Ռուսական զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման ընթացքում Հարավային ռազմական օկրուգի հրետանավորները վերացրել են պայմանական հակառակորդին Հյուսիսային Օսեթիայի Տարսկոյե զորավարժարանում։ Զինծառայողներն իրենց գործն արել են մեծ հզորություն ունեցող ականանետների օգնությամբ՝ անօդաչու թռչող սարքերի թիրախավորմամբ։ «Տյուլպան» ինքնագնաց 240-մմ ականանետները, որոնք գտնվում են սովորական ու միջուկային սպառազինությունների հանգույցում, հայտնի են ամբողջ աշխարհի հրետանավորներին, ինչպես Էվերեստը` լեռնագնացներին։ Այսինքն՝ նմանը չունեն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 58-րդ համազորային բանակի հրետանավորները հուլիսի 21-ին Կովկասյան լեռնաշղթայում զորավարժություններ ընթացքում վերացրել են պայմանական հակառակորդի դիրքերն ու ստորգետնյա զինապաշարը մեծ հզորություն ունեցող «Տյուլպան» 240-մմ ինքնագնաց ականանետներով։ Այդ զենքն այդքան էլ հաճախ չի կիրառվում մանևրների ընթացքում, բայց մարտական կիրառման արդյունավետությունը հավանական հակառակորդին շանս չի թողնում ո՛չ նեղ ձորերում, ո՛չ բետոնե բունկերներում։ Ի դեպ, ռուսական զորքերի զորավարժությունները որևէ երկրի հասցեագրված չէին։
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Արդիականացումից հետո «Տյուլպանները» կառավարման ու կապի ժամանակակից միջոցներ են ստացել, որոնք թույլ են տալիս աշխատել Ցամաքային զորքերի կառավարման ավտոմատացված համակարգում ու մարտավարական օղակի հետախուզական ու կրակային հաղորդիչների փակ շղթայում։ Արդիականացված ականանետը դարձել է հեռահար դիպուկահար զենք, որը կարող է խոցել նույնիսկ ամենապաշտպանված թիրախները։ «Տյուլպանի» զինանոցում կան սովորական, երկու կիլոտոննա հզորությամբ ջերմամիջուկային ու այլ ականներ, որոնց կործանիչ ուժը կախված է ոչ միայն 240-մմ տրամաչափից։ Կիրառման բարձր ճշգրտությունը ապահովվում է նաև տեղում կրակի շտկման հնարավորությամբ․ դա արվում է արբանյակներից, ԱԹՍ-ներից, հեռավար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներից ու հակառակորդի թիկունքում գտնվող հետախուզող դիվերսիոն խմբերի կողմից։ Կրակի ուղղման ու կառավարման ժամանակակից համակարգերը թույլ են տալիս հաշվի առնել և՛ սպառազինության բալիստիկ բնութագրերը, և՛ հրաձգության օդերևութաբանական պայմանները։

Աշխարհում միակ 240 մմ տրամաչափով «Տյուլպան» ականանետը նախատեսված է ամրաշինական շինությունները, կառույցները, կենդանի ուժի կուտակումները, հակառակորդի զենքն ու զինվորական տեխնիկան 9,6 –ից 19,7 կմ հեռավորության վրա ոչնչացնելու համար։ Այն սկսել են կիրառել 40 տարի առաջ, ու մինչև հիմա ռեկորդակիր է իր տրամաչափով ու մի շարք այլ բնութագրերով ։ Զենքը կարող է խոցել այնպիսի թիրախներ, որոնք չենք կարող խոցել հրետանու մյուս տեսակները (պակաս հզորությամբ)։ «Տյուլպանի» ականը ազատ անկման մեջ ծակում է տասներկու սանտիմետր ծածկույթով երկաթբետոնյա շինությունը։ Կոնստրուկտորական մտքի այդ գլուխգործոցը հողի վրա 10 մետր տրամագծով ու ավելի քան 5 մետր խորությամբ փոս է թողնում։ Ակամա պատկերացնում ես նման զենքի կիրառման հետևանքները։
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը
Առաջին նմուշները դաշտային փորձարկումներ են անցել 1971 թվականին, որից հետո «Տյուլպան» 2С4 հրետանային համակարգն ընդգրկվել է սպառազինության մեջ։
Ընդհանուր առմամբ ավելի քան 580 «Տյուլպան» է թողարկվել, 1988 թվականին արտադրությունը դադարեցվել է։ Կարծում եմ՝ շատ ի զուր։ Այդ ականանետը XXI դարում լիովին ժամանակակից տեսք ունի, իսկ մարտի դաշտում այն պարզապես անփոխարինելի է։
Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



