Մոսկվայի կենտրոնում հայկական երգ ու պար է. հայերը տոնում են Վարդավառը. տեսանյութ

622
(Թարմացված է 22:28 19.07.2020)
Ազգային պարեր են կատարում «Հայաստանի ծաղիկներ» և Հայորդիք» խմբերը։ Հավաքվածները, տոնի խորհրդին համապատասխան, նաև ջուր լցրեցին իրար վրա։

Մոսկվայի «Հայաստան» խանութ-սրճարանի դիմաց` Տվերսկոյի պողոտայում,  հայերը տոնում են Վարդավառը։ Հավաքված բազմաթիվ մոսկվայաբնակ հայերի ու այլազգիների համար հնչում է հայկական երգ-երաժշտություն։ Ազգային պարեր են կատարում «Հայաստանի ծաղիկներ» և Հայորդիք» խմբերը։ Հավաքվածները, տոնի խորհրդին համապատասխան, նաև ջուր լցրեցին իրար վրա։

Վարդավառը հին հայկական տոն է։ Հեթանոսական շրջանից այն հայտնի է որպես Աստղիկ դիցուհու տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

Նշենք, որ այսօր հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում` հայ առևտրականներին աջակցելու և Վարդավառը նշելու համար։ Մոսկվայաբնակ հայերի  հետ ուրախանում էին նաև այլ ազգերի ներկայացուցիչները։

Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ մոտ 8.5 տոնն հայկական ծիրան ու դեղձ անվճար բաժանվեց ցանկացողներին:

«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը շատ ծիրան ու դեղձ է գնել հայերից

622
թեգերը:
Վարդավառ, հայ, Համերգ, Մոսկվա
Ըստ թեմայի
Առաջիկա կիրակի օրը Վարդավառի տոնն է. պարետը դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

20
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

20
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

115
(Թարմացված է 18:35 25.09.2020)
Ճանապարհին նախագահին ներկայացվել է ինֆորմացիա զորավարժություններին ներգրավված տեխնիկայի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուղղաթիռով ժամանել են Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ հետևելու են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

Զորավարժարանում նրանց դիմավորել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Դիտարկման վայրի ճանապարհին նա նախագահին ներկայացրել է զորավարժություններին ներգրաված տեխնիկան: Նրանց զրույցի կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Գլխավոր շտաբի ղեկավարը պատմել է նաև զորավարժություններին տանկերի աջակցող մարտական մեքենայի մասին։ «Հզորագույն մեքենա է, կրակային խոցման միջոց։ Այն ստեղծել են տասը տարի առաջ, բայց չի կիրառվել»,-նկատել է Գերասիմովը ՝ հավելելով, որ հետո որոշում է կայացվել այն վերադարձնել սպառազինություն։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

Վիեննայի 2011 թվականի «Վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդման մասին» փաստաթղթի ներքո նախատեսվում է ներգրավել մինչև 12,9 հազար զինծառայողի:

115
թեգերը:
Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Սերգեյ Շոյգու, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան
Պուտինը կմասնակցի «Կովկաս- 2020» զորավարժություններին
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

0
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

0
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները