00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների հուզական արձագանքն էսկալացիայի հետևանք է. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցЗаместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков
Заместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը հուսով է, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը շուտ կկարգավորվի, դրանից է կախված նաև ՌԴ–ում հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայերի և ադրբեջանցիների միջև առկա խնդիրները և նշել, որ հայ–ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրացումը չէր կարող անմասն թողնել հայերին ու ադրբեջանցիներին։

«Դուք գիտեք, որ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ ու հայեր են ապրում, և նրանք բոլորը ՌԴ բարեվարք քաղաքացիներ են, նկատի ունեմ նրանց, ովքեր ՌԴ քաղաքացի են, միգրանտներից բացի, և նրանք բոլորը մեր հասարակության հարգված անդամներ են։ Ակնհայտ է, որ հայ–ադրբեջանական սահմանի էսկալացիան չի կարող անմասն թողնել մեր այդ քաղաքացիներին, և նրանք, իհարկե, էմոցիոնալ են արձագանքում դրան», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հիշեցրել է, որ ՌԴ–ն երկու կողմին էլ հորդորել է զսպվածություն դրսևորել, անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում։

Очередь за армянскими абрикосами во дворе Армянской церкви (19 июля 2020). Москва - Sputnik Արմենիա
«Ֆուդ Սիթիի» հետ կապված խնդիրը լուծված չէ. դեսպանությունը կոչով դիմել է հայ ներմուծողներին

«Այդ պատճառով մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ այս իրավիճակը կկարգավորվի, այդպիսով հուզական ֆոնը ևս բնականոն հուն կվերադառնա»։

Նշենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հուլիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին։ Սակայն ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլք արագ լուծեցին խնդիրը` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։

«Ավելի քան 50 մեքենա է դուրս բերվել». Տողանյանը` «Ֆուդ Սիթիում» ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել

Լրահոս
0