամանակ։

Նա նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել, երբ պոպուլյացիոն իմունիտետ ձևավորվի։

Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում մշակված պատվաստանյութի փորձարկումները Սևչևի համալսարանում սկսվել են հուլիսի 18-ին։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

38 կամավորի մասնակցությամբ հետազոտության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունը հաստատվել է։ Նշվում էր, որ պատվաստանյութի փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ վարակի դեմ իմունիտետ է ձևավորվել։ Կամավորների առաջին խմբին դուրս են գրել հուլիսի 15-ին, երկրորդ խմբին՝ 20-ին։

Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

105
թեգերը:
տարեց, բժիշկ, կորոնավիրուս, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (918)
Ըստ թեմայի
Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի. Սոբյանին
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Վլադիմիր Պուտին

Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ

247
(Թարմացված է 16:11 30.10.2020)
Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև այլ հարցեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է Անդրկովկասի իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում տիրող իրավիճակի զարգացման վրա», - նշել է Պեսկովը:

Նրա խոսքով` խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։

Պեսկովն ասել է նաև, որ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության հիմնական հարց քննարկվել է պետական նյութական պահուստի ձևավորման թեման:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները` Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

247
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

29
(Թարմացված է 15:08 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը

29
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար
Ըստ թեմայի
3 բեկումնային տարիք, երբ ծերությունը «վրա է տալիս». գիտնականների խորհուրդները
Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը
Ռուս գիտնականները նոր հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է պայքարել նաև ուռուցքների դեմ
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

0
(Թարմացված է 16:42 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում ուժեղ պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։ Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախարարության նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն որպես այդպիսին չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։

Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ