«Հայկական տուն» խանութ

Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա. տեսանյութ

1472
(Թարմացված է 19:41 24.07.2020)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ շուրջ 10 ադրբեջանցի երիտասարդ մահակներով, ձեռքերով կոտրում են հայկական խանութի ապակիները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մոսկվայում «Հայկական տուն» խանութի վրա հարձակման տեսանյութը Twitter–ի իր էջում հրապարակել է հայտնի ռուսաստանցի լրագրող, Մերձավոր արևելքի հարցերով փորձագետ Աբաս Ջուման։

«Հետևորդներս են ուղարկել։ «Հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա։ Փաստորեն «որսը» շարունակվում է»,–գրել է Ջուման։

Ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Դատելով մի տեսանյութից՝ մի խումբ ադրբեջանցիները ծեծել են հայկական համարներով մեքենայում գտնվող տղամարդու։ Դրանից հետո ադրբեջանցիների՝  հայերի վրա հարձակումների այլ տեսանյութեր էլ տարածվեցին։ Նաև տեղեկություն կա, որ հայերից մեկին դանակով վնասվածք է հասցվել։

Ոստիկանները 13 մարդ են ձերբակալել։

Վորոնեժում Ադրբեջանի դրոշներով ապօրինի ավտոերթի մասնակիցները պատժվել են

Տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։

1472
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայ, խանութ, ավազակային հարձակում, Մոսկվա
թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
Ըստ թեմայի
Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին
Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային
Անընդունելի է Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը. Չեխիայի փոխարտգործնախարար
Արայիկ Հարությունյան

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

501
(Թարմացված է 23:10 30.09.2020)
Ի տարբերություն 2016–ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ միջնորդները գործ ունեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Նման կարծիք այսօր հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ։

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

501
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Մերկելի նստավայրի մոտ ակցիա է տեղի ունեցել
Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ
ՌԴ արտգործնախարարության շենքը

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

422
(Թարմացված է 21:40 30.09.2020)
ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

422
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0