Кадр из концерта с участием Арсения Шульгина

Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը

559
(Թարմացված է 23:51 27.07.2020)
Արսենին, չնայած իր երիտասարդ տարիքին, որոշել է ամուսնանալ: Վալերիան շատ ուրախ է և հպարտանում է նրանով:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայտնի երգչուհի Վալերիայի 21-ամյա որդին՝ Արսենի Շուլգինը, որոշել է անել իր կյանքի ամենակարևոր և պատասխանատու քայլը:

Նա առաջարկ է արել սիրելիին՝ Լիանա Վոլկովային, ընդ որում, շատ կրեատիվ է կերպով։ Նա «Մերկուրի» աշտարակի էկրանին լուսավորվել է հետևյալ գրությունը. «Լիանա, կամուսնանա՞ս ինձ հետ»:

Աղջիկը տեսել է վազող տողը «Մոսկվա սիթի» առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկում նստած ժամանակ:

View this post on Instagram

Она сказала «Да!» 😍 @lianavolkovaa

A post shared by Арсений | Про Жизнь И Бизнес (@arseniy_shulgin) on

Բացի այդ Արսենին նրան  ադամանդով շքեղ մատանի է  մատուցել: Լիանան երջանիկ էր:

«Նա ասաց՝ «Այո»», - Instagram-ի երկու հոլովակին կից գրել է երիտասարդը:

Բաժանորդները նրանց շնորհավորական խոսքեր ու բարեմաղթանքներ են հղել: Շատերն էլ գնահատել են Շուլգինի մոտեցումը. «Որքան հուզիչ է: Սեր ու անսահման երջանկություն ձեզ», «Անընդհատ արտասվում եմ», «Ինչ լավն եք»:

Երգչուհի Վալերիան, մեկնաբանելով որդու սպասվող ամուսնությունը, նշել է, որ շատ ուրախ է զույգի համար:

«Այսօր հերթական անգամ ուրախության զգացում եմ ունեցել որդուս համար: Ես երջանիկ մայր եմ: Սիրելի Արսենի և Լիանա, որքան ուրախ եմ ձեզ համար», - գրել է Վալերիան Instagram-ում:

Արսենին և Լիանան հանդիպում են շուրջ մեկ տարի: Ավելի վաղ երիտասարդը երկարատև հարաբերություններ ուներ մոդել Աննա Շերիդանի հետ: Սակայն 2019 թվականին զույգը որոշեց բաժանվել, իսկ մինչ այդ նրանք մեկ բաժանվում, մեկ միանում էին:

Վերջնական բաժանվելուց հետո Շուլգինը հարաբերություններ կառուցեց Լիանայի հետ:

«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

Դեկտեմբերին նրանք Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ մայրուղու վրա սարսափելի ճանապարհային պատահարի մեջ ընկան: Արսենին հյուսիսային մայրաքաղաք էր շտապում՝ մորը սիրելիի հետ ծանոթացնելու համար:  Պատահարի հետևանքով Արսենին և Լիանան հայտնվեցին հիվանդանոցում, նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեին:

Հիշեցնենք, որ Արսենին Վալերիայի երկրորդ ամուսնության պտուղն է, նա պրոդյուսեր և գործարար Ալեքսանդր Շուլգինի որդին է:

559
թեգերը:
ամուսնություն, ամուսին, որդի, Վալերիա
Ըստ թեմայի
«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար
Ինչպես է հնչում իսկական գինին․ Գալուստյանը նոր «հնարք» է ցուցադրել
«Ուզում ես սովորել կունգ–ֆո՞ւ, ուրեմն ես եմ քո մարզիչը». անսահման ծիծաղ Միշա Գալուստյանից
Արայիկ Հարությունյան

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

663
(Թարմացված է 23:10 30.09.2020)
Ի տարբերություն 2016–ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ միջնորդները գործ ունեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Նման կարծիք այսօր հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ։

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

663
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Մերկելի նստավայրի մոտ ակցիա է տեղի ունեցել
Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

468
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

468
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ
ՀՐԱՏԱՊ

Հայկական կողմը Լելե–Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում

95
(Թարմացված է 11:24 01.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմի հերթական կորստի մասին է հայտնում։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ։

«Ուղղաթիռն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում։ Հարցն այն է, որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, և, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

95