Մարիա Զախարովա

Հարձակվել են ռուսաստանցի լրագրողների վրա․ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ–ին

89
(Թարմացված է 17:06 22.07.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ամերիկյան ուժային կառույցների ագրեսիվ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ-ի պատկան մարմիններին կոչ է արել ԶԼՄ–ների ներկայացուցիչների հանդեպ պատշաճ, միջազգային պարտավորվածություններին համապատասխան վերաբերմունք ապահովել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան ոստիկանները հարձակվել են ռուսաստանցի լրագրողների վրա, որոնք լուսաբանել են Պորտլենդում (Օրեգոն նահանգ) անցկացվող բողոքի ակցիաները։

Զախարովան ասել է, որ ոստիկանության կողմից հարձակման է ենթարկվել «Առաջին ալիքի» նկարահանող խումբը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ամերիկյան ուժային կառույցների ներկայացուցիչների միտումնավոր ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են։

«Այս իրավիճակի պատճառով ստիպված ենք նորից դիմել միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են պաշտպանելու լրագրողների իրավունքներն ու ազատությունը», - ասել է Զախարովան։

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել

Հիշեցնենք` սա առաջին դեպքը չէ, որ լրագրողները տուժում են ամերիկյան ոստիկանների գործողություններից։ Մայիսի 31-ին Մինեապոլիսում ոստիկանները հարձակվել էին ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգենևի վրա և արցունքաբեր գազ կիրառել, երբ նա ցույց էր տվել լրատվամիջոցի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթուղթը։ Իսկ հունիսի 2-ին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում ամերիկյան ոստիկանական ուժերը միտումնավոր կերպով ռետինե փամփուշտներով կրակել են Sputnik-ի պրոդյուսեր Նիկոլ Ռուսելի վրա, որը լուսաբանել էր Սպիտակ տան մոտ անցկացվող բողոքի ակցիան։

Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

89
թեգերը:
Մարիա Զախարովա, Լրագրող, Ռուսաստան

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

14
(Թարմացված է 13:17 23.01.2021)
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել հանրահավաքներին մասնակցելու մասին համացանցում տարածվող կոչերը, ինչն ինքնին օրենքով արգելված է։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։

Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել

14
թեգերը:
դեռահաս, հանրահավաք, Քրեական գործ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Անչափահասները ցմահ ազատազրկման չեն դատապարտվի. էլ ինչ փոփոխություններ կան նոր օրենսգրքում
Դատավորը պետք է «գողականներից», ընդդիմությունից և իշխանությունից անկախ լինի. Ջհանգիրյան
6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

61
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

61
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին

Անմահության ճանապարհ. Թաթուլ Օթարյան

0
(Թարմացված է 14:53 23.01.2021)
Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

999 թվականի «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համարներից մեկի առաջին էջում կարդում ենք՝ «Թաթուլը 13 տարեկան է։ Սիրում է զինվորի կյանքը, երազում է զինվորական դառնալ։ Ազատ ժամերին զինվորների հետ է, նրանց կողքին»։
Կանցնեն տարիներ, և այդ լուսանկարի պայծառ տղան՝ Թաթուլ Օթարյանը, գնալով պատանեկան երազանքի հետևից՝ հայրենիքի կանչով կմեկնի Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։

«Շատ պատասխանատու անձնավորություն էր։ Շրջապատում մեծ հարգանք էր վայելում։ Հումորով էր, ընկերասեր»,-ասում է գործընկերը՝ Կարո Կարապետյանը։
Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

2009 թվականից ոստիկանության համակարգում էր։ Շարքայինից հասել էր մայորի կոչման։ Ծառայել էր որպես անչափահասների գործերով տեսուչ, օպերլիազոր, ծառայության գծով տեսուչ, ապա՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։
2012 թվականին ընտանիք էր կազմել, կնոջ՝ Հայարփիի հետ շատ նպատակներ ունեին։ Հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ «Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում»՝ Թաթուլի խոսքերն են։ Այդպես էլ արեց։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց ու Արցախ մեկնեց։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

«Հայրենասեր, ազգանվեր մարդ, բարեխիղճ սպա, լավ ընտանիքի լավ զավակ, լավ ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, վստահելի ընկեր։ Ինչքան դրական բառեր կան, դրանցով կարելի է բնորոշել Թաթուլին»,-ասում է ընկերը՝ Անդրանիկ Խաչատրյանը։
Կանցնեն տարիներ։ Եվ Թաթուլ Օթարյանի որդին՝ Տիգրանը, դեռ շատ պատմություններ կիմանա հայրենիքի նվիրյալ հոր մասին և, վստահաբար, կլինի արժանի հոր արժանի զավակ։

0
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները