«Լուն». արխիվային լուսանկար

«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել

284
(Թարմացված է 18:52 06.08.2020)
Մեծ արագության (500 կմ/ժ) և թռիչքի փոքր բարձրության (7-10 մետր) շնորհիվ էկրանապլան հրթիռակիրները կարող են  ռադարների համար աննկատ մնալով, ծովի և հարթավայրի վրայով հազարավոր կիլոմետրեր հաղթահարել։

Ալեքսանդր Խրոլենկո

Մոտակա ժամանակներում Ռուսաստանի ռազմածովային ուժեր կվերադառնան ծանր մարտական էկրանապլանները՝ նորագույն տարբերակով, տախտակամածին թևավոր հրթիռներով։ Դրանք ի վիճակի են գործել հայրենի ափերի մերձակայքում և մոլորակի ամենահեռավոր շրջաններում` ցանկացած կլիմայական պայմաններում ու բազավորման ենթակառուցվածքների բացակայության դեպքում։

Աշխարհում միակ ռուսական հրթիռային «Լուն» էկրանապլանը հուլիսի 31-ին Կասպից ծովից բուքսիրով դուրս է բերվել Դերբենտ, որտեղ կդառնա «Պատրիոտ» պարկի գլխավոր ցուցանմուշը: 34 տարի առաջ Նիժնի Նովգորոդում կառուցված «Լունը», երկարատև փորձարկումներից հետո 1991 թ.-ին փորձնական շահագործման համար հանձնվել է Կասպյան նավատորմին։ Եվ միակն է մնացել «903 նախագծով» նախատեսված 8 ապարատներից։ Սակայն էկրանապլանները դեռ պատմության գիրկը չեն անցել։

Մեծ արագության (500 կմ/ժ) և թռիչքի փոքր բարձրության (7-10 մետր) շնորհիվ էկրանապլան-հրթիռակիրները կարող են  ռադարների համար աննկատ մնալով` ծովի և հարթավայրի վրայով հազարավոր կիլոմետրեր հաղթահարել, անսպասելի ուղղություններից մոտենալ հակառակորդի ռազմածովային բազաներին կամ ավիակիր հարվածային խմբերին ու անսպասելի հարված հասցնել։

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Նոր էկրանապլանները թույլ կտան ընդլայնել Ռազմածովային նավատորմի մարտական հնարավորությունները։ Ավելի վաղ ՌԴ ՌԾՆ նավաշինության վարչության պետ Վլադիմիր Տրյապիչնիկովը հայտնել է, որ «Էկրանապլանների զարգացումը» մինչև 2050 թվականը կներառվի նավաշինության ծրագրի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր էկրանապլանի ստեղծման մարտավարական տեխնիկական առաջադրանք է ձևակերպել, փորձա-կառուցողական աշխատանքներ են իրականացվում։ Նախնական տվյալների համաձայն՝ նոր էկրանապլանը թռիչք կկատարի արդեն 2022  թվականին։ 

ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են «Կասպից հրեշի» (Արևմուտքում սարքն այդպես են անվանել ահռելի չափերի ու ֆանտաստիկ տեսքի համար) վերածնունդը։ Այդ հարցը չեն շրջանցել նաև National Interest ամերիկյան պարբերականն ու Sohu չինական պարբերականը։

Ի՞նչ հեռանկարներ ունի այսօր ՌԴ Ռազմածովային նավատորմի մարտական էկրանապլանների վերածնունդը։

Կիրառության յուրահատկությունները

Բազմաթիրախային էկրանապլանները (Արևմուտքում դրանք անվանում են WIG - Wing-In-Ground effect) մոտ ապագայում կարող են նորագույն բարձր ճշգրտություն ունեցող ու հիպերձայնային հրթիռների, հարվածային ԱԹՍ-ների, էլեկտրամագնիսական թնդանոթների, ծանր տորպեդների մշակման ու կիրառության հիմք դառնալ։

Որպես արագ արձագանքման ուժ, հարվածային էկրանապլանները կարող էին արդյունավետ կերպով պարեկություն անել ռուսական Արկտիկայում։

Դեսանտային (բեռնատարային) տարբերակով` այդ սարքերը թույլ կտան օպերատիվ կերպով զգալի հեռավորության վրա բաժանել սպառազինությամբ ու զրահատեխնիկայով զինծառայողներին։

National Interest-ի տվյալների համաձայն՝ А-050 «Չայկա -2» նոր էկրանապլանը «Կասպից հրեշի» ռեինկարնացիան ու ստեղծվում է ծովափնյա շրջաններում մինչև 100 ուղևորի ու բեռների փոխադրության համար։

Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ

Ավելի վաղ Չինաստանը բանակցություններ էր նախաձեռնել իրենց բանակի համար մի քանի «Չայկա» էկրանապլան ձեռքբերելու վերաբերյալ։ Դա անուղղակի կերպով վկայում է էկրանապլանի բարձր պատրաստականության ու արդյունավետության մասին․ այն կարող է մեծ անակնկալ մատուցել հնարավոր հակառակորդին։

Նշենք, որ էկրանապլանները ստեղծվել են ԽՍՀՄ ՌԾՆ-ի համար` որպես հակառակորդի նավերը վերացնելու միջոց։ «Լուն» էկրանապլանն իր առաջին չվերթը կատարել է 1985 թվականին։ «Լուն» ու «Օրլյոնոկ» էկրանապլանները բարեհաջող կերպով հարմարեցվել են հրթիռներն ու դեսանտավորներին տեղ հասնելու համար։

Այսօր էկրանապլանների մարտական բնութագրերը հնարավոր է ու պետք է կատարելագործել խաղաղությունն ամրացնելու համար և ի բարօրություն Ռուսաստանի ու իր դաշնակիցների։

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

284
թեգերը:
սպառազինություն, Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
Արխիվային լուսանկար

Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի

101
(Թարմացված է 18:15 25.07.2021)
Մարատ Հուսնուլինի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանում նախատեսում են հեշտացնել աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Այս մասին Instagram-ի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։

Նրա խոսքով ՝ նման որոշումը կապված է շինհրապարակներում աշխատուժի պակասի հետ։ Ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։

«Առաջիկա ամսվա ընթացքում կհեշտացնենք ընթացակարգը՝ աշխատողներ երկիր բերելու համար»,– ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում շինարարական ինֆլյացիայի աճ է նկատվում հետկորոնավիրուսյան բումի պատճառով:

Հայ «խոպանչիներն» ու ՌԴ-ի բարեփոխումները․ ի՞նչ է սպասում ապօրինի միգրանտներին

101
թեգերը:
շինարարություն, Ռուսաստան, աշխատանք, միգրանտ
Ըստ թեմայի
Միգրանտները ՌԴ–ում էլեկտրոնային պարտադիր քարտ կունենան. ի՞նչ է հայտնի դրա մասին
Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում
Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին
Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման երկու կետ է բացվել
Ռուսաստանի ԱԳՆ

Իրավիճակը Սև ծովում արհեստականորեն լարվում է. ՌԴ ԱԳՆ

188
(Թարմացված է 14:39 25.07.2021)
Մոնտրեի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, բոլոր երկրների առևտրային նավերին նեղուցներով անցնելու ազատություն է տալիս:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Իրավիճակը Սև ծովում արհեստականորեն լարվում է արտատարածաշրջանային խաղացողների կողմից։ Սևծովյան նեղուցների ռեժիմի մասին Մոնտրեի կոնվենցիայի ստորագրման տարեդարձի կապակցությամբ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Որոշ արտատարածաշրջանային խաղացողների կողմից Սև ծովում իրավիճակի արհեստական սրման ֆոնին Մոնտրեի կոնվենցիայի դրույթների անշեղ կատարումն ապահովելու խնդիրը խիստ արդիական ենք համարում։ Այս առումով առանձնահատուկ դեր ունի Թուրքիան, որն օժտված է նեղուցներով ռազմական նավերի տարանցումը վերահսկելու իրավունքով։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին՝ ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաների սահմանափակման, ինչպես նաև Սև ծովի ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի առավելագույն քաշի ու սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով», - ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

Մոնտրեի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, բոլոր երկրների առևտրային նավերին նեղուցներով անցնելու ազատություն է տալիս ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակում։

ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ

188
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Սև ծով
Ըստ թեմայի
Ինչի՞ հետ է կապված Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած միջադեպը. ՌԴ ԱԳՆ–ի տեսակետը
ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Զարիֆի խոսակցության արտահոսքի մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաց երկնքի պայմանագիր չվերադառնալու ամերիկյան որոշումը
Շանհայ. 25 հուլիսի

Թայֆունը սլանում է դեպի Շանհայ. 360 հազար մարդ են տեղահանել, քաղաքում կյանքը կաթվածահար է

0
(Թարմացված է 20:23 25.07.2021)
Ինֆա անունով թայֆունը կաթվածահար է արել Շանհայի երթևեկությունը։ Քաղաքի իշխանությունները նախազգուշացման նախավերջին՝ նարնջագույն մակարդակ են հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Չինաստանի Շանհայ քաղաքում 360 հազար մարդ են տեղահանել թայֆունի հետևանքով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինֆա (հրավառություն) անունով թայֆունը Չինաստանի հարավարևելյան Չժեցզյան նահանգի ափերին հասել է այսօր կեսօրին:

View this post on Instagram

A post shared by Cherry Chan (@cherrychan622)

Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և այս երեկո կհասնի Շանհայ:

Քաղաքի իշխանությունները նախազգուշացման նախավերջին՝ նարնջագույն մակարդակ են հայտարարել։

Սինհուա գործակալության տվյալներով՝ Շանհայը արդեն ցիկլոնի ազդեցության տակ է, քաղաքում քամու պոռթկումները հասնում են յոթ միավորի, արմատախիլ է եղել մոտ հազար ծառ, պոկվել են գովազդային վահանակներ, կոտրվել շենքերի ապակիներ: Սպասվում է, որ գիշերը քամին ու անձրևը կուժեղանան: Այս պահին տուժածներ չկան։

Քաղաքի երկու միջազգային օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել բոլոր ուղևորատար չվերթերը, փակվել է մետրոն, ինչպես նաև ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը մինչև վաղը։

Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունը ահռելի վնասներ է հասցրել․ տեսանյութ

0
թեգերը:
թայֆուն, Չինաստան
Ըստ թեմայի
Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր
Պրիմորյեում «Մայսակ» թայֆունի պատճառով արտակարգ իրավիճակ է. կան զոհեր և տուժածներ
Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը