Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

114
(Թարմացված է 13:32 04.08.2020)
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնն արդեն փաստաթղթեր է պատրաստում թեստավորում անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2021 թվականի հունվար-փետրվարին Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը սկսելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստվում, քանի որ նախկինում կենտրոնը երբեք երեխաների վրա փորձարկումներ չի անցկացրել։

«Մանկաբույժները գիտեն այդ նրբությունները, նրանց հետ հիմա փաստաթղթերի փաթեթ ենք կազմում, որը կներկայացնենք առողջապահության նախարարությանը՝ երեխաների վրա փորձարկումներ անցկացնելու համար», - ասել է Գինցբուրգը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ փորձարկումները կսկսվեն միայն մեծահասակների վրա փորձարկումների ավարտից հետո։

Գինցբուրգն ավելացրել է, որ թեստավորումը կսկսեն միայն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ փուլը մոտ հինգ ամիս կտևի։ Դրան մոտ երկու հազար պացիենտ է մասնակցելու։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 18,4 միլիոնի: Մահացել է ավելի քան 697 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 891 423–ի, 14 351 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

114
թեգերը:
Ռուսաստան, կորոնավիրուս, երեխա
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1051)
Ըստ թեմայի
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին
Վլադիմիր Ժիրինովսկի

«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային

501
(Թարմացված է 18:36 01.08.2021)
Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրել է, որ նախկինում գովել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև նրա հորը: Ստեղծված իրավիճակում նա մեղադրում է «դժվար ըմբռնող» պաշտոնյաներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին:

Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:

«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել:

«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:

501
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Վլադիմիր Ժիրինովսկի
Ըստ թեմայի
Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Լոնդոնը ՀՀ–ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռու մնալ
Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2

Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը

81
(Թարմացված է 18:14 01.08.2021)
Մարտական պայմաններում ինքնուրույն գործելու ունակությամբ, արհեստական ինտելեկտով ռոբոտները ռուսական բանակի ներկան են։ Սպառազինության ռոբոտացված համալիրներն ավելի ակտիվորեն են ներդրվում զորքերում, օգտագործվում են մարտական կիրառման բոլոր միջավայրերում:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հուլիսի 30-ին Արևմտյան ռազմական շրջանում (ԱՌՇ) ավարտվեցին ինժեներական զորքերի եռօրյա լայնածավալ զորավարժությունները՝ ռոբոտացված տեխնիկայի կիրառմամբ: Զորավարժությունները կազմակերպվել էին Ռուսաստանի Դաշնության վեց սուբյեկտում, 12 զորավարժարանում և Օկա գետի մի հատվածում: Ներգրավվել էին ավելի քան 8 հազար զինծառայող և շուրջ 1500 միավոր տեխնիկա` ներառյալ «Ուրան-6» ականազերծման և «Ուրան-14» հրդեհաշիջման ռոբոտատեխնիկական համալիրները:

Նիժնի Նովգորոդի մարզի Մուլինո զորավարժարանում կազմակերպված վարժանքների ժամանակ ինժեներական ստորաբաժանումները օդադեսանտային զորքերի հետ համատեղ գրոհային գործողություններ իրականացրին խիտ կառուցապատված քաղաքային պայմաններում՝ «Ուրան» շարքի ռոբոտների աջակցությամբ: Ընդ որում՝ ստորաբաժանումները կիրառեցին Սիրիայում կուտակած մարտական փորձը։

Ինժեներական զորքերն իրենց առանձնահատկություններն ունեն՝ ջարդել և կառուցել: Դրա հետ մեկտեղ ռուսական բանակում ստեղծվում են տասնյակ ինքնավար հարվածային ռոբոտների առաջին ստորաբաժանումները։ Դրանց մարտական կիրառման մարտավարությունը մշակվում է ոչ միայն զորավարժարաններում։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Անցյալ շաբաթ հրապարակվեց մի տեսագրություն, որում երևում էր, թե ինչպես է «Սորատնիկ» ռուսական մարտական ռոբոտը ոչնչացնում սիրիացի ահաբեկիչներին: Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զրահապատ թրթուրավոր 7 տոննանոց մեքենան աջակցում էր ՌԴ ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերին. ցերեկային և գիշերային ժամերին ճշգրիտ խոցում էր «ջիհադիստների» առանձին գրոհայիններին և տրանսպորտային միջոցները:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատմել էր արհեստական ինտելեկտով, ինքնուրույն կռվելու ունակությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրության մեկնարկի մասին: «Արդեն կան ոչ միայն փորձարարական նմուշները, այլև ռոբոտներ, որոնց իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում»:

Զորքերը նման մեքենաներով համալրելը առաջնահերթ ուղղություններից մեկն է։ ՌԴ ՊՆ-ում մասնագիտացված վարչություն է ստեղծվել, որը պատասխանատու է մարտական ռոբոտների ներդրման համար: Արհեստական ինտելեկտի զարգացումը Ռուսաստանում նոր մակարդակի է հասնում, և դա ժամանակի պահանջն է։ Բոլոր կարգերի և տեսակների նորագույն սպառազինություններում արագորեն աճում է ավտոմատացված համակարգերի նշանակությունը:

Ցատկ դեպի ապագա

Հեռավոր ապագայի զինված հակամարտություններում արդեն այսօր հաղթանակ են ապահովում մի քանի ռուսական պաշտպանական ձեռնարկություններ, որտեղ մարտական ռոբոտներ են արտադրում օդատիեզերական ուժերի, ռազմածովային նավատորմի և ցամաքային զորքերի համար: Դիտարկենք առավել հայտնի նմուշները։

Վերոհիշյալ «Սորատնիկն» առաջին անգամ երևացել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումի ընթացքում։ Նախատեսված է զորքերի կրակային աջակցության, հետախուզության, տարածքների պարեկության և օբյեկտների պահպանության, ականազերծման և ապաշրջափակման, վերահեռարձակման, զինամթերքի և վառելիքի փոխադրման համար:

Ռոբոտը հզոր սպառազինություն է կրում` 40 մմ կամ 30 մմ տրամաչափի նռնականետներ, 12,7 մմ կամ 7,62 մմ գնդացիրներ, չորս հակատանկային կառավարվող հրթիռ կամ «Շմել» ռեակտիվ հրանետներ։ «Սորատնիկը» հատկապես արդյունավետ և օգտակար է ամրաշինական կառույցները գրոհելու, զանազան հատուկ գործողությունների դեպքում։ Անհրաժեշտության դեպքում երկու «Սորատնիկները» կարող են տեղեկություններ փոխանակել մարտի դաշտում։

Այս մարտական ավտոմատացված համակարգը կարող է շուրջօրյա ռեժիմով գործել կլիմայական ցանկացած պայմաններում: Արագությունը՝ մինչև 40 կմ/ժ, մեկ լիցքավորումից հետո ընթացքի պաշարը՝ 400 կմ։

«Ուրան-9» հարվածային թրթուրավոր դրոնը նույնպես ստուգվել է մարտական պայմաններում։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2018 թ․-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսի ժամանակ։ Նախատեսված է հետախուզության, զորքերի կրակային աջակցության և հակառակորդի մարտական տեխնիկայի ոչնչացման համար:

12 տոննանոց ահեղ զրահամեքենան ունի «Ատակա» կառավարվող սպառազինության համալիր․ հակատանկային հրթիռներ, «Շմել» ռեակտիվ հրանետներ, 30 մմ-անոց ավտոմատ հրանոթ, 7,62 մմ-անոց գնդացիր: Մեքենան համալրված է սթելս-պաշտպանությամբ, լազերային ճառագայթման մասին նախազգուշացնող համակարգով և այլ բացառիկ հատկանիշներով։ Արևմտյան անալոգներ գոյություն չունեն, «The National Interest» մասնագիտացված ամսագիրը ճանաչել է ռուսական տեխնոլոգիաների անվիճելի գերազանցությունը։

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Եթե խոսենք լիաֆորմատ տանկերի մասին, ապա «Ուրալվագոնզավոդ» գործարանը զբաղվում է Տ-72Բ3-ի հիմքով ռոբոտացված դրոնների երկու մոդիֆիկացիաներով, իսկ «Ռոստեխ» պետական կորպորացիան ստեղծել է արհեստական ինտելեկտով Տ-14 «Արմատայի» ռոբոտացված տարբերակը (կրակ բացելու որոշումն ընդունում է մարդը)։ Առաջին դեպքում խոսքը գոյություն ունեցող «օդաչուավոր» Տ-72-ի արդիականացման մասին է («Շտուրմ» նախագիծ)։ Ռոբոտացված տանկերը առավելագույնս ինքնավար են և պաշտպանված (ներառյալ ռադիոէլոկտրոնային պայքարի միջոցները), հրամանատարության հետ կապի ուղիները կոդավորված են:

Տ-14 «անօդաչու» տանկը՝ «Արմատայի» թրթուրավոր պլատֆորմի վրա, հուլիսին բարեհաջող անցել է թեստային փորձարկումները։ Լիովին ռոբոտացված հիմնական մարտական տանկերի ստեղծումը փորձագետներն իսկական բեկում են համարում ռուսական պաշտպանական արդյունաբերության համար: Մեքենան գրեթե ամեն ինչ ինքնուրույն է անում, մարդուն մնում է միայն հաստատել թիրախի ընտրությունը։ Հավանաբար կստեղծվի նաև արհեստական ինտելեկտով հիմնական մարտական տանկի արտահանման մոդիֆիկացիան։

Սիրիայում տանկային ստորաբաժանումների կիրառման փորձը ապացուցել է մարտադաշտում ռոբոտացված համալիրների մի քանի՝ թեթև, միջին և ծանր տեսակների միաժամանակյա ներկայության անհրաժեշտությունը: Ռոբոտացված տանկերը պետք է միմյանց օգնեն կրակով, ցանցում կայուն փոխազդեն միմյանց հետ, տեղեկություններ փոխանակեն։ Բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստորաբաժանումները ռուսական զորքերում կհայտնվեն մինչև 2025 թվականը:

Ռուսաստանը շուտով կփորձարկի նաև հրթիռային սպառազինությամբ անօդաչու թռչող սարքը, որը նախատեսված է տանկերի ոչնչացման համար։

Այս շարքում առանձնանում է միջուկային շարժիչով «Պոսեյդոն» ստորջրյա համակարգը, որն առանց չափազանցության երաշխավորում է ցանկացած թիրախի կամ առհասարակ ագրեսոր երկրի ոչնչացումը: Սպառազինության գործող պետական ծրագրով (մինչև 2027 թ․-ը) Ռուսաստանը երեք սուզանավ կկառուցի, որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի մինչև վեց «Դատաստանի օրվա տորպեդ»:

Ավտոմատացման նշանակությունը

Մարտական ռոբոտները թույլ են տալիս պահպանել մարդկանց կյանքը, և նրանք կարող են ավելի արագ ճիշտ որոշումներ կայացնել, հակառակորդի նկատմամբ հաղթանակ ապահովել «ոչ թե քանակով, այլ ունակությամբ», մարտական կիրառման բոլոր միջավայրերում՝ ցամաքում, օդում և ծովում:

Ռոբոտատեխնիկական համալիրների զարգացման և մարտական կիրառման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2025թ․ ռուսական բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդհանուր կառուցվածքում ռոբոտների մասնաբաժինը կհասնի 30 տոկոսի:

Այդ համակարգերի զգալի մասը կդառնա ամբողջությամբ ինքնավար, կաշխատի արհեստական ինտելեկտի կառավարմամբ։ Ռուս ծրագրավորողներին, կոնստրուկտորներին և ինժեներներին շատ քիչ ճանապարհ է մնացել մարտական ռոբոտների ամբողջական ավտոմատացման հասնելու, այսինքն՝ ռազմի դաշտից տեղեկություններ ստանալու համակարգն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու բարդ ապարատը ավարտին հասցնելու համար։

Ռոբոտացման վերջնական փուլը զորքերի կառավարման միասնական ավտոմատացված համակարգն է։ Բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ոլորտում Ռուսաստանն առաջատար է, սակայն «գործընկերները» միլիարդավոր դոլարներ են ծախսում հասնելու և առաջ անցնելու համար։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Առաջիկա տասը տարում Պենտագոնը մտադիր է 2,4 մլրդ դոլար ծախսել միայն ապագայի կիբեռպատերազմներին նախապատրաստվելու համար: ԱՄՆ-ն ուզում է կատարելագործել ցանցակենտրոն մարտական գործողությունները և համառորեն արդիականացնում է զինված ուժերն ու ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների կիրառման միջոցները։

Պենտագոնի համար արհեստական ինտելեկտի հեռանկարային համակարգերի մշակմամբ զբաղվում է DARPA գործակալությունը, որն ամեն տարի ինքնավար ռոբոտների «մրցումներ» Է անցկացնում (2015 թ․-ից հետո՝ փակ ռեժիմով):

Մարտական դաշտում նման մեքենաների նպատակը հակառակորդի բարձր տեխնոլոգիական ոչնչացումն է։ Խաղաղասեր Ռուսաստանը պաշտոնապես ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական սպառնալիքն է ճանաչվել մինչև 2030 թվականը, նա ստիպված է «գործընկերներին» զսպել բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հասկանալի միջոցներով:

81
թեգերը:
Ռուսաստան, Զենք, սպառազինություն, ԱՄՆ, ռոբոտ
Ըստ թեմայի
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

81
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

81
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին