Դմիտրի Մեդվեդև. արխիվային լուսանկար

Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև

107
(Թարմացված է 21:14 24.07.2020)
Ռուսաստանի անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի էսկալացիան, ինչպես նաև Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների սրացումը:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրացումից հետո ստեղծված իրավիճակը:

«Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից», - գրել է նա Facebook-ում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած էսկալացիան քննարկել էր ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ: Նա խիստ մտահոգություն էր հայտնել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ՝ շեշտը դնելով հրադադարի պահպանման ռեժիմի ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամության վրա: 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

107
թեգերը:
Բաքու, Երևան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև
թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
Ըստ թեմայի
«Ծիրանային պատերազմ» Մոսկվայում. հայերը գնում են ադրբեջանցիների շուկայից վտարած ողջ ծիրանը
Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

324
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

324
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ
ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

26
(Թարմացված է 16:26 04.12.2020)
Գերատեսչությունում հույս են հայտնել, որ ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ նոր ներկայացուցիչը տեղի ունեցածն անուշադրության չի մատնի։

ԵՐԵՎԱՆ 4 դեկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է լատվիական իշխանությունների գործողությունները Baltnews և Sputnik Լատվիա կայքերի ռուսալեզու լրագրողների նկատմամբ, որոնց տներում խուզարկություններ էին իրականացվել:

Ավելի վաղ Sputnik Բլիժնեե զարուբեժեն հայտնել էր, որ այդ ԶԼՄ-ների աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել Լատվիայի քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով՝ Եվրամիության պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար: Հարցաքննություններից հետո նրանցից երկրից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել։ Նրանց կարող է սպառնալ պատիժ՝ դրամական տուգանքից մինչև բանտարկություն։

«Լատվիայի պետական անվտանգության ծառայության ագրեսիվ գործողությունները, որոնք դեկտեմբերի 3-ին ձեռնարկվել են Ռիգայում Sputnik-ի բյուրոյի աշխատակիցների և ռուսալեզու լրագրողների նկատմամբ, գնահատում ենք որպես ժողովրդավարական հասարակության հիմքերի՝ ԶԼՄ-ների ազատության և կարծիքների արտահայտման իրավունքի ոտնահարման աղաղակող օրինակ: Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ կատարվել են ձերբակալություններ, հարցաքննություններ և խուզարկություններ, ներկայացվել են քրեական մեղադրանքներ»,-ասվում է ԱԳՆ-ի կայքում հրապարկված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են գերատեսչությունում, Sputnik Լատվիայի աշխատակազմի կողմից ԵՄ պատժամիջոցների խախտման մեղադրանքները բացարձակապես անընդունելի են։

«Այս սահմանափակումները անձնական բնույթ ունեն, վերաբերում են անձամբ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին և չեն կարող տարածվել բոլոր նրանց վրա, ովքեր համագործակցում են մեդիահոլդինգի հետ»,-ընդգծել են նախարարությունում։

ԱԳՆ-ում հայտարարել են, որ «միաժամանակ հաշվեհարդար է ձեռնարկվել Baltnews լրատվական գործակալության ռուսալեզու լրագրողների և Լատվիայի մի շարք հասարակական գործիչների նկատմամբ»:

«Այս ամենն իսկական պատժիչ ակցիա է, որը ոչ մի կասկած չի թողնում, որ շինծու մեղադրանքները ռուսատյաց ենթատեքստ ունեն։ Հարցը կբարձրացվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հարթակում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հույս են հայտնել, որ ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ նոր ներկայացուցիչը տեղի ունեցածն անուշադրության չի մատնի և Լատվիային մատնացույց կանի զանգվածային լրատվամիջոցների վրա «նման հարձակումների անընդունելիությունը», ինչպես նաև «խոսքի ազատության ապահովման ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»:

«Խա՞ղ է»․ ինչու են արգելափակվել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները

«Համարժեք գնահատական ենք ակնկալում նաև ԵՄ-ի կողմից», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ Telegram-ի իր էջում հույս է հայտնել, որ Ռուսաստանը կպատասխանի Baltnews-ի և Sputnik Լատվիայի աշխատակիցների քրեական հետապնդումներին:

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել անցյալ տարի Էստոնիայում։ Երկրի ոստիկանության և Սահմանապահ վարչության ղեկավարությունը Sputnik Էստոնիայի աշխատակիցներին սպառնացել է նրանց դեմ քրեական գործեր հարուցել, եթե վերջիններս չդադարեցնեն աշխատանքային հարաբերությունները գլխավոր կազմակերպության հետ: Այդ գործողությունները բացատրել են Եվրամիության՝ 2014 թվականի մարտի 17-ի պատժամիջոցներով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Սակայն ԵՄ-ի սահմանափակումները վերաբերում են ոչ թե «Ռոսիա սեգոդնյային», որի կազմում է Sputnik-ը, այլ անձամբ գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, Եվրամիության անձնական պատժամիջոցների գործողությունը Sputnik Էստոնիայի կոլեկտիվի վրա տարածելու Տալլինի ձգտումը խնդիր է ստեղծում զանգվածային լրատվամիջոցների ազատության ոլորտում:

RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ

Մեկնաբանելով Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ռուսական իշխանությունները կանեն ամեն ինչ՝ մյուս երկրներում Sputnik-ի աշխատանքին աջակցելու համար։

26
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ռուսաստան, Լատվիա, Ձերբակալում, Լրագրող, Sputnik
Ըստ թեմայի
RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ
Բաշկիրիայում հայ գործարարների վրա հարձակում նախապատրաստող խումբ է ձերբակալվել
Կիսելյովը Sputnik Լատվիայի փակումն անվանել է խուճապ իրավական դաշտից դուրս
էմանուել Մակրոն

«Ես հավատում եմ հարգանքին». Մակրոնը չի պատասխանել Էրդողանին

0
(Թարմացված է 21:44 04.12.2020)
Էմանուել Մակրոնը համոզված է, որ միմյանց վիրավորելը սխալ մոտեցում է։ Նա միմյանց հարգելու կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նրան «Ֆրանսիայի բեռ» է անվանել։ Ֆրանսիական «Brut»–ին տված հարցազրույցում Մակրոնը հարգանքի կոչ է արել։

«Ես հավատում եմ հարգանքին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքները սխալ մեթոդ են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համար, և երկիրը նրա կառավարման օրոք վտանգավոր շրջանում է հայտնվել: Էրդողանը ֆրանսիացիներին հորդորել էր ազատվել «Մակրոնի բեռից»։

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, Թուրքիա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Պուտինն ու Մակրոնը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի. Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ