Պատվաստանյութի փորձանմուշներ. արխիվային լուսանկար

«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում

57
(Թարմացված է 18:12 22.07.2020)
Համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպեց Ռուսաստանին արագացնել պատվաստանյութի ստեղծման աշխատանքները` շրջանցելով առկա գործընթացները, սակայն այստեղ էլ բախվեց Արևմուտքի բավական հակասական արձագանքին։ Ինչն այնպես չէ` փորձել է պարզել ՌԻԱ Նովոստիի լրագրող Իրինա Ալկսնիսը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը հայտնել է, որ COVID-19–ի դեմ հայրենական պատվաստանյութը պատրաստ է. կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ մասնակցած բոլոր կամավորների մոտ իմունային պատասխան է ձևավորվում։ Թեև, Սեչենովի անվան համալսարանի դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրման կենտրոնում պարզաբանել են, որ դեռ դեղորայքի թեստավորման հաջորդ փուլ պետք է լինի, որը կստուգի նրա արդյունավետությունը։

Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, COVID-19–ի դեմ շուրջ 50 պատվաստանյութի մշակում է իրականացվում 14 հարթակներում։ Այդ գործընթացում առաջատար են համարվում Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը, Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնն ու Կենսաբժշկական դաշնային գործակալության պատվաստանյութերի և շիճուկների ինստիտուտը։

Կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով, նախատեսվում է գրանցել օգոստոսին։

Դա շատ արագ է։

Սովորական իրավիճակում պատվաստանյութի, ինչպես նաև ցանկացած այլ դեղամիջոցի ստեղծումը տարիներ է պահանջում։ Ուսումնասիրությունների առկա ընթացակարգերը բավական խիստ են, քանի որ արտադրանքը պետք է ապացուցի ինչպես իր արդյունավետությունը, այնպես էլ անվտանգությունը մարդու առողջության համար։

Արևմուտքն արգելել է օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին. Լավրով

Սակայն կորոնավիրուսի նետած մարտահրավերը ստիպեց վերանայել ընդունված ընթացակարգերը դրանք արագացնելու ուղղությամբ։ Այնպես որ, դեռ ապրիլին բրիտանացի գիտնականները հայտարարեցին, որ իրենք նպատակ են դրել դեղամիջոցը ստանալ մինչև սեպտեմբեր։

Պատվաստանյութի ստեղծման համար իսկապես հսկայական ուժեր և միջոցներ են ուղղված։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական դեղագործական ընկերություններին։ Նման շռայլ ֆինանսավորման պայմանը, բնականաբար, ԱՄՆ–ի օգտին աշխատանքներ տանելն է։

Փաստորեն, աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանն ուղղված մրցավազք է սկսվել, ընդ որում, այն ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական բաղկացուցիչ ունի։

Ֆինանսական առումով ամեն ինչ պարզ է. ով առաջինը համաշխարհային շուկայում սկսի վաճառել պատվաստանյութը, նա բոլորից շատ գումար կվաստակի։ Այդ է պատճառը, որ առկա ուսումնասիրություններում ակտիվ ներգրավվածություն ունեն ոչ միայն պետական և ակադեմիական կառույցները, այլև դեղագործական ընկերությունները. նրանց համար դա պոտենցիալ «ոսկու» աղբյուր է։

Արևմուտքը տեղեկատվական նոր պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ. տեսանյութ

Քաղաքականության, իսկ ավելի ճիշտ` մեծ քաղաքականության առումով ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հարցն այն է, որ պատվաստանյութի ստեղծման ներկայիս պատմությունը դիտարկվում է որպես տերության զարգացվածության և նրա հնարավորությունների ցուցանիշ։ Դեղամիջոցի ստեղծման (այն էլ արագացված տեմպերով) համար միայն գումար հատկացնելը բավարար չէ։ Անհրաժեշտ են արդեն իսկ գոյություն ունեցող ակադեմիական կենտրոններ և գիտական կադրեր, ընդ որում, համապատասխան պրոֆեսիոնալ մակարդակի։ Անհրաժեշտ են նաև կառույցներ, որոնք կարող են առավելագույնս արդյունավետ կազմակերպել գործընթացը և օպերատիվ կերպով լուծել առաջացող խնդիրները։

Այս մոտեցման մեջ իսկապես որոշակի ճշմարտություն կա։ Սակայն վերջին շաբաթների ընթացքում այն Արևմուտքում Ռուսաստանի հանդեպ բավական անսպասելի շրջադարձ ունեցավ։

Ամենասկզբում պատվաստանյութի մշակման առաջատար երկրներ սկսեցին համարվել երեքը` ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Չինաստանը, որոնք բոլորից շուտ էին սկսել աշխատանքները։

Ռուսաստանի հանդեպ, կարելի է ասել, ավելի շուտ հանդուրժողական ինտոնացիա էր հնչում. իբր ռուսները ինչ–որ բան իհարկե անում են, սակայն հույս դնել, թե նրանք կկարողանան մրցել այդ ոլորտում ամենազարգացած երկրների հետ, իրատեսական չէ։

Իսկ The Wall Street Journal–ն ընդհանրապես հայրենական մոտեցումն անվանեց «պատվաստանյութային ազգայնականություն»։ Այդ արտահայտությունը նշանակում էր, որ մեր երկիրը դեղամիջոցի մշակման հարցում խաղադրույք է կատարել բացառապես սեփական ռեսուրսների վրա և նույնիսկ հանդգնել է հայտարարել, որ իր առաջնահերթությունների ցանկում սկզբում ռուսաստանցիներին պատվաստելն է, նոր միայն այլ խնդիրներին լուծում տալը։

Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել

Հարցը` «ի՞նչ վատ բան կա այստեղ», առանձին մեկնաբանությունների կարիք ունի։ Խնդիրը տարրական երկերեսանիության մեջ է։ Բնականաբար, ցանկացած պետություն առաջնահերթ է համարում սեփական ժողովրդի, նոր միայն մարդկության մնացած հատվածի շահերը։ Սակայն ինչպես երևում է` այդ մասին ուղիղ և բաց խոսելը չի ողջունվում, դրա համար էլ Ռուսաստանը պիտակավորվեց այդ հողի վրա։

Ինչևէ, վերջին ամսվա ընթացքում արևմտյան դիրքորոշման մեջ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան` կապված COVID-19–ի դեմ պատվաստանյութի ստեղծման հայրենական ջանքերի հետ, և աշխարհը տեղեկացավ «Կրեմլի հերթական հանցագործությունների» մասին։

Սկզբում Ռուսաստանին մեղադրեցին հաքերների օգնությամբ երեք երկրներից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Չինաստան) իրենց մշակումների մասին տեղեկատվությունը գողանալու փորձի մեջ։ Իսկ երեկ ընդհանրապես մի զարմանալի բան տեղի ունեցավ. Bloomberg գործակալությունը հայտնեց, որ Մոսկվան իր տիրապետության տակ դեռ ապրիլից ուներ փորձառական պատվաստանյութ, սակայն այն ստանում են գաղտնի, բացառապես ռուսաստանյան էլիտայի ներկայացուցիչները։

Եթե փորձենք այս մեղադրանքներում խելամիտ տարր գտնել, ապա ամենապարզունակ բացատրությունը կլինի Արևմուտքի մտավախությունը կապված նրա հետ, որ Ռուսաստանին կրկին հաջողվեց անել այն, ինչն անհնար էր համարվում. համալրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատար երկրների խումբը։

Զելենսկին Արևմուտքին կոչ է արել չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանը բանակում օգտագործելու համար դեռ հունիսի վերջին էր հավանության արժանացրել իր փորձառական պատվաստանյութերից մեկը։ Այժմ Ռուսաստանն է հայտարարում լավատեսություն ներշնչող արդյունքների մասին։

Իսկ ահա Արևմուտքի հաջողություններն այդքան էլ ակներև չեն։

ԶԼՄ–ների փոխանցմամբ` ԱՄՆ դեղագործական ընկերությունները նախատեսում են պատվաստանյութի արտադրությունը սկսել ամռան վերջին։ Միայն թե այս հաղորդումների ավելի ազդեցիկ լինելու համար պակասում են պաշտոնական կարգավիճակն ու տեղի ունեցողի մանրամասները։

Ինչ վերաբերում է բրիտանացիներին, նրանք ևս երեկ են հաշվետվություն ներկայացրել օքսֆորդյան պատվաստանյութի վերաբերյալ ընթացող աշխատանքների հերթական արդյունքների մասին և դատելով պաշտոնական հռետորաբանությունից, դրանք այնքան էլ դրական չեն, որքան ցանկալի էր, որ լինեին։ Կորոնավիրուսի պատվաստման գծով պետական աշխատանքային խմբի նախագահ Քեյթ Բինգեմը կոչ է արել մեծ հույսեր չտածել։

«Փաստն այն է, որ մենք գուցե երբեք էլ չստանանք պատվաստանյութը, իսկ եթե նույնիսկ ստանանք, այն կարող է լինել ոչ այնպիսին, որը կանխում է վարակը, այլ այնպիսին, որը նվազեցնում է ախտանշանների սուր արտահայտումը», – ասել է նա։

Ռուսական պատվաստանյութն անվտանգ է, բայց դեռ վաղ է տոնել վարակի դեմ հաղթանակը. տեսանյութ

Չարախնդալն այստեղ տեղին չէ։ Խոսքը մարդկության շահերի մասին է, իսկ կենսական կարևորություն ունեցող աշխատանքի ձախողման և գիտնականների հավանական անհաջողությունների համար ուրախանալն ընդհանրապես անելու բան չէ։

Միայն թե լավ կլիներ, որ այդ մասին հիշեր նաև Արևմուտքը։

57
թեգերը:
կորոնավիրուս, Արևմուտք, Ռուսաստան, պատվաստանյութ
Ըստ թեմայի
Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին
Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը
COVID-19-ի պատվաստանյութը Ռուսաստանում աշնանը կլինի, բայց սահմանափակ խմբաքանակով
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

55
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

55
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

144
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

144
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

0
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

0
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից